Բացահայտվել է Կարլ Լագերֆելդի ձեռնոցների գաղտնիքը
Լրագրողները բացահայտել են, թե ինչու էր օրերս քաղցկեղից մահացած գերմանացի դիզայներ Կարլ Լագերֆելդը միշտ ձեռնոցներ կրում: Լենտա.ռու-ի հաղորդմամբ, պարզվել է, որ այդ աքսեսուարը մոդելյերի համար կարևոր էր ոչ միայն ոճային տեսանկյունից:
«Հին ժամանակներում անհարգալից էր համարվում մարդուն ձեռնոցով բարևելը: Ավելին, ձեռնոցներն արտաքուստ երկարացնում են ձեռքերը, իսկ դուք գիտեք, թե ֆրանսերենով ինչ է նշանակում երկար ձեռքեր: Նշանակում է, որ դու ազդեցիկ ես»,- ժամանակին ասել էր Լագերֆելդը:
Դիզայները նաև նշել էր, որ գերադասում է գլովելետներ՝ առանց մատների ձեռնոցներ, քանի որ դրանցով հարմար է էսքիզներ անել: Փորձագետները նաև ենթադրում են, որ ձեռնոցների հանդեպ սերը Լագերֆելդի մոտ առաջացել է այ պատճառով, որ դեռ մանկությունից դիզայներին դուր չեն եկել իր ձեռքերը:
«Երբ ես 14 տարեկան էի, ուզում էի ծխել սկսել, որպեսզի ավելի մեծ երևամ: Սակայն մայրս ասաց, որ իմ ձեռքերը այդքան գեղեցիկ չեն, որպեսզի դրանք ցուցադրեմ ծխելիս», -ասել էր մոդելյերը:
Հիշեցնենք, որ աշխարհահռչակ դիզայները մահացել է փետրվարի 19-ին 85 տարեկան հասակում: Կարլ Լագերֆելդը 1983 թվականից եղել է Chanel նորաձևության տան գեղարվեստական ղեկավարը։ Նա ստեղծել է և իր սեփական ապրանքանիշը՝ Karl Lagerfeld-ը։
Հարակից հրապարակումներ`
- Կարլ Լագերֆելդի կատուն ժառանգելու է դիզայների կարողության կեսը
- Ո՞վ կփոխարինի լեգենդար Լագերֆելդին
- Մահացել է Կարլ Լագերֆելդը
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում