ԳԱԱ քիմիական ֆիզիկայի ինստիտուտի տնօրեն ընտրվել է Սեյրան Մինասյանը
Այսօր ՀՀ ԳԱԱ նախագահությունը ՀՀ ԳԱԱ Արամ Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտի տնօրենի պաշտոնում միաձայն ընտրել է քիմիական գիտությունների թեկնածու Սեյրան Մինասյանին:
Սեյրան Մինասյանը ծնվել է 1963թ-ին՝ Գյումրիում: 1985թ-ին ավարտել է Երևանի պետական համալսարանի քիմիական ֆակուլտետը: Սեյրան Մինասյանի գիտական հետազոտությունների ոլորտն ընդգրկում է քիմիական ռեակցիաների կինետիկան և մոդելավորումը, կենսակտիվ մետաղախելատների և հակաօքսիդիչների ռեակցիաները, շրջակա միջավայրի քիմիան:
Սեյրան Մինասյանը 55 գիտական հոդվածի, 65 գիտական զեկուցումների թեզիսի հեղինակ է: Մինչ այժմ ՀՀ ԳԱԱ Քիմիական ֆիզիկայի ինստիտուտի Քիմիական անվտանգության ֆիզիկաքիմիական հիմնահարցերի գիտական խմբի ղեկավարն էր:
2016թ-ից ՀՀ ԳԱԱ Արամ Նալբանդյանի անվան Քիմիական ֆիզիկայի ինստիտուտում գործող Քիմիայի մասնագիտական 017 խորհրդի անդամ է:
Սեյրան Մինասյանը զբաղեցրել է ՀՀ բնապահպանության նախարարության Շրջակա միջավայրի վրա ազդեցության մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալի պաշտոնը:
Իսկ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի տնօրենի պաշտոնում միաձայն ընտրեց պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Արմեն Հայրապետյանին:
Արմեն Հայրապետյանը ծնվել է 1978թ-ին՝ Գյումրիում: 2000թ-ին ավարտել է Գյումրու մանկավարժական ինստիտուտի պատմաբանասիրական ֆակուլտետի պատմության բաժինը: 2003թ-ին նույն ինստիտուտում պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը:
Արմեն Հայրապետյանի գիտական հետազոտությունների ոլորտն ընդգրկում է Հայոց պատմության նոր շրջանը:
Արմեն Հայրապետյանը 2 մենագրության, 1 մեթոդական ժողովածուի, 54 հոդվածի հեղինակ է: Մինչ այժմ ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի ավագ գիտաշխատողն էր:
Լրահոս
Տեսանյութեր
Նկարիչների միության շենքը պետականացնելուց հետո կարող է պայման դնեն՝ Արարատը չնկարեք . Փաստաբան