Ֆրանսիացի հայտնի ֆուտբոլիստը վախեցրել է գնդակ մատակարարող տղային
Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին հարձակվող Բաֆետիմբի Գոմիսը, ով ներկայումս հանդես է գալիս Սաուդյան Արաբիայի «Ալ Խիլյալ» թիմում, «Ալ Իտտիհադի» հետ խաղում գոլի հեղինակ դառնալուց հետո այնպես է նշել հաջողությունը, որ վախեցրել է առջևում գտնվող գնդակ մատակարարող տղային:
67-րդ րոպեին մրցակցի դարպասը գրավելուց հետո Գոմիսը հովազի տեսք է ընդունել, ինչպես սովորաբար նշում է գոլերը: Երբ չորեքթաթ շարժվել է դեպի տղան, վերջինս վախեցել է և սարսափահար փախել: Ֆուտբոլիստը քիչ անց ներողություն է խնդրել տղայից, գրկել նրան, համբուրել և նվիրել իր մարզաշապիկը: