Էրդողանը՝ Պուտինին. «Մեքենան զրահապա՞տ է»
Սոչիում Սիրիայի հարցով տեղի ունեցած գագաթաժողովի շրջանակներում ուշագրավ զրույց է տեղի ունեցել Թուրքիայի և Ռուսաստանի նախագահների միջև։ Այս մասին տեղեկացնում է Էրմենիհաբերը։
Մինչ խորհրդակցություններ անցկացնելը, երկու նախագահները նստել են ավտոմեքենա, որը պետք է Պուտինին և Էրդողանին տեղափոխեր այն վայրը, որտեղ պետք է կայանար Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի նախագահների մասնակցությամբ հանդիպումը։
Նախքան մեքենան նստելը Էրդողանը Պուտինին հարցրել է. «Այս ավտոբուսը զրահապա՞տ է, թե՞ ոչ»։ Ի պատասխան դրան՝ Ռուսաստանի նախագահը պատասխանել է.
«Ոչ... տարածքն է զրահապատված»։
Эрдоган об автобусе, на котором его возили в Сочи: Бронированная?
— Дмитрий Смирнов (@dimsmirnov175) February 17, 2019
Путин: Территория бронированная pic.twitter.com/fMQup2ZrP6
Հարակից հրապարակումներ`
- Վլադիմիր Պուտինն ու Ալեքսանդր Լուկաշենկոն Սոչիում դահուկ են քշել
- Ռուսաստան, Թուրքիայի ու Իրանի ղեկավարներ կհանդիպեն Փետրվարի 14-ին Սոչիում