Արմեն Սարգսյանը կարևորել է դեսպան Իշինգերի մեծ ներդրումը
Աշխատանքային այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Մյունխենի անվտանգության միջազգային համաժողովի նախագահ, դեսպան Վոլֆգանգ Իշինգերի հետ:
Նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Արմեն Սարգսյանը նշել է, որ տարեցտարի Մյունխենի անվտանգության համաժողովն ավելի ներկայացուցչական է դառնում, իսկ քննարկվող խնդիրներն արտացոլում են միջազգային անվտանգության արդի մարտահրավերները:
Նախագահ Սարգսյանը կարևորել է դեսպան Իշինգերի մեծ ներդրումը համաժողովի՝ որպես միջազգային ազդեցիկ հարթակներից մեկի կայացման գործում։
Նախագահ Սարգսյանը և դեսպան Իշինգերը մտքեր են փոխանակել համագործակցության հնարավորությունների մասին։
Արմեն Սարգսյանը հրավիրել է դեսպան Իշինգերին` այս տարվա հունիսին մասնակցելու առաջին անգամ Հայաստանում կազմակերպվող «Armenian Summit of Minds» գագաթնաժողովին, որն անցկացվում է Հանրապետության նախագահի բարձր հովանու ներքո:
Հարակից հրապարակումներ`
- Սերբիայի նախագահը վերահաստատել է Հայաստանում դեսպանություն բացելու իր երկրի մտադրությունը
- Հայաստանը կարող է կարևոր դեր ունենալ որակյալ ջրի, առողջ սննդի արտադրության հարցում. ՀՀ նախագահ
- ՀՀ նախագահն այն գործիչներից է, ով մտածում է՝ ինչ դեր կարող է ունենալ երկիրը քաղցի հարցը հաղթահարելու գործում. Բիսլի
- Ռոլանդ Բուշն Արմեն Սարգսյանի հրավերով կայցելի Հայաստան