Լարսը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 16-ին՝ ժամը 12:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը (մերկասառույց): Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար: Գորիս-Կապան ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհին տեղում է ձյուն:
Վարդենյաց լեռնանցքում մառախուղ է:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Լարսի մասին
Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում