Նիկարագուայում ընդդիմության առաջնորդը 2 դար ազատազրկման է դատապարտվել
Նիկարագուայում դատարանն ընդդիմության առաջնորդ Մեդարո Մայիրենային դատապարտել է 216 տարի և 3 ամսվա ազատազրկման։ Լենտա.ռու-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է El Nuevо Diario-ն։
Մայիրենան համարվում է գյուղացիական շարժման առաջնորդը։ Նրան դատապարտել են 150 տարվա ազատազրկման ոստիկանների դեմ հինգ հանցագործության համար, 30 տարվա ազատազրկման մարդկանց առևանգելու համար։ Բացի այդ, նա դատապարտվել է 16 տարվա ազատարկման ահաբեկչության համար, 11 տարվա՝ կազմակերպված հանցախմբի մասնակցելու համար, ևս երկու տարի՝ ծանրացուցիչ հանգամանքներում դիտավորությամբ վնաս պատճառելու համար։
Դատախազը պահանջել է ընդդիմադիր գործչին դատապարտել 73 տարվա ազատազրկման, բայց դատարանը ավելի խիստ պատիժ է նշանակել։ Ընդհանուր առմամբ, դատապարտյալը 30 տարի է անցկացնելու բանտում, քանի որ, ըստ օրենքի, այս ժամկետն առավելագույնն է։
Գյուղացիակա շարժման ևս երկու առաջնորդ դատարապրտվել են՝ 210 և 159 տարվա ազատազրկման։
Մայիրենան առաջնորդում էր շարժումը, որը դեմ էր երկրում տրանս-օվկիանոսային ջրանցքի կառուցմանը և կողմ գյուղացիների հողերի պահպանմանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում