Այդ սպառնալիքները երբեք չեն չեզոքանալու, Վանեցյան
«Այդ սպառնալիքները երբեք չեն չեզոքանալու»,- այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն՝ անդրադառնալով իր և վարչապետ ընտանիքներին ուղղված սպառնալիքներին, որոնց մասին նա ասել էր ամիսներ առաջ։
Ըստ նրա՝ եթե այդ սպառնալիքները չեզոքանան, Հայաստանի ԱԱԾ-ի կազմում չի գործի պետական պահպանության ծառայությունը, որն ապահովում է բարձրաստիճան պաշտոնյաների անվտանգությունը:
«Այդ սպառնալիքները մշտական են, երբեմն ավելանում են, երբեմն նվազում են, բայց դրանք առհասարակ միշտ կան»,- նշեց ԱԱԾ տնօրենը:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում