Կրթություն, գիտություն 18:30 19/02/2019 Հայաստան

ԵՊՀ ռեկտորը գիտխորհրդին պատմել է իր հանդեպ ճնշումների մասին

Արամ Սիմոնյանն այսօր հրավիրել է ԵՊՀ գիտխորհրդի արտահերթ նիստ, որի ժամանակ Երևանի պետական համալսարանի ռեկտորը հայտարարել է գործադրվող ճնշումների մասին: Այս մասին նշված է ԵՊՀ-ի պաշտոնական կայքում։

ԵՊՀ ռեկտորը պարզաբանել է, որ վերջին շաբաթների ընթացքում տեղի են ունեցել որոշակի գործընթացներ, որոնց մասին ցանկանում է պատմել ԵՊՀ գիտխորհրդի անդամներին. «Վստահ եմ, որ դրանց մասին կլսեք այլ աղբյուրներից և տարբեր մեկնաբանություններով: Ուզում եմ, որ հենց ինձնից լսեք»:

ԵՊՀ ռեկտորի հավաստմամբ, համալսարանի ղեկավարության և անձամբ իր վրա վերջին շրջանում շատ մեծ ճնշում է գործադրվում: Նա հիշեցրել է, որ ամառվանից սկսվեցին ՊՎԾ-ի կողմից իրականացվող լայնածավալ ստուգումները, որոնք դեկտեմբերի վերջին ավարտվեցին իր մամուլի ասուլիսով: Ռեկտորը նշել է, որ մինչ այդ՝ ստուգումները դեռ չավարտած՝ հայտարարություններ եղան այն մասին, որ 800 մլն դրամի չափով չարաշահումներ են իրականացվել համալսարանում, արձանագրվել են խախտումներ և այլն:

«Հիմա, երբ այդ ծառայության ներկայացուցիչներին լրագրողները հարցնում են, թե ինչ փուլում են գտնվում ստուգումները այլ բուհերում, ստանում են պատասխան, որ մինչև դրանք չավարտվեն, ոչինչ չեն կարող ասել: Նկատեք, թե տրամադրությունների ինչ տարբերություն է տիրում: Մեր դեպքում ստուգումները դեռ չավարտված՝ հայտարարում էին 800 մլն դրամ չարաշահումների մասին, իսկ այժմ շատ զգույշ ասում են, որ դրանք պետք է ավարտվեն»,- նշել է ԵՊՀ ռեկտորը:

Արամ Սիմոնյանն ասել է, որ ինքն այն կարծիքին է, թե դա կոնկրետ իր դեմ ուղղված որոշակի գործընթաց է, որն ունի նաև քաղաքական ենթատեքստ. «Բոլորիդ հայտնի է, որ ես ՀՀԿ անդամ եմ, ու հավանաբար այդ փաստը դերակատարություն է ունեցել: Եղել եմ ոչ ցանկալի անձնավորություն, ու բնականաբար ոմանց մոտ համալսարանի ղեկավարությունը փոխելու միտք է հղացել»:

ԵՊՀ ռեկտորի պնդմամբ, համալսարանում այս ընթացքում եղել են բազմաթիվ ստուգումներ. «Ստուգվել է ԵՊՀ ֆինանսական ամբողջ գործունեության 10.5 մլրդ դրամ շրջանառությունը: Սկզբում հայտարարված 800 մլն դրամի չափով արձանագրված չարաշահումներից իջան մինչև 500 մլն դրամ, հետո դրանից էլ պակասեցրին, այնուհետև մեր բացատրություններով պարզաբանեցինք, որ դրանք բացառապես վարչական կամ աշխատանքային թերություններ են, կանոնակարգային ինչ-ինչ թերացումներ, որոնք ոչ մի կապ չունեն քրեածին կամ քրեական գործընթացների հետ»:

Արամ Սիմոնյանը ԵՊՀ գիտխորհրդի անդամներին պատմել է, որ մոտավորապես մեկ շաբաթ առաջ ՀՀ ԿԳ նախարարը զրույց է ունեցել իր հետ և հորդորել է հրաժարական տալ. «Ես այս ամիսների ընթացքում խոսել եմ այն մասին, որ մոտենում է ԵՊՀ 100-ամյակը, և պետք է կառավարական հանձնաժողով կազմել, բայց ինձ բացատրեցին, որ այն չի ստեղծվում, որովհետև չեն ուզում ինձ հետ նշել այդ տոնը, այլ ուրիշ ռեկտորի հետ: Այդպես ասաց մեր նախարարը:

Ես ասացի, որ հրաժարական չեմ տալու, մինչև այս պղտորը չպարզվի, մինչև այս ստուգումների արդյունքները չպարզվեն, քանի որ դա կնշանակի, որ ես ընդունում եմ, որ կեղծարարություններ եմ արել, և ես դրա գլխավոր մեղսակիցն եմ: Այսինքն՝ ընդունում եմ այն բոլոր մեղադրանքները, որոնք հնչել են համալսարանի ղեկավարության հասցեին»։

Արամ Սիմոնյանը պատմել է, որ նույն օրը՝ ԿԳ նախարարի հետ հանդիպումից հետո, Ոստիկանության 6-րդ գլխավոր վարչության 4 ներկայացուցիչ եկել է համալսարան. «Նրանցից երկուսը աշխատել են ԵՊՀ հաշվապահություն, իսկ մյուս երկուսը՝ Մարդկային ռեսուրսների կառավարման վարչությունում: Մի քանի օր աշխատել են, որից հետո կազմել այն հարցերի շրջանակը, որը, ըստ իս, ինչպես նաև ըստ իրավաբանների, որոնց հետ ես աշխատում եմ,  թույլ կտա գործընթացը տանել դեպի քրեական գործի հարուցում: Ես սա համարում եմ շանտաժի միջոց, ճնշում իմ և համալսարանի ղեկավարության դեմ: Սա սպառնալիք է համալսարանի ինքնավարությանը, ակադեմիական ազատությանը, վարչական ինքնուրույնությանը»:

Արամ Սիմոնյանի կարծիքով, այս գործընթացը չի ղեկավարվում վարչապետի կողմից, քանի որ վերջինս հստակ հայտարարել է, որ բուհերի կառավարումը բուհի ներքին գործն է, և որ ինքը մտադիր չէ խառնվել այդ գործընթացներին. «Ուրեմն մեր նախարարությունը և ինչ-ինչ մարդիկ ինչպես դրսից, այնպես էլ համալսարանի ներսից, այո, ցավով եմ փաստում, որ մի շարք համալսարանականներ ևս, ներգրավվեցին այս ընթացքում ի հայտ եկած ինտրիգների մեջ՝ հանդիպումներ ունենալով այն փոքրաթիվ ուսանողների հետ, որոնք առաջ էին քաշում ինչ-ինչ պահանջներ, կոչերի մեջ էլ անունս փոքրատառով գրում՝ կարծելով, որ հարված են հասցնում ինձ: Այդ մարդիկ տեղեկատվական խողովակներով հոդվածներ ապահովեցին մեր դեմ: Նրանց զգալի մասին ես լավ գիտեմ, թող չկարծեն, թե ես տեղյակ չեմ նրանց արարքներից: Մեր այդ գործընկերների պահվածքն ինձ մոտ առաջացնում է ոչ միայն բազմաթիվ հարցեր, այլև ակնհայտ զզվանք»:

«Ես հասկանում եմ, որ պաշտոնը քաղցր է, որին, ի դեպ, ես կառչած չեմ, բայց ես ընտրված ռեկտոր եմ, ունեմ պաշտոնավարման ժամկետ: Ինձ ընտրել է համալսարանի Հոգաբարձուների խորհուրդը: Նման պայմաններում այդ մարդկանց ինտրիգներն ինձ համար առավել քան տարօրինակ են. այդ անհամբերությունը, այդ պատրաստակամությունն արագ հարցերը լուծելու՝ առանց սպասելու, որ մինչև 2020 թվականը ես իմ գործառույթներն իրականացնեմ: Դրանից հետո թող իրենք պաշտոնավարեն, ես միայն կողջունեմ նրանց գործունեությունը, եթե դա լինի՝ ի շահ համալսարանի: Կրկնում եմ՝ ես կառչած չեմ այս աթոռին, և իմ ընտանիքը դեռևս մայիսին ինձ խորհուրդ է տվել և խնդրել, որ ես հրաժարական տամ: Բայց եթե ես հրաժարական տայի, կնշանակեր ցուցաբերել փոքրոգություն, կնշանակեր մենակ թողնել համալսարանը և իմ գործընկերներին: Անբացատրելի կլիներ, թե ինչու եմ ես ստուգումների ժամանակ թողնում ու հեռանում: Դա կնշանակեր, որ ես որպես ռեկտոր, որպես անուն ունեցող մարդ, որը վաստակել է այդ անունը, և որպես համալսարանի կառավարիչ, որը պատասխանատու է համալսարանի գործունեության համար, խուսափում եմ իմ գործառույթներից»,- ասել է Արամ Սիմոնյանը:

ԵՊՀ ռեկտորի խոսքով, Հոգաբարձուների խորհրդի նոր նախագահի հետ նա ունեցել է զրույցներ՝ կապված համալսարանի և դրա ապագայի հետ. «Ես լավ հասկանում եմ, որ Հոգաբարձուների խորհրդի և դրա նախագահի վրա էլ կարող են ճնշումներ գործադրել կամ առաջարկել ռեկտորին անվստահություն հայտնել: Բայց դա դժվար է, որովհետև ըստ կանոնակարգի՝ միայն մի դեպքում կարելի է դա անել, եթե ռեկտորի աշխատանքը գնահատվի անբավարար: Մինչդեռ հունվարին իմ աշխատանքը միաձայն դրական է գնահատվել: Ես չեմ պատկերացնում, կամ ավելի ճիշտ պատկերացնում եմ, թե որ դեպքում վստահություն կորցնելու խնդիր կարող են առաջ քաշել և այդկերպ ազատվել համալսարանի ռեկտորից ու կազմակերպել նոր նշանակում, ապա նաև նոր ընտրություն»:

Արամ Սիմոնյանը պատմել է, որ Ոստիկանության 6-րդ վարչության կողմից նախապատրաստված քրեական գործը երկու թեզ է պարունակում. «Առաջինը վերաբերում է բուֆետներին՝ վարձերի չվճարում կամ քիչ վճարում: Մենք հաշվապահական փաստաթղթերով ապացուցել ենք, որ այնտեղ քրեական ծագմամբ որևէ գործընթաց չկա, քանի որ վարձավճարների պարտքեր չկան: Հարցաքննվել է մեր գլխավոր հաշվապահը: Նրանք ստացել են նաև մեր գրավոր պատասխանները: Մյուս թեզը վերաբերում է համալսարանի 19 դասախոսներին, որոնց աշխատանքի չներկայանալը ծածկվել է ամբիոնի վարիչների կամ դեկանատների կողմից: Խոսքն առավելապես հուլիսի ու օգոստոսի վերջին մի քանի օրերի և հունվար ամիսներին կիսամյակային քննության բացակայությունների մասին է: Այդ մարդիկ չգիտեն, որ համալսարանում դասախոսը վարձատրվում է՝ ըստ իր ծանրաբեռնվածության աստիճանի: Ինչքան փորձեցինք համոզել, չստացվեց:

Մյուս կողմից՝ բացակաները կոծկելը տգեղ երևույթ է, թեև կան դասախոսներ, որոնք բացակայելու համար հարգելի պատճառներ ունեն: Սա այն թեզը չէ, որի հիման վրա կարելի է այդպիսի գործ հարուցել»,- ասաց Արամ Սիմոնյանը:

Ռեկտորը հայտարարել է, որ ինքը քրեական գործից չի վախենում. «Եթե այդպիսի բան է արվել կամ արվելու, ես, բնականաբար, պայքարելու եմ օրինական բոլոր եղանակներով, որ մաքրեմ իմ անունը և տարիների աշխատանքը նմանօրինակ մեղադրանքներից:

«Ես աշխատում եմ իրավաբանների և փաստաբանների խմբի հետ, որն ուսումնասիրում է մեր գրած բոլոր պատասխանները և այն մեղադրանքները, որոնք ժամանակին ներկայացրել է ՊՎԾ-ն: Նրանց գործողություններն արվել են՝ առանց մեզ պաշտոնապես տեղեկացնելու: Նրանք մեղադրանքներն ուղարկել են դատախազություն՝ մեզ տալով միայն անստորագիր մի նախնական սևագրություն, որի հիման վրա մենք կազմել ենք մեր պատասխանները: Ես երբևէ որևէ շանտաժի չեմ ենթարկվելու: Սա ես հայտարարում եմ ԵՊՀ գիտական խորհրդի առջև: Ես թույլ չեմ տա, որ իմ և ԵՊՀ-ի հետ խոսեն շանտաժի կամ սպառնալիքի լեզվով»:

Արամ Սիմոնյանը շնորհակալություն է հայտնեց ներկաներին իրեն լսելու համար և ավելացրել, որ ինչ էլ լինի, ԵՊՀ-ն իր հարյուրամյակը տոնելու է. «Կուզենա՞ կառավարական հանձնաժողովը տոնել, թե՞ ոչ, մենք արդեն հրավերներ ուղարկել ենք մեր գործընկերներին և ստացել ենք մասնակցության հաստատումներ»:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:11
Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը կհանդիպեն Ալմաթիում։...
Աղբյուր` Panorama.am
12:05
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենի նոր ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Սամվել Նազարյանը
««Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենի նոր ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Սամվել Նազարյանը», -այդ մասին Երևանի...
Աղբյուր` Panorama.am
11:54
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունները միասին. Դավիթ Անանյան
Ըստ նրա, քանոնով ու մատիտով քարտեզի վրա ուղղակի սահմաններ են գծվում՝ մեկ կողմի քմահաճույքը մյուս կողմի համար պարտադիր կատարման ենթակա օրակարգի ներքո։
Աղբյուր` Panorama.am
11:49
Արա Այվազյան. Հայաստանը շարունակաբար վաթարացող իրավիճակում համառորեն վարում է հանդարտեցման քաղաքականություն
ՈւՂԻՂ հեռարձակում. «Հայաստանի արդի մարտահրավերները և դրանց հաղթահարման այլընտրանքային ուղիները»
Աղբյուր` Panorama.am
11:36
Ես մեզ բոլորիս մաղթում եմ նման դեպքերից հեռու մնալ. Ավինյանը՝ հայտնաբերված 257 մլն դրամի աղբամանի բացակայության մասին
«Երևանի «Աղբահանության և սանիտարական մաքրում» համայնքային հիմնակում 2022-2023 թ գործունեության ուսումնասիրության արդյունքում...
Աղբյուր` Panorama.am
11:10
«Դուխով հանձնի, հետդ ենք». Սարկազմով պաստառներ Երևանի տարբեր հատվածներում
Քաղաքացիները «ԹՈՂԵ՛Ք ԹՈՂ ՀԱՆՁՆԻ», «ՏԱՆՔ ՀԱՆԳԻՍՏ ԱՊՐԵՆՔ», «ԴՈՒԽՈՎ ՀԱՆՁՆԻ, ՀԵՏԴ ԵՆՔ» գրությամբ պաստառներ են...
Աղբյուր` Panorama.am
10:35
Գերմանիայում սպանվել են երկու ուկրաինացի զինծառայող
Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը Տեղեկություն էր տարածել այն մասին, որ Գերմանիայում սպանված քաղաքացիները զինվորականներ են եղել։ Լուրը...
Աղբյուր` Panorama.am
10:22
Արմավիր-Գյումրի ճանապարհին լարված իրավիճակ է
Մի խումբ քաղաքացիներ մեքենաներով փակել են Արմավիր-Գյումրի ճանապարհը՝ խաղաղ անհանզանդության գործողություններով իրենց աջակցությունը հայտնելով...
Աղբյուր` Panorama.am
10:22
Բլինքենն Ալիևին կոչ է արել ազատ արձակել Ադրբեջանում անարդարացիորեն ձերբակալվածներին
ԱՄՆ պետքարտուղար Էնտոնի Բլինքենը Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսացրույցից հետո խոսել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ և իր շնորհավորանքն է...
Աղբյուր` Panorama.am
10:12
Վրաստանի նախկին պետնախարարը ձերբակալվել է Թբիլիսիում կազմակերպված ցույցի ժամանակ
Վրաստանի եվրոպական և եվրատլանտյան կառույցներին ինտեգրման հարցերով նախկին պետնախարար Ալեքսի Պետրիաշվիլիին ոստիկանությունը վարչական կարգով բերման...
Աղբյուր` Panorama.am
09:59
Թբիլիսիում գիշերը ցուցարարները որոշել են դադարեցնել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ ակցիան
Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ ավարտվել է արտասահմանյան գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ակցիան։ Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։...
Աղբյուր` Panorama.am
09:54
Վահագն Մախսուդյանի գործով իրավունքի և օրենքի նման ժխտողականություն վաղուց չէի տեսել. Վարազդատ Հարությունյան
Փաստաբան Վարազդատ Հարությունյանը գրում է. «Իրավունքի և օրենքի այնպիսի ժխտողականություն, որին ականատես եղա երեկ` Վահագն Մախսուդյանի...
Աղբյուր` Panorama.am
09:46
Դուք Ղևոնդ Երեցի ոգով նոր Ավարայր եք մղում հայրենիքի և հավատքի պահպանման համար. Սեպուհ Սրբազանը՝ Բագրատ Սրբազանին
Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանը զորակցական նամակ-ուղերձ է հղել Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
09:29
Տիգրան Աբրահամյան. Իշխանությունը մտել է մի պրոցեսի մեջ, որը մեր երկիրը կախվածության մեջ է դնելու Ադրբեջանից
«Չնայած այն հանգամանքին, որ հանրության մի մեծ հատված մեծ դժգոհությամբ և անվստահությամբ է մոտենում իշխանության` Ադրբեջանից պարտադրված...
Աղբյուր` Panorama.am
09:20
Ապրիլի 29-ին փոխանակման կետերում դոլարի, և ռուբլու փոխարժեքները նվազել են, եվրոյինը՝ բարձրացել
ՀՀ բանկերում այսօր՝ ապրիլի 29-ին ժամը 09:10-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 385.02 դրամ՝ նախորդ օրվա համեմատ էժանանալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Եկեղեցին մեզ մեր երկրի հետ կապող ամենակարևոր օղակներից է. Սիրուշո
Երգչուհի Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել երեխաների հետ հանգստյան օրերից ու գրել. «Ամեն շաբաթ երեխաների հետ գնում ենք մեզ համար նոր...
Աղբյուր` Panorama.am
08:51
Բերքաբերից մեկ ու կես կմ հեռու պայթյուն է լինելու
Այսօր՝ ժամը 08:10-08:40-ը, Տավուշի մարզի Բերքաբեր բնակավայրից 1540 մ հյուսիս-արևելք  տեղի է ունենալու  պայթեցման աշխատանք՝ 1...
Աղբյուր` Panorama.am
08:33
Այսօրվա հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 29-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:31
Բարեղամ Հարությունյանը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն
Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիայից հայտնում են. «Բարեղամ Հարությունյանը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն։ Եվրոպական ռինգում հայ մարզիկը...
Աղբյուր` Panorama.am
22:10
Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար.Վահագն Մախսուդյան
Հաղորդավար, հասարակական գործիչ Լիկա Թումանյանը գրում է. «Վահագն Մախսուդյանը դատարանի շենքից դուրս գալիս ասաց. «Ինձ...
Աղբյուր` Panorama.am
21:16
Գարեգին Երկրորդն ընդունել է «Հովնանյան» վարժարանի սաներին
Մայր Աթոռից հայտնում են, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Հովնանյան» վարժարանի սաներին։ «Ապրիլի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ....
Աղբյուր` Panorama.am
20:50
Արման Թաթոյանը Կիրանցում է
«Տավուշն հանուն հայրենիքի» նախաձեռնության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Կիրանցում ակցիա իրականացնողներին  է միացել ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
20:36
Եվրամիության հետ Հայաստանի ավելի սերտ հարաբերությունների հաստատումը, սպառնալիք չէ Մոսկվայի համար. Տիգրան Բալայան
 «Հայաստանի արտաքին քաղաքականության փոփոխությունը, որը հանգեցրել է Եվրամիության հետ ավելի սերտ հարաբերությունների հաստատմանը,...
Աղբյուր` Panorama.am
20:15
Տեղի է ունեցել Փաշինյան-Բլինքեն հեռախոսազրույցը
Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանն ֆեյսբուքի իր էջում գրում է. «Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
20:02
Հենց հիմա տեղեկություններ ենք ստացել, որ Ոսկեպարի հատվածում ինչ-որ ադրբեջանցիների ստորաբաժանումներ են հայտնվել. Գառնիկ Դանիելյան
Դիլիջան-Վանաձոր փակված ճանապարահատվածում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ դանիելյանը հայտարարեց. «Հենց հիմա...
Աղբյուր` Panorama.am
19:40
Հանրեպետության հրապարակից մեկնարկեց բողոքի քայլերթը
«ՀայաՔվե» նախաձեռնության ֆեյսբուքայն էջը հայտնում է, որ Հանրապետության հրապարակից մեկնարկել է քաղաքացիների քայլերթը։ Վերջիններս...
Աղբյուր` Panorama.am
19:30
ՀԱՊԿ-ը պատրաստվում է զորավարժություններին, որոնք կանցկացվեն Ղրղզստանում, Ղազախստանում և Տաջիկստանում
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) պատրաստվում է Ղրղզստանի, Ղազախստանի և Տաջիկստանի տարածքում աշնանային համատեղ...
Աղբյուր` Panorama.am
19:27
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
«ՀայաՔվե» նախաձեռնության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ այս պահին փակ է Դիլիջան-Վանաձոր ճանապարհը։ Հիշեցնենք, որ Տավուշում...
Աղբյուր` Panorama.am
19:07
Նիկոլին հեռացնելու համար նախ պետք է ճշտել,թե ո՞վ է իրական ազգային ընդդիմադիրը. Շարմազանով
ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Նիկոլին հեռացնելու համար նախ պետք է ճշտել,թե ո՞վ է իրական ազգային ընդդիմադիրը։ Ո՞վ և...
Աղբյուր` Panorama.am
19:01
Սարգիս Ստեփանյանը Գրան պրի Աշխարհի գավաթի առաջնությունում գրավել է առաջին տեղը
Պարաաթլետ Սարգիս Ստեփանյանը Մարաքեշում անցկացվող World Para Athletics Գրան պրի Աշխարհի գավաթի առաջնությունում գրավել է առաջին տեղը։ Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան
11:55 29/04/2024

Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}