Իրավունք 12:27 19/02/2019 Հայաստան

Գուրգեն Մարգարյանի դաժան սպանությունը պետական պատվեր է եղել. փաստաբան

15 տարի առաջ այս օրը դաժանաբար սպանվեց ՆԱՏՕ-ի ուսումնական ծրագրին մասնակցող  ՀՀ ԶՈՒ սպա Գուրգեն Մարգարյանը։

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը փաստաբան Նազելի Վարդանյանը հիշեցրեց, որ ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի կողմից կատարված դաժան սպանության դատավարությունը տեղի ունեցավ Հունգարիայի մայրաքաղաքային դատարանում. «Երկու տարի առաջին ատյանի դատարանում դատավարությունից հետո մենք ունեցանք բավականին խիստ, ամենախիստ պատիժը, որնը նախատեսված էր հունգարական օրենսդրությամբ՝ ցմահ բանտարկություն, առանց ներման իրավունքի 30 տարվա ընթացքում։ Ամբողջ այդ դատարավարության ընթացքում տարբեր մանիպուլյացիաներ եղան։ Սկզբից Սաֆարովը հերոսաբար ասում էր, որ ես սպա եմ դառել նրա համար, որ բոլոր հայերին ոչնչացնեմ։ Այն ժամանակ երևի նրան խոսք էին տվել, որ դատավարությունը կլինի Բաքվում և ամեն ինչ արել էին արդեն, գլխավոր դատախազի որոշումը կար, որ գործը պետք է տեղափոխվեր Բաքու, սակայն ինձ հաձողվեց այնպես անել, որ դատավարությունը լիներ Բուդապեշտում, և այդ պահից պաշտպանության իրենց մեխանիզմը լրիվ փոխվեց»։

Փաստաբանն անդրադարձավ կատարված փորձաքննություններին և ադրբեջանական կողմի միջամտություններին։

«Առաջին փորձաքննությունը, որին մասնակցում էին երեք մասնագետ՝ հոգեբան, հոգեբույժ և սթրեսոլոգ, պատասխանը տվել էր, որ նա հոգեպես լրիվ առողջ է և գիտակցել է, թե ինչ է արել։ Սակայն հետո պահանջեցին երկրորդ փորձաքննությունը և պարզվեց, որ լրիվ մեղսունակ չէ, այլ սահմանափակ, իբր տեսել է ղարաբաղյան կոնֆլիկտը և դրանից ազդված, հայերին տեսնելուց հետո ինչ-որ սթրեսների մեջ է ընկնում։ Պահանջեցի երրորդ փորձաքննությունը, պարզ է առանց ադրբեջանական կողմի միջամտության չեղավ, նրանք ստացան մի պատկեր, որ նա լրիվ անմեղսունակ է»,- ասաց Վարդանյանը՝ հիշեցնելով, որ հենց այն ժամանակ էլ Մարինա Գրիգորյանը գրեց «Հիվանդների բանակը» հոդվածը։

Ինչ վերաբերում է չորրորդ փորձաքննությանը՝ փաստաբանն ասաց, որ ըստ դրա արդյունքների Սաֆարովը լրիվ մեղսունակ էր ճանաչվել, գիտակցել է ինչ է արել. «Արդյունքը եղավ այն, որ ցմահ բանտարկություն ստացավ, ութ տարի Հունգարիայի բանտում անցկացնելուց հետո, այնտեղի իշխանությունը փոխվեց և Ադրբեջանին, ոչ օրինական ճանապարհներով, հաջողվեց Սաֆարովին տեղափոխել Բաքու։ Հենց տեղափոխման օրն էլ նրան արդարացրեցին, չնայած ասում էին դա ներում էր»։

Պաշտպանի խոսքով, այդպիսով, խախտվեցին ոչ միայն միջազգային իրավունքի նորմերը, այլ նաև Ադրբեջանի օրենսդրությունը։

Նազելի Վարդանյանը վստահ է, որ Մարգարյանի դաժան սպանությունը պետական պատվեր է եղել։

«Ես միշտ ասում էի, որ Սաֆարովն ինքն իրեն այդ հանցագործությունը չէր անի, այստեղ պետական պատվեր կա, որովհետև, երբ  ուսումնասիրում ես Սաֆարովի կենսագրությունը, ինքը բավականին հեռանկարային սպա է եղել։ Եթե Սաֆարովը համոզված չլիներ, որ Ադրբեջանն իր մեջքին կանգնած է, նա նման քայլի չէր գնա։ Մենք պետք է միշտ բարձրաձայնեք այս հարցը, որպեսզի ադրբեջանական կողմը զգա իր մեղավորությունն այս գործում», - հավելեց փաստաբանը։

«Սովորական ցեղասպանություն» նախագծի ղեկավար Մարինա Գրիգորյանն էլ ասաց. «Ադրբեջանում հայերին սպանողների հերոսացման քաղաքական ավանդույթը դրվել է դեռևս Սումգայիթի ջարդերից հետո։ Մենք այսօր վկա ենք, թե ինչպես է Իլհամ Ալիևը փորձում ամեն կերպ ազատել այն երկու տեռորիստներին, որոնք դատապարտված են ու Արցախում են, որովհետև նրանք նույնպես մարդասպաններ են, սպանել են երկու հոգի, այդ թվում՝ 17-ամյա երեխայի»։

Ինչ վերաբերում է խաղաղության մասին թեզերին՝ Գրիգորյանն ասաց, որ անհնար է այսօր խոսել Ադրբեջանի հետ խաղաղության մասին. «Քանի դեռ Ադրբեջանը չի ընդունել, չի ճանաչել ու չի զղջացել կատարած հանցագործությունների համար, կարծում եմ, խաղաղության մասին խոսելը բարձրագույն քաղաքական ցինիզմի արտահայտություն է»։

Խոսելով ՄԻԵԴ ներկայացրած բողոքից Նազելի Վարդանյանն ասաց, որ կարծում է՝ այս տարի պետք է վճիռ ունենան. «Բողոքը ներկայացվել է 2016 թվականի հունվարին՝ մեր պահանջն է, որ Սաֆարովին վերադարձնեն Հունգարիա կամ երրորդ այլ երկիր, որտեղ նա պատիժը կկրի ըստ դատավճռի։ Եթե այդպես չլինի, այլ դատարաններ դիմելու ճանապարհներ կան, դրա մասին պետք է մտածել»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

20:33
ՄԻԵԴ որոշումը պետք է դառնա Ադրբեջանում հայատյացությունն արմատախիլ անելու հիմք. Արցախի ԱԳՆ
2020 թ. մայիսի 26-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճիռ է կայացրել ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի կողմից 2004 թ. հայ սպա Գուրգեն...
Աղբյուր` Panorama.am
20:26
ՀՎԿԱԿ որոշ մասնաճյուղեր կարդիականացվեն.Թորոսյան
Շուրջ  երեք տարի առաջ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման» կենտրոնի որոշ ստորաբաժանումներ օպտիմալացվել են, տեղի է...
Աղբյուր` Panorama.am
20:21
Ֆրանսիայի խորհրդարանի պատվավոր անդամը շնորհավորել է Արցախի ԱԺ նախագահին
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահին շնորհավորական ուղերձ է հղել նաև Լուար շրջանի նախկին պատգամավոր, Ֆրանսիայի խորհրդարանի պատվավոր...
Աղբյուր` Panorama.am
20:15
Հունիսի 8-ից Վրաստանի ռեստորաններում կվերականգնվի բոլոր տեսակի ծառայությունների մատուցումը
Հունիսի 8-ից Վրաստանում միջքաղաքային տրանսպորտը կվերսկսի աշխատանքը: Aliq.ge-ն գրում է, որ վարչապետ Գիորգի Գախարիան խոսել է կորոնավիրուսի...
Աղբյուր` Panorama.am
20:08
Նոր Զելանդիայում աղջիկները ողջ են մնացել՝ 18 օր անցկացնելով վայրի բնության մեջ
Նոր Զելանդիայում փրկարարները ողջ են գտել 23 տարեկան երկու աղջիկների, որոնք ժամանակին չէին վերադարձել Կահուրանգի ազգային պարկից։  Նրանք...
Աղբյուր` Panorama.am
19:58
Սուբվենցիոն ծրագրերով հաստատվել են 30 մանկապարտեզների վերանորոգման և վերակառուցման ծրագրեր
Մանկապարտեզների և նախադպրոցական ուսումնական հաստատությունների մասով այս տարի ծավալներով ունենք աննախադեպ թիվ՝ Երևան քաղաքում և մարզերում: Այս...
Աղբյուր` Panorama.am
19:52
2020թ. ընթացքում արձանագրված և հարուցված քրեական գործերի 97,3%-ը բացահայտվել է
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել՝ ՀՀ քննչական կոմիտեի ղեկավար կազմի և կառուցվածքային...
Աղբյուր` Panorama.am
19:46
Նուբարաշենում պարետի որոշումը խախտել է միայն մեկ հանրային սննդի օբյեկտ
Երևանի Նուբարաշեն և Նորք-Մարաշ վարչական շրջաններում, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետ-տեսուչների և ՀՀ ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
19:40
Գերմանիայի դիրքորոշումը ԼՂ հարցում հստակ արտահայտվել է բազմաթիվ մակարդակներում․ Մնացականյան
Վերջին շրջանում կրկին ականատես ենք լինում, որ ադրբեջանական հակահայ քաղաքականությունն ակտիվացել է։ Այս մասին այսօր Կառավարության հետ հարց ու...
Աղբյուր` Panorama.am
19:33
Թուրքիայում քաղաքացիների գրեթե կեսը կարծում է, որ կորոնավիրուսը 6 ամսից շուտ չի վերահսկվի.IPSOS
«Ipsos» համաշխարհային հետազոտական ընկերությունը հրապարակել է Թուրքիայում կորոնավիրուսի թեմայով անցկացրած սոցհարցման արդյունքները,...
Աղբյուր` Panorama.am
19:26
Պոլիկլինիկաներին մատնային պուլսօքսիմետրեր և անհատական պաշտպանիչ միջոցներ են բաշխվել
Կորոնավիրուսային հիվանդությունը (COVID-19) կանխարգելելու նպատակով ՀՀ ԱՆ «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» ծրագրի...
Աղբյուր` Panorama.am
19:19
Բանկային երաշխիքը չի վերացվելու.Փաշինյան
Պանդեմիայով պայմանավորված՝ ճգնաժամային իրավիճակ ենք ապրում և այս իրավիճակում պետության կողմից երկու կարևոր գործառույթ կար, որ պետք է...
Աղբյուր` Panorama.am
19:10
Պենտագոնը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կարող է մի քանի ամսվա ընթացքում միջուկային փորձարկում նախապատրաստել
Միացյալ Նահանգները մի քանի ամսից պատրաստ կլինեն միջուկային փորձարկում անցկացնել, եթե համապատասխան հանձնարարականներ տրվեն երկրի նախագահի կողմից:...
Աղբյուր` Panorama.am
18:59
Հայաստանում շատ քիչ են մարդիկ, որոնք կապի կապի կապի կապով իրար հետ կապված չեն. Նիկոլ Փաշինյան
Կառավարություն-ԱԺ հարց ու պատասխանի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը վարչապետին տեղեկացրեց, որ մի քանի...
Աղբյուր` Panorama.am
18:52
Այսօր Սանկտ-Պետերբուրգից Երևան վերադարձավ 225 քաղաքացի
Սանկտ-Պետերբուրգում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսությունը տեղեկացնում է, որ   Սանկտ-Պետերբուրգից  Երևան  է...
Աղբյուր` Panorama.am
18:45
ԱԱՏՄ-ն կասեցրել է 932 տնտեսվարողի գործունեություն
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի լայնածավալ մշտադիտարկումները ողջ հանրապետությամբ շարունակվում են։ Կորոնավիրուսի (Covid19) տարածումը...
Աղբյուր` Panorama.am
18:38
Հայկ Մարությանի մասին դրական հոդվածներ չեն դիտարկվել.Մեդիա պաշտպան
2020թ-ի մայիսի 11-ից 20-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի անձին ու...
Աղբյուր` Panorama.am
18:32
Նոր համաճարակն առավելապես հարվածում է աշխատող աղքատներին.Թադևոս Ավետիսյան
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող Թադևոս Ավետիսյանն իր հոդվածում անդրադարձել է նոր համաճարակի...
Աղբյուր` Panorama.am
18:26
Հայտնաբերվել է դիմակ և ձեռնոց կրելու կանոնների խախտման 583 դեպք
Հանրապետության ողջ տարածքում ոստիկանությունը շարունակում է արդյունավետ վերահսկողությունը՝ նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով...
Աղբյուր` Panorama.am
18:20
Գագիկ Համբարյան. Գրառում ջնջող վարչապետին ոչնչով չի զիջում իր սուպերնախարարը
Քաղաքագետ, Շիրակի պետական համալսարանի դասախոս Գագիկ Համբարյանը մի լուսանկար է հրապարակել ու գրել. «Բազմիցս եմ ապացույցներով...
Աղբյուր` Panorama.am
18:13
Չենք պատրաստվում ձախողել, կապիտալ շինարարությունը կիրականացվի ժամկետներում. Պապիկյան
Կապիտալ շինարարությունը կիրականացվի ժամկետներում։ Այս մասին այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ասաց Տարածքային կառավարման...
Աղբյուր` Panorama.am
18:08
Վրաստանում կսուբսիսավորեն հիպոթեքային վարկերը
Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան հայտարարել է՝ պետությունը մտադիր է սուբսիդավորել հիպոթեքային վարկերը։ ԱԺ-ում կառավարության ղեկավարն ասել է, որ...
Աղբյուր` Panorama.am
18:02
Մինչև ճգնաժամը տուրիստական ընկերությունները կուտակել էին 400 մլն դրամի կանխավճար. Էնֆիաջյան
Պատգամավոր Վահե Էնֆիաջյանն այսօր հարց ու պատասխանի ժամանակ կառավարության ներկայացուցիչներին տեղեկացրեց, որ տուրիզմի ոլորտում կան...
Աղբյուր` Panorama.am
17:57
Վանում սպանվել է իշխանական կուսակցության գրասենյակի վրա հարձակված քուրդ զինյալը
Վանում 2016 թվականին Թուրքիայի իշխանությունների կողմից ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) զինյալ...
Աղբյուր` Panorama.am
17:40
Տաքսիներով շարունակում են երթևեկել առանց դիմակի
Արտակարգ դրության պայմաններում քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության  տեսչական մարմինը շարունակում է լայնածավալ...
Աղբյուր` Panorama.am
17:33
Պոլսահայ մտավորականի արձագանքը՝ թուրք ոստիկանի ազգայնամոլական հայտարարությանը
Ստամբուլի Սուլթանգազի շրջանում փողոց դուրս գալու արգելքը խախտած դրսում խաղացող երեխաները, ոստիկաններին տեսնելով, սկսել են լաց լինել։ Թուրք...
Աղբյուր` Panorama.am
17:25
Գեղարքունիքի 36 համայնքում կորոնավիրուսի հաստատված դեպքեր կան
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սոնոսյանի հրապարակած տվյալների համաձայն, վերջին երկու օրերի դրությամբ  մարզում հաստատվել է կորոնավիրուսային...
Աղբյուր` Panorama.am
17:19
30 տարվա ընթացքում առաջին անգամ Turner մրցանակաբաշխությունը չի կայանա
Բրիտանական «Թեյթ» թանգարանն առաջին անգամ 30 տարվա ընթացքում չեղարկել է Turner մրցանակաբաշխությունը։ Մեծ Բրիտանիայում...
Աղբյուր` Panorama.am
17:13
Ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով
Հանրապետության տարածքում մայիսի 28-ին, 30-31-ը, հունիսի 1-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայիսի 29-ին օրվա երկրորդ կեսին առանձին...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ծեծկռտուք ԱԺ-ում. Սասուն Միքայելյանը հարվածեց Էդմոն Մարուքյանին
13:01 08/05/2020

Ծեծկռտուք ԱԺ-ում. Սասուն Միքայելյանը հարվածեց Էդմոն Մարուքյանին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}