Հասարակություն 10:43 19/02/2019 Հայաստան

Մենք ուրիշ ենք, մերն ուրիշ է...

Հայաստանում այսօր ասես զուգահեռ իրականություններում են ապրում մի կողմից նրանք, ովքեր համարում են ապրիլին մեր երկրում կատարվածը «գունավոր հեղափոխությունների» շղթայում հերթական օղակ,  մյուս կողմից՝  նրանք, ովքեր համարում են այն գերմարդ Փաշինյանի շնորքը:

Առաջին կողմին զգուշացնում է  արևմտյան հիացմունքը հայաստանյան  «՛թավշյա հեղափոխության» նվաճումներով, մյուս կողմը ներկայացնում է դա որպես հայության բացառիկության օրինակ: 

Մշտապես հնչող անհանգստություններն այն առիթով, որ բոլթոններն ու սորոսներն են որոշում մեր պետության ընթացքը՝ որակվում են որպես չարակամություն-չկամություն մեծն Նիկոլի  «համամոլորակային» փառքի հանդեպ, աչք փակելով այն անթաքցնելի իրողության վրա, որ  մեկ-երկու փառաբանական խոսք ասելով ու մեր գլուխը շոյելով՝ դրսի ուժերը դարձրել են Հայաստանը պայթուցիկով լցված խաղալիք ընդդեմ Ռուսաստանի և Իրանի... անշուշտ, առաջին հերթին վտանգելով հենց մեզ:   

Վերջին օրերին ռուսական լրատվամիջոցների թոփ թեման դարձյալ Հայաստանն է  երկու բավականին անցանկալի երանգով .
1. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը համարվել է հետխորհրդային տարածքի առաջին քաղբանտարկյալն  ըստ Комсомольская правда-յի։
2. ՛՛Russia Today-ը պարզել է, որ Երևանում CampCamp անունով սեմինարներ են անցկացվել, որոնք  ֆինանսավորվել են ԱՄՆ Կոնգրեսի կողմից և վերաբերվել են հեղափոխություններ կազմակերպելու թեմային:

Առաջինի վերաբերյալ ասենք, որ հայկական իրականությունում Ռոբերտ Քոչարյանն արդեն  վաղուց էր քաղբանտարկյալ համարվում: Նշենք նաև, որ հազիվ թե Ռ. Քոչարյանի նկատմամբ սանձազերված դատական հետապնդումը դրսի մեծ ուժերի  թելադրանքը լինի: Չի բացառվում անգամ, որ  Փաշինյան-Տեր-Պետրոսյան տանդեմի իրականացրած քաղաքական սույն  վենդետան բազմաթիվ ավելորդ պրոբլեմներ ծնեց օտարների աշխարհաքաղաքական խաղերում:  Ինչևէ, այս դատական գործընթացը դեռ Եվրադատարաններով կանցնի, և մեծ հարց է, թե  իրականում ով շահած դուրս կգա:

Ցնցող նորություն էր երկրորդը. փաստորեն  Հայաստանում  «թավշյա հեղափոխությունն» այնքան հաջող է անցել, որ դրանում փորձված մեթոդները պետք է փոխանցել հաջորդ երկրների կործանիչներին՝ հիմնական թիրախ ունենալով Ռուսաստանը: Ցավոք,այս առումով  եղած կասկածներն ապացուցվեցին:

Հիմա Ռուսաստանից «տղա  չենք բերում» ապացուցելու համար, այն ինչը տեսանելի էր հենց սկզբից: Չէ  որ այս ամենի մասին ամիսներ շարունակ խոսում-գրում-ցուցադրում է հայաստանյան  հասարակության այն հատվածը, որի համար առաջնային կարևորության հարց է պետության գլխին տեսնել սեփական  շահերով առաջնորդվող ուժի կամ անձի, այլ ոչ այլոց շահերը սպասարկող դրածոների:  Ապրիլ-մայիսից սկսած ներկայացնում ենք աչք ծակող «թավշյա»  նմանությունները  Արաբական գարնան  և  գունավոր հեղափոխությունների փոթորկով անցած ու  աղետալի հետևանքների առաջ հայտնված երկրների հետ: Ապարդյո՛ւն... մենք ուրի՛շ ենք, մերն ուրի՛շ է, մեր հեղափոխությունը  միակն է , ինքնաբուխ, ժողովրդական էր՝ ուղղված նախորդ հանցագործ ռեժիմի դեմ:

Ի դեպ, ապրիլից թավշահեղափոխականների կողմից անընդհատ կրկվող այս   արտահայտության ակունքը պարզվեց մեկ-երկու ամիս առաջ սոցցանցերում հրապարակված սորոսյան մի քանի կազմակերպությունների մշակած Հայաստանի զարգացման ճանապարհային քարտեզում, որտեղ ամենից շատ հանդիպում էր  «...նախորդ հանցագործ ռեժիմ...» արտահայտությունը: Կրկնությամբ ուղեղներում մեխված միտք...  այն երիտասարդների  ուղեղում, ովքեր առաջիկա տասնամյակներում լինելու են ցանկացած իշխանության հենարանը: Նման տեսանկյունից  փաշինյանիզմի վտանգներն շատ ավելի խորքային են լինելու, քան 90-ականների կեսերին ահազանգվող  հհշիզմի կործանարար  հետևանքները:

Շարքային քաղաքացու համար երևի թե միևնույն կլիներ,  թե ով է ում ղեկավարում և  ինչ հեռահար նպատակներով, եթե հեղափոխությունից հետո կյանքի կոչվեին միտինգային   շռայլ խոստումների գոնե մի չնչին մասը: Դա էլ չարվեց. ավելին՝   800 000 մարդ անվանվեցին անկյալներ, աղքատներին հրահանգվեց գլուխներն աշխատեցնել, փողոց փակողներին ասվեց, որ դրա լիազորությունն իրենք չունեն... մի խոսքով՝ կառավարության դիմաց ամեն օր չիրականացրած խոստումների դժգոհությամբ  1 վարչապետին բողոքներ են ներկայացնում   «3 միլիոն վարչապետները»:

Հիասթափությունն ահագնանում է  օր օրի վրա, բայց շատ բարձր վերևներում հայտնվածները չգիտես ինչու  վտանգ չեն զգում: Եթե 2018թ.  ապրիլից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում  լավատեսական շղարշով կուրացել էին  հասարակության մի հատվածի աչքերը, այսօր արդեն  այդ շղարշը փոխանցվել է իշխանավորներին, և իրենք են կորցրել  իրականության զգացողությունը...  Իսկ գուցե ազգային առանձնահատկությո՞ւն է չտեսնել այն,  ինչը քեզ ձեռնտու չէ:

Այդ առիթով մի անեկդոտ հիշեցի.  «Տարբեր ազգի տղամարդիկ  բռնացնում են իրենց կանանց սիրեկանների հետ: Կանանց ռեակցիաներն այսպիսին են. գերմանուհին նայում է ժամացույցին և խստաձայն ասում՝ «Պաո՛ւլ, դու երեք րոպե շուտ ես եկել»:

Ֆրանսուհին   ծիծաղում է՝  «Միացի՛ր, Պոլ, երեքով ավելի զվարճալի  կլինի»:

Իսկ հայուհին աղեկտուր ճչում է՝  «Պո՜-ղոս, Պողո՛ս ջա՜ն, աչքովդ տենաս՝ չհավատաս»:

Պողոսի անձնական գործն է՝ կհավատա  թե ոչ...  Բայց  եթե հարցն  ազգային անվտանգությանն է վերաբերում, ապա անհատ պողոսները  պարտավոր են աչքին տեսածին հավատալ, այլ ոչ սին հավաստիացումներին: Ողջ աշխարհն է  Հայաստանը դասում գունավոր հեղափոխություների ենթարկված երկրների թվում, բայց  մերոնք շարունակում են պնդել՝  «՛մենք ուրի՛շ ենք, մերն ուրի՛շ է»: Լա՛վ, բայց անկախ յուրաքանչյուրիս տեսակետից՝  կարող ենք, չէ՞,  դաս քաղել այս դժոխքով անցած այլ երկրների  դառը փորձից և պատվով դուրս գալ այս փորձությունից ևս:

Լիա Իվանյան



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:07
Քայլերթի մասնակիցներն առավոտյան պատարագից հետո Հաղարծինից կշարժվեն դեպի Երևան
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, կգիշերեն...
Աղբյուր` Panorama.am
22:33
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
«Մեր վանքերը, տաճարները ստացել ենք ժառանգաբար։ Մենք չենք վաստակել։ Ո՞ւր է մեր Գանձասարը, Ամարասն ու Ղազանչեցոցը։ Ո՞ւր են, որտե՞ղ են, չկան։...
Աղբյուր` Panorama.am
21:52
Բագրատ Սրբազանը Հաղարծինում հնչեցրեց եկեղեցու զանգերը
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, հասել են...
Աղբյուր` Panorama.am
20:54
Շարժման ակնկալիքն է պատիվն ու հայրենիքը. Այլընտրանքային նախագծեր խումբը
Այլընտրանքային նախագծեր խումբը իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ «Սա...
Աղբյուր` Panorama.am
20:42
Իմ տարիքում ֆուտբոլիստի համար մի քիչ դժվար է խաղալը. Հենրիխ Մխիթարյան
«Սկուդետտոյին՝ Իտալիայի չեմպիոնությանը երկար սպասեցի, շատ արժեքավոր է, սպասված։ Շատ ուրախ եմ, քանի որ 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում...
Աղբյուր` Panorama.am
20:30
Գարեգին Երկրորդ. Առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա փորձությունները
Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթը Տավուշից Երևան՝ լուսանկարներով
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, ճանապարհին բուռն...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Դեպի Երևան երթը սկսելուց առաջ Բագրատ Սրբազանը շատ հստակ մատնանշեց հաջողության հասնելու ուղին ու սկզբունքները»
Աղբյուր` Panorama.am
19:09
Եկել է ժամանակը մեր տղերքի պատգամը կատարենք. Զոհված զինծառայողի հայր
«Մենք երկու տարի առաջ պայքարի դուրս եկանք Եռաբլուրում, հավաքվեցիքն ու երդում տվեցինք։  Այդ օրվանից սկսել ենք մեր պայքարը ու լիահույս...
Աղբյուր` Panorama.am
18:49
Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Երևանին ու Բաքվին, Մոսկվային և Կիևին. ՌԴ-ում Ղազախստանի դեսպան
Ղազախստանը պատրաստ է պայմաններ ստեղծել Ուկրաինայում հակամարտության կարգավորման քննարկման համար և հարթակ տրամադրել համապատասխան շփումների համար։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Եթե ազգովի չօգնենք տավուշցիներին, ապա նրանց պայքարը կդառնա «Մուսա լեռան 40 օրը», այնինչ մենք Սարդարապատի առջև ենք կանգնած. Աշոտյան
«Տավուշում մղվող պայքարը չի կարող և չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին և Տավուշի սահմաններում»,-ասել է ՀՀԿ փոխնախագահ,...
Աղբյուր` Panorama.am
18:29
«Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի խոսքերը
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ կրկնելով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Հեռու չէ այն օրը, երբ տեղերով փոփոխություն է լինելու. Աբրահամյան
... հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ
Աղբյուր` Panorama.am
17:52
4 տարի սպասել ենք այս օրվան. Զոհված զինծառայողի մայր
«4 տարի սպասել ենք այս օրվան։ Մենք մեր տղաներին ենք խոստացել։ Մենք այս շարժման զինվորներն ենք»,- Կիրանցից  քայլերթից առաջ ասաց...
Աղբյուր` Panorama.am
17:43
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։...
Աղբյուր` Panorama.am
17:18
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
«Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք»,- Կիրանցից դեպի Երևան քայլերթի ժամանակ ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am
17:05
Անհրաժեշտ է Եկեղեցու և դեմոկրատական ուժերի դաշինք. Սուրենյանց
«Երևանում կարող ենք ծանրակշիռ հաջողության հասնել, եթե տեղի ունենա Եկեղեցու, նրա սրբազան հայրերի դաշինքը դեմոկրատական, առաջադիմական ուժերի հետ»:
Աղբյուր` Panorama.am
17:04
Ահազանգ․Կոյուղաջրերը թափվում են Երևանի աղի լիճ
Աղի լիճը կամ Աղալիճը գտնվում  է Էրեբունի վարչական շրջանում: Այն ունի երկու ավազան  և  հայտնի է բուժիչ ջրով։  Լճով...
Աղբյուր` Panorama.am
16:50
Սա չհայտարարված կապիտուլյացիա է. Գառնիկ Դանիելյան
«Հույս էլ ունենք, հավատ էլ ունենք, վճռականություն, կամք էլ ունենք, հայրենիքին նվիրվածություն էլ ունենք»,-  Կիրանցում՝ նախքան...
Աղբյուր` Panorama.am
16:28
Ինչ գեներացվել է Տավուշում, անհրաժեշտ է, բայց բավարար չէ, պետք է վերածվի համազգային շարժման. Պետրոսյան
«Այս իշխանությունները ոչ միայն պետական, ազգային շահի ընկալում չունեն, պետական մտածողություն չունեն, ժողովրդին ականջալուր լինելու...
Աղբյուր` Panorama.am
16:03
Քայլերթ Կիրանցից դեպի Երևան. մեկնարկը տրվեց աղոթքով
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանցում աղոթք հնչեցրեց, որին միացան հավաքված ժողովուրդը՝ տավուշցիներ, զոհված...
Աղբյուր` Panorama.am
15:29
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
«Ամսի 9-ին ժողովուրդը կհասնի Երևան և իր պահանջները հստակ կերպով կձևակերպի»
Աղբյուր` Panorama.am
15:18
Կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որը դրված է մեր սեղանին, իր էությամբ ու բնույթով կայսերական պատմություն է` գրված ծայրագավառի ժողովրդի համար. Փաշինյան
«Պետք է անցնենք ինքնաճանաչման շատ լուրջ գործընթաց: Մենք նաև այդտեղ ենք աքսիոմի մեջ մնացել` մտածելով, որ ճանաչում ենք ինքներս մեզ: Մենք...
Աղբյուր` Panorama.am
15:00
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Աշխարհահռչակ վիրտուոզ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, համերգային...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
16:14 04/05/2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}