Ճապոնիայի ԱԳ նախարար. Թրամփը Նոբելյան մրցանակի կարժանանա, եթե ԿԺԴՀ-ն միջուկազերծում իրականացնի
Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Տարո Կոնոն ասուլիսում հայտնել է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն արժանի կլինի Նոբելյան մրցանակի, եթե ԿԺԴՀ-ն իրականացնի միջուկազերծման գործընթաց և ոչնչացնի բալիստիկ հրթիռները: Այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
Միևնույն ժամանակ Կոնոն հայտարարել է, որ Կորեական թերակղզու միջուկազերծման գործընթացն «առայժմ առաջ չի գնում»:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն առաջադրել է իր թեկնածությունը Խաղաղության Նոբելյան մրցանակին ԿԺԴՀ-ում միջուկային խնդիրը կարգավորելու ջանքերի համար:
Հարակից հրապարակումներ`
- Ճապոնիայի վարչապետը Թրամփին Նոբելյան մրցանակի է առաջադրել ԱՄՆ խնդրանքով
- Թրամփը վստահ է, որ արժանի է խաղաղության Նոբելյան մրցանակի