«Ժառանգությունը» հրավիրում է իր 12-րդ համագումարը
«Ժառանգության» վարչությունը երեկվա նիստում որոշում է ընդունել կուսակցության հերթական համագումարն անցկացնել մարտի 31-ին, Երևանում:
Կուսակցության լրատվական ծառայությունից հայտնում են. ««Ժառանգություն» կուսակցության հիմնադրման օրվանից՝ 2002 թվականից, լինելով թվով 12-րդը, համագումարը կհամախմբի Հայաստանի բոլոր ծայրերից ժամանած պատվիրակներին ու հյուրերին՝ քննարկելու հանրապետության և հայ ժողովրդի առջև ծառացած ներքին ու արտաքին մարտահրավերները:
Կուսակցության գործուն անդամների ներկայիս հավաքում, որը բաց է քաղաքական, հասարակական բոլոր շահագրգիռ ուժերի ու հանրության համար, կլսվեն հրատապ զեկույցներ տեղի ունեցող վերջին զարգացումների մասին, կընտրվի վարչության նոր կազմ եւ կհրապարակվի երկրի արդի իրավիճակից բխող՝ «Ժառանգության» բանաձևը»: