Սիրիացի քրդերը մտադիր չեն ազատ արձակել ԻՊ գրոհայիններին
Սիրիայի հյուսիսում քրդական ուժերի ներկայացուցիչները հայտարարել են, որ չեն ազատի «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման օտարազգի գերի գրոհայիններին, բայց պետությունները պետք է նրանց համար պատասխանատվություն ստանձնեն։ Այս մասին գրում է Ռիա նովոստին՝ հղում անելով Ռոյթերսին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ կոչ էր արել եվրոպական երկրներին, մասնավորապես Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա, «հետ վերցնեն» ԻՊ ավելի քան 800 գրոհայինների և դատել նրանց։
Քրդական իշխանության ներկայացուցիչը հայտարարել է, որ բանտերում ավելի քան 800 օտարազգի գրոհայինների են պահում, նրանց՝ 700 կանայք և 1,5 հազար երեխա գտնվում են ճամբարներում։
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ