Հասարակություն 10:11 21/02/2019 Հայաստան

Տխուր ու զավեշտալի մեր իրականությունը

«Գնալով ավելի է  խորանում ժամանակակից գրող լինելու ցանկությունս: Բայց միաժամանակ տեսնում եմ նաև, որ ժամանակակից կյանքը ներկայացնելիս անհնար է պահել այն բարձր տրամադրությունն ու խաղաղ հոգեվիճակը, որն անհրաժեշտ է մեծ ու կառուցիկ գործ ստեղծելու համար: Ներկան չափազանց կենդանի է, չափազանց մոտ է մաշկիդ, չափազանց հուզումնառատ է... և գրողի  գրիչն աննկատ անցնում է սատիրայի...»                   

Ն. Գոգոլ
Շա՜տ դիպուկ է բնորոշել  Նիկոլայ Վասիլևիչը... Հապա փորձեք առանց սատիրայի   ներկայացնել  իշխանափոխված Հայաստանի կյանքն ու առօրյան:  Խնդրեմ օրինակներ.
- Հիշո՞ւմ եք  Արարատի մարզի Դաշտավան համայնքում կոկորդիլոսաբուծարան հիմնելու ծրագիրը և դրա շուրջ ծավալված սուպեր-գիտական  տանջալից բանավեճերը՝  կոկորդիլոսը որպես թռչուն թե կենդանի մաքսազերծելու առիթով... Զվարճալի է,  բայց  Հայաստանում ո՞ւմ   են պետք կոկորդիլոսները  և ինչի՞  համար:  Նրանց, օրինակ, շատ էր սիրում 1971-1979թթ Ուգանդայի  բռնապետ Իդի Ամինը.     նա իր ընդդիմադիրներին ուղղաթիռից  պարանով կախում էր կոկորդիլոսներով  վխտացող լճակների վրա,   և սոված կոկոները  ակրոբատիկ հնարքներով ջրից դուրս ցատկելով բռնում ու հոշոտում էին նրանց: Բռնապետական կայֆեր...

- Ինչով իսկական  հումոր  չէ աղքատության վերացման փաշինյանական  բանաձևի էվոլյուցիան:  Նախ դա կախարդական փայտիկն էր 2018-ի մայիսին:  2019-ի հունվարին  արդեն ավելի հստակ էր՝   «Ես բանաձև ունեմ, որով մեր երկրում իրավիճակը կարող ենք լիարժեք փոխել, եթե երեք բանից կարողանանք ազատվել: Մեկ՝ աղբը, որ ամենուրեք է, երկրորդը կրպակներն են, որ ամենուրեք կան, և երրորդը ավտոմեքենաների կմախքներն են, որոնք տասնյակ տարիներ շարունակ մարդիկ իրենց բակում պահում են»:  Իսկ 2019-ի փետրվարին  արդեն աղքատության վերացումը  խոչընդոտող  կոնկրետ հասցեատերը նշվեց՝ իրենց ուղեղները  չաշխատացնող աղքատները: Ներողություն, իսկ չե՞ք մտածում, որ հենց սկսեն ուղեղներն աշխատեցնել՝ հեղեղաջրի պես կսրբեն-կքշեն ամբոխահաճո  խոստումներով իրենց զոմբիացրած ստախոսներին:

- Հապա պերմանենտ ընտրությունների խժռած գումարնե՞րը...  2018-ի դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրությունների  կազմակերպման-անցկացման  համար միայն կառավարության պահուստային ֆոնդից հատկացվեց  մոտ 3 միլիարդ  դրամ: Սեպտեմբեր-հոկտեմբերին  արդեն անցկացվել էին  քիչ թվով հերթական և շատ թվով  արտահերթ  ՏԻմ թանկարժեք  ընտրություններ /նաև Երևանի ավագանու/:   2019-ի փետրվարին՝ դարձյալ ՏԻՄ  զավեշտալի ընտրություններ... ընտրվեցին համայնքապետեր, ում  ամիսներ առաջ պարտադրել էին հրաժարական տալ:  Իսկ «ընտրությունները, հատկապես արտահերթ՝ թանկ հաճույք են»  խոստովանել  է Արարատ Միրզոյանը:  Ստացվում է, որ 2018թ-ի երկրորդ կիսամյակից սկսած   Հայաստանում ապրում ու աշխատում են միայն ընտրություններ  անցկացնելու համար: Եվ այդ ամենը  ֆինանսավորվում է «նախորդ հանցագործ ռեժիմի»  փոխանցած «աղքատ ու թալանած»բյուջեից... Բայց սա առանձին կետ է:

-  Անգամ 1918-ին իրոք սոված ու անփող,   գաղթականներով ու  հիվանդություններով լցված Առաջին հանրապետությունն այնքան թշվառ գույներով չի հիշատակվում, որքան 2017-ին  7,5 տոկոս տնտեսական աճ գրանցած Երրորդ հանրապետության Երրորդ նախագահի  կառավարման ժամանակը, որի  իներցիան դեռ  մի երկու ամիս էլ կձգվի... Հետո կգա նորերի գցած սերմերի ծլարձակմանը ականատես լինելու  ժամանակը: 2019-ի ապրիլ-մայիսին կտեսնենք  ու «կվայելենք» այդ ծիլերը:

Տնտեսական աճի հետ միասին ունե՞ր նախորդ իշխանությունն անթույլատրելի սխալներ և չարաշահումներ:  Անշո՛ւշտ, ինչ համար և պատասխան տվեց իշխանությունից հեռացվելով:

Տարրական խելք ու տրամաբանություն ունեցող նոր  իշխանությունը պե՞տք է զերծ մնար նախորդի նկատմամբ ատելություն ծնած սխալներից: Միանշանա՛կ այո... Բայց իրականում փոխվել են սոսկ անձինք, իսկ մոտեցումներն ու ախորժակները մնացել են նույնը: Օրինակ՝ շարքային երևանցու համար ի՞նչ տարբերություն  Մոնումենտի դղյակի տերը հին իշխանությունից է, թե՞ նոր:  Եթե  ցանկացած ամբիոնից  որպես թավշահեղափոխական հերոսություն է  տարփողվում համակարգված կոռուպցիայի դեմ պայքարը, ապա պարզաբանեք խնդրեմ ՝ ո՞ւմն են թափով վեր խոյացող   դղյակները Հաղթանակ զբոսայգու դիմացի սուպեր-էլիտար թաղամասում... եթե ձերն են՝ ի՞նչ փողերով, եթե  նախորդներինն են՝ ի՞նչ պայմանավորվածություններով: Պարզաբանեք և բացառեք կոռուպցիայի կասկածները:

- Չնայած,   պարզ տրամաբանությամբ ազատ քննիչ-դատավոր չի մնացել իրական հանցագործությունները բացահայտելու համար: Փետրվարի 17-ին հայտարարվեց, որ Ռոբերտ Քոչարյանի,  Սեյրան Օհանյանի,  Յուրի Խաչատուրովի և  Արմեն Գևորգյանի գործն ուղարկված է դատարան: 4 մեղադրյալի առաջադված  են մեղադրանքներ  Քրօր 3 հոդվածներով՝  * 300.1-րդ հոդվածի 1-ին մասով` ՀՀ սահմանադրական կարգը տապալել,  * 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ մասով` առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալ, *190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակել, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալ և  հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնել:  Գործը կազմված է 76 հատորից!!!!!   Ա՜յ քեզ մասշտաբ...  Համեմատության համար ասենք, որ 1996թ-ին դատարան մտած  «31»-ի գործով   31 մեղադրյալներին    առաջադրված էին  մեղադրանքներ 6   դաժանագույն  հոդվածներից կազմված տարբեր «փնջերով «, և այդ ամենն ամփոփված էր  ընդամենը 20 հատորում: Ակամա  հարց է ծագում՝  այսօրվա 4 մեղադրյալներին  ցանկանում են մեղսագրել  Հայաստանում կատարված բոլո՞ր հանցագործությունները: Մի անգամ կարծիք էի հայտնել, որ Ռոբերտ Քոչարյանին մեղադրում են Անիի կործանումից  հետո եղած բոլոր մեղքերում, բայց 76 հատորանոց գործը ենթադրել է տալիս, որ թվարկումը սկսվում է Պապ թագավորի սպանությունից: 

Հազար ներողություն եմ խնդրում քաղաքական հաշվեհարդարի հետևանքով իրենց անցած ուղուն անհամատեղելի իրավիճակում հայտնված պարոնայք Քոչարյանից,  Խաչատուրովից, Օհանյանից և Գևորգյանից՝  հումորային համեմատության  համար,  բայց  պետական նմանատիպ անլրջությունը  միայն  սատիրայի դաշտում է ընկալելի... Իսկ իրականում՝ սա ողբալու  թեմա է:  Հատկապես երբ  Ռ. Քոչարյանի ընտանիքի անդամներին ևս ներքաշում են  կոռուպցիոն սկանդալների մեջ:  Պատկերացնում եք, մեկ էլ հանկարծ իրենց հիվադագին  մտասևեռման  մեջ այնքան խորանան, որ նրա որդու կնոջը՝  հայի հպարտություն հրաշք Սիրուշոյին էլ  մեղադրեն այդքան տաղանդավոր ու այդքան հմայիչ լինելու համար... Ինչպե՜ս են մարդկային նախանձն ու չարությունը  մթագնում աչք ու ուղեղ:

Եվ քանի դեռ իրավապահ մարմինները լծված են վհուկաորսի արդյունքները  հատորներ դարձնելու և դատարան ուղարկելու գործին՝ հանրապետությունում  հայհոյում են բարձրաստիճան ոստիկաններին, թալանում  են վարկային կազմակերպություներ, սեյֆեր են գողանում... սովորական գողությունների և վթարների մասին էլ չենք խոսում: Հեռու չէ այն ժամանակը, երբ իրավապահներին իրենց բուն գործերից կտրելը հենց իրենց դեմ շուռ կգա Եվրադատարանի կողմից... նաև ժողովրդի կողմից:  

Իրոք, առանց սատիրայի հնարավոր չէ խոսել 2018-ից իրականացրած կադրային նշանակումների մասին, իմքայլականների հրապարակային ելույթների մասին, կառավարության ծրագրի մասին, ՀԴՄ-երի գերբնական հատկությունների և տնտեսական թռիչքի բեռը քաղաքացու  ուսերին դնելու «պատրաստակամության»  մասին...

Եվ ընդհանրապես, եթե մեկ այլ երկրում կատարվեր այն ամենն, ինչ հիմա մեզ մոտ է կատարվում, կասեինք՝ կուրացե՞լ են, չե՞ն տեսնում ուր են գնում:  Իսկ մեր կուրանալը մենք չենք զգում: Կամ չենք ուզում հավատալ, որ նախկինի համեմատությամբ  այսօր ավելի մեծ թափով է ծաղկում  ցանկացած պետության  հիմքերը քանդող անարդարությունը՝ դատաիրավական, սոցիալական, մարդկային:  Չնայած՝  հասարակության  սթափ հատվածը  լա՛վ էլ  տեսնում ու հասկանում է ամեն ինչ...

Լիա Իվանյան



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:01
Կարծում եմ, որ քաղաքական գործիչը և բոլորս պետք է մշտապես պատրաստ լինենք.Ալեն Սիմոնյանը սպառնաց պատերազմով
«Իմ միջազգային գործընկերները երբ մեկնում են Բաքու, իրենց հետ խոսելիս ասում եմ, որ մենք մտահոգություն ունենք, որ Ադրբեջանը պատրաստվում է...
Աղբյուր` Panorama.am
22:31
Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը.Ժաննա Անդրեասյան
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը, արդյունքում տարրական և միջին դասարաններում երեխաների...
Աղբյուր` Panorama.am
22:13
Կայացել են ՀՀ-ի և Կորեայի արտաքին գործերի նախարարությունների միջև 5-րդ քաղաքական խորհրդակցությունները
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են Մարտի 28-ին Երևանում կայացել են Հայաստանի Հանրապետության և Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների...
Աղբյուր` Panorama.am
21:58
Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը
Մայր Աթոռից հայտնում են. «Մարտի 28-ին՝ Ավագ Հինգշաբթի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի...
Աղբյուր` Panorama.am
21:30
Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո
ՀՅԴ Բյուրոյի հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Վերջին շաբաթների ընթացքում Նիկոլ Փաշինեանն ու իր վարչակազմը ևս մէկ անգամ...
Աղբյուր` Panorama.am
21:18
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է Հայաստանի գրողների և նկարիչների միությունների շենքերը պետականացնելու իր նախաձեռնությունը
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է «Հայաստանի գրողների միության» և Հայաստանի նկարիչների միության» շենքերը պետականացնելու իր...
Աղբյուր` Panorama.am
20:40
Լավրով. Հայաստանի իշխանությունները միտումնավոր փչացնում են հարաբերությունները Ռուսաստանի հետ
Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ,...
Աղբյուր` Panorama.am
20:26
Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված
ՆԳՆ կողմից իրականացված օրենսդրական բարեփոխումների արդյունքում՝ մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտումների շրջանակում գոյացած պարտավորությունների...
Աղբյուր` Panorama.am
20:12
«Բեմբի, գտա՞ր Ոսկեպարի 7-րդ դարի հայկական եկեղեցին, թե ադրբեջանական քարտեզներում չի երևում»․ օգտատերերը՝ Ալեն Սիմոնյանին
Երեք ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Տավուշի 4 գյուղերի տարածքներ Ադրբեջանին հանձնելու խնդրին, մտքի հերթական...
Աղբյուր` Panorama.am
19:48
Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական ցանցերում․ Ալլա Պուգաչովան՝ Մոսկվայում տեղի ունեցած դեպքերի մասին
Ալլա Պուգաչովան խախտել է լռությունը՝ Մոսկվայում տեղի ունեցած ողբերգությունից հետո. «Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական...
Աղբյուր` Panorama.am
19:31
Ամուրի շրջանում երկինքը նարնջագույն է դարձել ավազային փոթորկի պատճառով
Ամուրի շրջանը տուժել է Չինաստանից և Մոնղոլիայից եկած ավազի փոթորկից։ Բլագովեշչենսկի վրա դեղին-նարնջագույն մշուշ է կախված։ Այս մասին գրում է МИР...
Աղբյուր` Panorama.am
19:17
Զելենսկի․ Գազայում իրավիճակը շեղել է համաշխարհային ուշադրությունն Ուկրաինայից
Վլադիմիր Զելենսկին ամերիկյան CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում կրկին դժգոհել է, որ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը շեղել է...
Աղբյուր` Panorama.am
18:53
Ֆրանսիական առագաստանավը օլիմպիական ջահը կտեղափոխի Միջերկրական ծովով
Ֆրանսիայի ծովային պրեֆեկտուրան հայտարարել է, որ մայիսի 8-ին իրենց երկիր հասնող օլիմպիական կրակը կուղեկցվի ծովային հսկայական շքերթով:Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:44
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
18:28
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Մարտի 28-ին՝ Ավագ հինգշաբթի, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Թուրքիան ԱՄՆ պաշտպանության նախարարությանը կմատակարարի զինամթերք՝ նախատեսված 116 հազար միավոր արկ 155մմ տրամաչափի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կիրականացվի «Հարության Ավետիս» կանթեղներով երթը
Մարտի 30-ին` ժամը 20-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց կմեկնարկի «Հարության Ավետիս» խորագրով...
Աղբյուր` Panorama.am
17:49
20-ամյա հղի կնոջ մահվան գործով մեղադրանք է առաջադրվել երեք բժշկի
Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության շրջանակներում պարզվել են 2022 թ․ օգոստոսին...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հաշվի առնելով բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների հետագա մասնագիտական...
Աղբյուր` Panorama.am
17:21
Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատումն արագ լուծվող հարց չէ. Վրացագետ
«Այսօր մենք նաև քննարկել ենք Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները»,-մարտի 25-ին...
Աղբյուր` Panorama.am
17:04
Ժաննա Անդրեասյանն ասում է՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ տեղի չի ունենում, բայց 6290 ստորագրությունն այլ բան է վկայում
«Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ, որևէ իրադարձություն տեղի չի ունենում»,- Ազգային ժողովում քննարկման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար...
Աղբյուր` Panorama.am
16:21
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է. «Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացա երկու ծանուցում՝ իմ կողմից ներկայացված...
Աղբյուր` Panorama.am
16:11
Արցախի և արցախահայերի նկատմամբ վարվող քաղաքականությամբ Նիկոլը և Ալիևը վաղուց նույնացել են. Սաղաթելյան
«Վերստին հիշեցնեմ, ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները»:
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայաստանում բռնության դեպքերի աճի պատճառները՝ հոգեբանի դիտարկմամբ
Ի պատասխան Panorama.am-ի հարցման ՆԳՆ-ն տրամադրել է 2022 և 2023 թվականների և 2024 թվականի առաջին երկու ամիսներին ֆիզիկական ներգործության (ծեծ),...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
Արարատի կոնյակի գործարան ՍՊԸ-ում վերահսկողություն կիրականացվի
Աղբյուր` Panorama.am
15:37
Նազենի Հովհաննիսյան. Շատ դժվար անցավ այս անգամ Պահքն ինձ համար
Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «Արաբկիրի Ս. Խաչ եկեղեցում մարդկանց սիրտը բաց էր՝ աղոթքի եւ սիրո համար: Հաղորդվելու և...
Աղբյուր` Panorama.am
15:32
Ամուսնության առաջարկություն՝ «Հայաթ փրոջեքթի» համերգի ժամանակ
«Հայաթ փրոջեքթ» խմբի՝ Գյումրիում տեղի ունեցած համերգներից մեկի ժամանակ բեմում ամուսնության առաջարկություն է արվել։ Բեմ...
Աղբյուր` Panorama.am
15:06
Տղաները պինդ էին. Աղվան Վարդանյանն այցելել է Սամսոնյանին և Սաղաթելյանին
Այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այցելել է «Արմավիր ՔԿՀ»-ում կալանքի տակ պահվող Վազգեն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}