Էմմա Ուոթսոնը Փարիզում Մակրոնների հետ քննարկել է գենդերային հավասարության խնդիրը
Նախօրեին Փարիզում տեղի է ունեցել G-7-ի Գենդերային հավասարության խորհրդատվական խորհրդի հանդիպումը, որին մասնակցում էին բազմաթիվ ակտիվիստներ, Նոբելյան դափնեկիրներ, քաղաքական գործիչներ, այդ թվում` հոլիվուդյան հայտնի դերասանուհի Էմմա Ուոթսոնը, որը բազմիցս բարձրաձայնել է գենդերային անհավասարության ու կանանց նկատմամբ խնդիրների մասին:
Էմմա Ուոթսոնը 2014թ․-ին դարձել է կանանց իրավունքների պաշտպանության հարցերով ՄԱԿ-ի բարի կամքի դեսպանը։ Այս մասին տեղեկանում ենք spletnik-ից։
Ելիսեյան պալատում հյուրերին ընդունում էին անձամբ Ֆրանսիայի 41-ամյա նախագահ Էմանուել Մակրոնն ու նրա կինը՝ 65-ամյա Բրիջիթ Մակրոնը։
Միջոցառման համար Բրիջիթ Մակրոնն ընտրել էր կապույտ էլեգանտ կերպար՝ կարճ կիսաշրջազգեստ ու բաճկոն, ինչպես նաև նույն գույնի շարֆ։
Ելիսեյան պալատում էր նաև Նադիա Մուրադը, որը կարողացել էր փախնել Իսլամական պետության գերությունից, ինչպես նաև Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ