Արտակ Համբարձումյանը` երրորդ մրցանակակիր
Թուրքիայում, Բալկանյան խաղերի ավարտից հետո, Հայաստանի աթլետները մասնակցեցին «Ստամբուլի գավաթ» անվանումով միջազգային մրցաշարին: Հեռացատկի հատվածում իրեն վստահ դրսևորեց երևանցի Արտակ Համբարձումյանը: Նա 7 մ 25 սմ արդյունքով ճանաչվեց երրորդը և իր տեղը զբաղեցրեց պատվո պատվանդանի վրա:
Միջին տարածությունների վազքում կայուն մրցելույթներով հաճելիորեն զարմացնում է Երվանդ Մկրտչյանը: Ինչպես հայտնի է, նա երրորդն էր Բալկանյան խաղերի 1500 մ վազքում: Եվ ահա գոհացնող նոր արդյունք, որը գրանցվեց գավաթային մրցաշարում:
Գյումրեցին հանդես եկավ 3000 մ տարածությունում, ցույց տվեց 7 ր. 59,80 վրկ. արդյունք, սահմանեց անձնական ռեկորդ և գրավեց պատվավոր չորրորդ տեղը: Հայ աթլետները տեղում շարունակում են մարզումները և Երևան կվերադառնան փետրվարի 22-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին