Honda-ն հեռանում է Բրիտանիայից
Լուրերը հաստատվեցին, մտավախություններն իրականացան։ Ճապոնական ավտոարտադրող Honda-ն հեռանում է Եվրամիությունից։ Այս մասին տեղեկանում ենք euronews-ից։
Նախօրեին ընկերության ղեկավարությունը հայտարարեց, որ միակ գործարանը, որը գտնվում էր Մեծ Բրիտանիայում, կփակվի։
Այս կապակցությամբ իր հիասթափությունն է հայտնել Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը։
Honda-ի գլխավոր տնօրենը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ այս որոշումը պայմանավորված է ոչ թե Բրեքսիթով, այլ համաշխարհային շուկայում տեղի ունեցող փոփոխություններով։
Այս որոշումը կհանգեցնի 3500 աշխատատեղերի փակման։
Նշվում է, որ Բրիտանիայի Սուինդոն քաղաքում գտնվող Honda-ի գործարանը սկսել է իր աշխատանքը 30 տարի առաջ։ Այն ամեն տարի արտադրում էր 160 հազար ավտոմեքենա։
Գործարանը վերջնականապես կփակվի 2021թ․-ին։
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ