ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Ռասմուսենը Բելառուսի համար պատերազմ է կանխատեսում
ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը Liga.net-ին տված հարցազրույցում ասել է, որ Ռուսաստանը, իբր, ցանկանում է միացնել Բելառուսին և դրանով իսկ մոտենալ Եվրոպայի սահմաններին: Այս մասին տեղեկանում ենք Ria-ից։
Ռասմուսենը նշել է, որ եթե Բելառուսը չսկսի իրականացնել բարեփոխումներ, ապա կարող է պատերազմ տեղի ունենալ: Նա նաև կոչ է արել Բելառուսին՝ արագ «բարեփոխումներ» սկսել, որպեսզի հասնի ժողովրդավարության և ազատության, ինչպես նաև իրեն պաշտպանի ենթադրյալ «ռուսական ագրեսիայից»:
«Այդ երկրին սպասվում է նման սցենար, եթե այն չսկսի բարեփոխվել: Իմ խորհուրդը Բելառուսի ժողովրդին ու երկրի ղեկավարությանը, որպեսզի պաշտպանվեք ռուսական ագրեսիայից, պետք է սկսեք բարեփոխումներ, որը կհանգեցնի ժողովրդավարության ու ազատության:Միայն սա կստեղծի պաշտպանություն ռուսական ագրեսիայից: Ես ցանկանում եմ, որպեսզի Բելառուսը ավելի շատ օգնություն ստանա Արեւմուտքից, բայց մենք պետք է տեսնենք փոփոխություն դեպի ազատություն ու ժողովրդավարություն», - ասել է ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարը:
Հիշեցնենք, որ օրերս Սոչիում ՌԴ նախագահ Պուտինի հետ հանդիպմանը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել էր, որ պատրաստ է Ռուսաստանի հետ ինտեգրացիայի ցանկացած աստիճանի, եթե դրան աջակցեն երկու երկրների ժողովուրդները։
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ