Իրավունք 14:35 21/02/2019 Հայաստան

«Պետերբուրգյան» լույսերից դժգոհ համագյուղացիների դեմ համայնքապետը բողոք է ներկայացրել ոստիկանություն

Արարատի մարզի Այգեստան ու հարակից այլ գյուղերի ազատամարտիկները մտադիր են իրենց զինակից ընկերների պատիվն ու արժանապատվությունը պաշտպանելու համար միանալ երկուշաբթի օրը նախատեսված հանրահավաքին։

Panorama.am-ի  հետ զրույցում գյուղի  երեք բնակիչներ պատմեցին, որ գյուղապետ Սոկրատ Հովսեփյանը բողոք է ներկայացրել ոստիկանություն, թե իբր համագյուղացիներից երկուսը, ովքեր ազատամարտիկներ են, կոտրել են փողոցները լուսավորող լամպերը, ինչպես նաև գերեզմանների տարածքում գտնվող ջրի փականը (վինտիլը):

Գյուղացիները՝ Մերուժան Վարդանյանը, համայնքի ավագանու անդամ Պարգև Սարգսյանը, Արմենակ Վարդանյանն առանձին-առանձին զրույցներում ասացին, որ ամեն ինչ սկսել է մոտ 5-6 ամիս առաջվանից, երբ վեց հոգով գնացել են գյուղապետի մոտ ու դժգոհել, որ իրենք գյուղի նախկին լուսավորության համակարգն են ուզում։ Ըստ նրանց, նախկինում երկաթե սյուները բարձր են եղել, գյուղապետը դրանք մի քանի տարի առաջ կտրել է, կարճացրել, իսկ մեկ մետր բարձրությամբ մնացած սյունների վրա լամպեր է դրել։ Գյուղապետը դրանք գյուղացիներին ներկայացրել է որպես պետերբուրգյան լույսեր։ Թե ինչ է արել կտրած սյունները, գյուղացիները հստակ չեն ասում, հույս են հայտնում՝ քննությունը կպարզի։

«Մենք վեց հոգով ենք մտել գյուղապետի մոտ։ Հիմա ինքը մեզանից՝ Արմոյին ու Արտուշին զրպարտում է, իբր նրանք ասել են, որ իրենք Այգեստանի լույսերն ենք ուզում, մեզ պետերբուրգյան լույսերը պետք չեն, իբր ասել է՝ դրանք իրենք կջարդեն։ Էդ ինքն է պետերբուրգյան դրել անունը։ Բայց նման բան չի եղել, Արտուշն ասել է, մեզ մեր լույսերը վերադարձրեք»,-ասաց Պարգև Սարգսյանը, ով համայնքի ավագանու անդամներից է։

Նա նկարագրում է, դրանք այնքան ցածր են, որ կողքով անցնող երեխայի պայուսակն էլ կարող է կպնել ու կոտրվել։

Մի քանի օր առաջ՝  ոստիկանության օպերներն են եկել, Պարգև Սարգսյանին, Արմենակ Վարդանյանին, Արտուշ Մկրտչյանին ու Հակոբ Հասրաթյանին տարել են բաժին, հայտնել են բողոքի ու իրենց մեղսագրվող արարքների մասին, գյուղացիներն էլ ասել են՝ նման խոսակցություն չի եղել։  Այսօր բաժին է գնացել նաև հինգերորդ գյուղացին՝  Սամվել Մկրտչյանը պատմելու խոսակցությունը, վեցերորդը Հայաստանում չէ։

«Հարցը բաժին տանելը չէ, ինչքա՞ն պետք է այսպես շարունակվի։ Արտուշն էդ մարդը չի էլի։ Ոչ ուզում ենք գյուղապետը դատվի, ոչ բան, ոչ էլ հրաժարականն ենք պահանջում, աշխատում է, թող նորմալ աշխատի, աջ ու ձախ վիրավորում է գյուղացիներին, որակում պլանքաշներ։ Իմ երեխեն եկել է, ինձ հարցնում է, պապա, խոսում են, որ պլան ես ծխում, բայց ես ծխախոտ անգամ չեմ ծխում։ Ես չեմ ուզում գնամ ոստիկանություն, ասեմ՝ զրպարտում են»,-ասաց Պ. Սարգսյանը։

Ոստիկանություն տարվածներից ազատամարտին ու ապրիլյան քառօրյա պատերազմին մասնակցած Արմոն (Արմենակ Վարդանյան) էլ ասաց, գյուղապետն իր պատվի հետ է խաղում։

«Ասում է՝ գյուղի լույսերն ենք ջարդում, վինտիլ ենք ջարդում։ Բա իմ սրբավայրն է դա,  պիտի վինտիլը ջարդեմ, որ ջուրը լցվի ընկերոջս գերեզմանի քարի տա՞կ։ Շանտաժ  է անում, ամեն ինչ անում է, որ գնանք իրեն կոպտենք, խփենք, որ գնա էլի բողոքի, մենք շատ զուսպ ենք»,-ասաց նա։

Գյուղացիներն այս ու այլ խնդիրների, այդ թվում մանկապարտեզի շենքի մի մասը վաճառելու, մասին  հայտնել են թե պետական վերահսկողական ծառայությանը, թե Արարատի մարզպետին։

«Բայց մենք չգիտենք, թե ինչ արդյունք է ունեցել մեր հանդիպումը, հո չե՞նք կարող ամեն անգամ գնալ մարզպետի մոտ։ Բայց եթե հարցին լուծում չեղավ, մենք հասնելու ենք մինչև վարչապետի մոտ»,-ասաց Արմենակ Վարդանյանը։

Նախկին դատախազ, այսօր գյուղապետ Սոկրատ Հովսեփյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց՝ գյուղացիները «կլյաուզա» են անում։ Նշեց՝ ինքը սյուները ոչ թե կտրել է, այլ դրանք գազի խողովակներ են եղել, կտրատել են մինչև 2 մ երկարությամբ ու տեղադրել են։

«Իրենք իմ դեմ  բողոքեցին, վերջին երկու տարում  երեք քրեական գործ բացեցին, հետո դրանք կարճվեցին՝ հանցակազմի բացակայության հիմնավորումով։ Դիտավորյալ են անում։ Արտուշն ասեց՝ ես քանդելու եմ։ Հիմա ես բողոքել եմ ոստիկանություն, համայնքային գույքը գողանալու և փչացնելու մասին եմ հայտնել։ Բողոքել են, ջհանդամին բողոքեն, հո ես իրենցից չե՞մ վախենում»,-նշեց գյուղապետը։

Հովսեփյանն էլ ասում է՝ գյուղացիների դուրը չի գալիս, որովհետև պահանջում է հարկերը վճարել։ Հարցրեցինք, վրե՞ժ է լուծում գյուղապետը,  պատասխանեց՝ «Նրան ովքե՞ր են, որ ես վրեժ լուծեմ։ Հիմա եթե ես բողոքել եմ, հայտարարություն եմ տվել, որ գյուղում գողություն է եղել, թող գնան, ասեն, մենք չենք արել։ Էն օր ասում են՝ եթե բիբար չես կերել, ինչի՞ ես մրմռում, ինչի՞ ես քեզ վրա վերցնում։ Թող գնան ասեն՝ Հովսեփյան Սոկրատը ճիշտ չի ասում»։

Համայնքի ղեկավարի խոսքով, եթե գյուղացիները համարում են, իրենց պատիվն ու արժանապատվությունը արատավորել են, ապա կարող են դիմել դատարան։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10:13
Խայտառակ, ամբողջովին պրոթուրքական. Թուրքագետը՝ Փաշինյանի ուղերձի մասին
Պ.գ.թ., թուրքագետ Մհեր Աբրահամյանը Նիկոլ Փաշինյանի՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ արված ուղերձը գնահատել է...
Աղբյուր` Panorama.am
10:06
Ժամանակն է քայլեր ձեռնարկել՝ կանխելու ապագայի ջարդերը. Նուբար Աֆեյան
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը Հայոց ցեղասպանության հիշատակի 109-րդ տարելիցին հանդես է եկել...
Աղբյուր` Panorama.am
09:59
ԱՄՆ-ը չեղարկե՞լ է Էրդողանի այցը Միացյալ նահանգներ
Անկարան Վաշինգտոնից տեղեկություն չի ստացել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ԱՄՆ այցի և մայիսի 9-ին Ջո Բայդենի հետ բանակցությունների...
Աղբյուր` Panorama.am
09:49
Սուրեն Պետրոսյանին Նոյեմբերյանից տեղափոխել են Երևան. «Տավուշը հանուն հայրենիքի»
Նախօրեին մոտ մեկ տասնյակ քաղաքացիների ոստիկանները բերման էին ենթարկել Այրումից Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհահատվածից, որը սահմանամերձ...
Աղբյուր` Panorama.am
09:34
«Ժողովուրդ». Մարիա Կարապետյանին «հուշումներով» հանձնաժողովի բոլոր ՔՊ-ական անդամները դեմ քվեարկեցին ընդդիմության նախագծին
«Հայաստան» խմբակցությունը «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության միջև սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագիծ էր շրջանառության մեջ դրել:
Աղբյուր` Panorama.am
09:31
«Հրապարակ». Փաշինյանը սառնասրտորեն խոստովանել է, որ չի կարող երաշխիքներ տալ տավուշցիներին
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին կառավարությունում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից Տավուշի մարզի վարչական ղեկավարները...
Աղբյուր` Panorama.am
09:22
Սերժ Սարգսյան. Հայաստանի կառավարիչներն այժմ էլ փորձում են մոռացության մատնել Հայոց ցեղասպանությունը, հայ ժողովրդի պայքարը որակում որպես սպառնալիք պետությանը
«Հայոց ցեղասպանության հարցը սակարկման ենթակա չէ, ո՛չ միջազգային հարթակներում, ո՛չ էլ առավել ևս Հայաստանի ներսում»:
Աղբյուր` Panorama.am
09:22
Ապրիլի 24-ին փոխանակման կետերում դոլարը, ռուբլին և եվրոն էժանացել են
ՀՀ բանկերում այսօր՝ ապրիլի 24-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 385.27 դրամ՝ նախորդ օրվա համեմատ էժանանալով...
Աղբյուր` Panorama.am
09:19
«Ժողովուրդ». 36 կգ ոսկու գործով քննչական խմբի ղեկավարին նոր պաշտոն են տվել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «36 կգ ոսկու, 293 միլիոն ՌԴ ռուբլու հափշտակման գործով ՀՀ քննչական կոմիտեի քննչական խմբի...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Հրապարակ». Որոշ ՔՊ-ականներ Փաշինյանին առաջարկել են Տիգրանաշենը փոխանակել Արծվաշենի հետ, Փաշինյանը մի իսկական թատրոն է սարքել
Տիգրանաշենի հանձնումն անխուսափելի է, իսկ Արծվաշենը թեև թղթի վրա կվերադարձնեն, բայց այնտեղ ոչ մի հայ չի ապրի
Աղբյուր` Panorama.am
09:14
«Ժողովուրդ». Տարբեր զեկույցներում Մամիկոն Ասլանյանի դեպքը հիշատակվում է որպես քաղաքական բանտարկություն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ապրիլի 25-ին որոշիչ օր է լինելու շուրջ 2.5 տարի կալանքի տակ գտնվող, «Մամիկոն...
Աղբյուր` Panorama.am
09:08
«Ժողովուրդ». Պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող կրկնօրինակն է փորձ արվում գործի դնել
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Իշխանությունը, ավելի կոնկրետ՝ վարչապետի աշխատակազմը, 24 մլն 281 հազար դրամ արժողությամբ...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Հրապարակ». Փաշինյանը «կընդառաջի՞» Էրդողանի առաջարկին
«Հրապարակ» թերթը գրում է. ««Տարածաշրջանում հիմա նոր կարգ է ստեղծվում։ Ժամանակն է դեն նետել անհիմն հիշողությունները,...
Աղբյուր` Panorama.am
09:02
Գարեգին Երկրորդ. Մեր ժողովուրդը պիտի հեռացնի իր կյանքից ազգային շահերին հակառակ կործանարար դրսևորումները
Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի օրվա առիթով
Աղբյուր` Panorama.am
08:59
Սասունյան. Ի՞նչ է անելու Փաշինյանը հաջորդ անգամ՝ քանդելո՞ւ է Հայոց ցեղասպանության թանգարանը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նրա նույնքան ապաշնորհ ստորադասներն ամիսներ շարունակ հակահայկական հայտարարություններ էին անում։ Սկզբում նա նսեմացրեց...
Աղբյուր` Panorama.am
08:47
Քաղաքագետ. Հայաստանը հիմա ճիշտ այն վիճակում է, ինչը եղել է Արցախում 90-ականների սկզբին
«Հայաստանը հիմա ճիշտ այն վիճակում է, ինչը եղել է Արցախում 90-ականների սկզբին»,-կարծում է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։ Նա...
Աղբյուր` Panorama.am
08:34
Առնո Բաբաջանյանի անվան քոլեջի կամերային նվագախումբը կկատարի Կոմիտաս վարդապետի Պատարագը
Պատարագի փոխադրումը կամերային նվագախմբի համար Վազգեն Առաջին Ամենայն Հայոց կաթողիկոսի ցանկությամբ իրագործել է Զարեհ Սահակյանցը շուրջ կես դար առաջ։
Աղբյուր` Panorama.am
08:18
Ձեռագրերի փրկությունը
Մատենադարանում այժմ պահվում է Մեծ եղեռնի ժամանակ Վասպուրականից տեղափոխված ավելի քան 1470 ձեռագիր։
Աղբյուր` Panorama.am
08:00
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Օսմանյան կայսրությունում ապրում էր 2 միլիոնից ավելի հայ: Շուրջ 1,5 միլիոն հայ սպանվեց 1915-1923 թթ., իսկ մնացյալ հատվածը կա՛մ բռնի կերպով հավատափոխ եղավ, կա՛մ ապաստան գտավ տարբեր երկրներում:
Աղբյուր` Panorama.am
23:52
Ցեղասպանվեցինք, որովհետև առավել հավատացինք թշնամու բարեգթությանը, քան մեր քաջությանը. Արշակ Սրբազան Խաչատրյան
Հանրապետության հրապարակից մեկնարկած ջահերով երթը հասավ Եղեռնի զոհերի հուշահամալիր։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ Սրբազան...
Աղբյուր` Panorama.am
23:13
Freedom House-ն անդրադարձել է ՀՀ-ում ոստիկանության դրսևորած բռնություններին և ճնշումներին
Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը իր X-ի միկրոբլոգում գրել է. «Մենք մտահոգված ենք Հայաստանում ոստիկանական...
Աղբյուր` Panorama.am
22:56
Անցած տարի այս օրը Ալիևը տեղադրեց ապօրինի անցակետը Բերձորի միջանցքում, իսկ մեկ տարի անց՝ սյունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև. Բեգլարյան
Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը գրում է. «Տավուշի գյուղերը չպետք է տրվեն Ադրբեջանին, և իշխանությունների այդ...
Աղբյուր` Panorama.am
22:45
Ցեղասպանության զոհերի էլեկտրոնային շտեմարանի ձևավորման աշխատանքները սառեցվե՞լ են
Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ գործող իշխանությունների հակասական հայտարարություններն ու քայլերը շարունակվում են: Մինչ իշխանության...
Աղբյուր` Panorama.am
22:10
ՄԻՊ արագ արձագանքման խումբը Նոյեմբերյանի ոստիկանությունում է՝ տեսակցելու ազատությունից զրկվածներին
ՀՀ ՄԻՊ գրասենյակից հայտնում են. «Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ արագ արձագանքման խումբն այս պահին...
Աղբյուր` Panorama.am
21:56
Կիրանցի հատվածում այս պահին ճանապարհը փակ է, այնտեղ ջահերով երթ է անցկացվում
Տավուշի Կիրանց գյուղում էլ են ջահերով երթ անցկացնում։ Տեղացիները ջահերով հավաքվել են տեղի եկեղեցու բակում։ Այդ մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
21:45
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի ջահերով երթի առաջին ջահը վառվեց Թուրքիայի և Ադրբեջանի այրվող դրոշների կրակից
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ Հանրապետության հրապարակից մեկնարկել է ավանդական ջահերով երթը։ Երթի մեկնարկին այրվեցին...
Աղբյուր` Panorama.am
21:40
Արմեն Գրիգորյանը չի մեկնի Սանկտ Պետերբուրգ
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարի գրասենյակից հայտնում են.  «ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը չի մեկնի...
Աղբյուր` Panorama.am
21:32
Արևմուտքը Ռուսաստանին ռազմավարական պարտություն հասցնելու փորձերում ձգտում են ապակայունացնել Հարավային Կովկասը. ՌԴ ԱԳՆ
Հավաքական Արևմուտքի երկրները Ռուսաստանին ռազմավարական պարտություն հասցնելու փորձերում ձգտում են ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում։...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արևմտյան Հայաստանի ու արդեն Արցախի հուշարձանները՝ «ցեղասպանված հուշարձաններ»
18:05 23/04/2024

Արևմտյան Հայաստանի ու արդեն Արցախի հուշարձանները՝ «ցեղասպանված հուշարձաններ»

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}