Բրենդը մոդելին ցուցադրել է առանց դիմահարդարման և վիրավորել չինացիներին
Իսպանական Zara բրենդը նկարահանել է գովազդ, որտեղ չինացի մոդելի դեմքին բծեր են երևում։ Լենտա.ռու-ի հաղորդմամբ, այս մասին գրում է South China Morning Post-ը։
Լուսանկարում մեծ պլանով ներկայացված է չինացի սուպերմոդել Լի Ցզինվենը, նրա կողքին եվրոպական արտաքինով մեկ այլ մոդել է։ Նրանք ցուցադրում են մուգ կարմիր գույնի շրթներկ։
Չինական Weibo սոցկայքի օգտատերերը վրդովեցրել է Լի Ցզինվենի անմշակ դեմքը։ Նրանք որոշել են, որ Zara ծաղում է չինացիներին՝ բացահայտ ցուցադրելով իրենց «թերությունը»։
«Ես չեմ հասկանում, ինչու է Zara ընտրել դեմք, որը ծածկված է բծերով»,- գրել է օգտատերերից մեկը։
Մեկ այլ օգտատեր նշել է. «Դա նշանակում է, որ ասիացի բոլոր կանայք հիմա աչքեր և բծեր ունե՞ն»։
Zara-ի ներկայացուցիչը հանդես է եկել հայտարարությամբ՝ պաշտպանելով գովազդը. «Իսպանացիները գեղեցկության այլ չափանիշներ ունեն և նրանք չեն պատրաստվում ցուցադրել այդ մոդելին սարսափելի։ Նրանք սովորաբան չեն մշակում մոդելների լուսանկարները և դա նրա բնական դեմքն է»,- հայտարարել է նա։