Թրամփը 2020թ․ նախագահական ընտրարշավում հաջողություն է մաղթել Բերնի Սանդերսին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «հաջողություն է մաղթել» դեմոկրատ սենատոր Բերնի Սանդերսին, որը հայտարարել է 2020 թվականին ԱՄՆ նախագահական ընտրություններին մասնակցության մասին: Այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Խելագար Բերնին հենց նոր մտավ մրցավազքի մեջ: Մաղթում եմ նրան ամենայն բարիք»,- այս մասին գրել է Դնոլադ Թրամփը Twitter-ի իր էջում:
Հիշեցնենք, որ ԱՄՆ սենատոր, դեմոկրատ Բերնի Սանդերսը հայտարարել է՝ 2020 թվականին կրկին կպայքարի ԱՄՆ նախագահի պաշտոնի համար: Քաղաքական գործիչը նշել էր. «2016 թվականի քարոզարշավի ընթացքում սկսեցինք քաղաքական հեղափոխություն, եկել է ժամանակը հեղափոխության հետագա զարգացման համար»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Տավուշի գյուղերի հանձնման պրոցեսը տեղի ունենա, այդտեղից կսկսվի պետականության վերջնական ավարտը