19:22 23/02/2019

Թուրքիայում արգելվել է ամերիկյան հայտնի սերիալի ցուցադրությունը

Ամերիկյան «Netflix» ընկերության կողմից նկարահանված «Designated Survivor» անվամբ հայտնի  սերիալի ցուցադրությունը Թուրքիայում արգելվել է։ Ըստ թուրքական դատարանի՝ պատճառն այն է, որ սերիաներից մեկում «կոշտ մեղադրանքներ են հնչեցվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին», ինչպես նաև «քարոզչություն է իրականացվել գյուլենական համայնքի օգտին» (վերջինս Թուրքիայում համարվում է ահաբեկչական կազմակերպություն)։ Այս մասին տեղեկացնում է Էրմենիհաբերը։

Այդ ամենը հաշվի առնելով` թուրքական դատարանը որոշում է կայացրել սերիալը հանել համացանցի թուրքական տիրույթից։ Նշվում է, որ Թուրքիայում սերիալի հետ կապված հետաքննություն էր սկսվել այն բանից հետո, երբ մի շարք քաղաքացիներ իրենց բողոքն էին արտահայտել։

Սերիալի 2-րդ եթերաշրջանի 7-րդ սերիայում ԱՄՆ-ի նախագահն ակնարկում է, թե Թուրքիայում 2016թ. հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի ետևում կանգնած է թուրքական բանակը։ Իսկ երկխոսություններից մեկի ժամանակ նա Թուրքիայի նախագահին անվանում է անպատկառ բիճ։

Դրվագներից մեկում էլ ԱՄՆ-ի և Թուրքիայի նախագահները մամուլի ասուլիս են տալիս, որի ընթացքում անդրադառնում են ԱՄՆ-ում ապաստանած թուրք գործչի արտահանձմանը, ով Թուրքիայում ահաբեկիչ է համարվում: Սոցցանցերում թուրք օգտատերերը պնդում են, որ ֆիլմում Նուրի Շահին անվամբ ներկայացվող այդ գործչի կերպարը համապատասխանում է Ֆեթուլլահ Գյուլենին։

Ֆիլմում ասուլիսի ընթացքում ԱՄՆ-ի նախագահը նշում է, որ Նուրի Շահինի վերաբերյալ Թուրքիայի հետ տարակարծություն կա։  ԱՄՆ-ի նախագահի խոսքերով, Թուրքիան չի արտահանձնի այդ մարդուն և վերջինս կարող է շարունակել մնալ ԱՄՆ-ում։ Ի պատասխան դրան՝ Թուրքիայի նախագահն ԱՄՆ-ին հրապարակավ մեղադրում է ահաբեկչին ապաստան տալու մեջ։

Ասուլիսի ավարտից հետո երկու նախագահների միջև թեժ զրույց է ընթանում  նախագահի առանձնասենյակում և Թուրքիայի նախագահն ԱՄՆ-ի նախագահին մեղադրում է անհարգալից վերաբերմունքի մեջ։ Ըստ նրա՝ ԱՄՆ-ն ապաստան է տալիս մի մարդու, ով մեղավոր է Թուրքիայի բազմաթիվ քաղաքացիների մահվան մեջ։ ԱՄՆ-ի նախագահն էլ արձագանքում է, որ Շահինի արտահանձման համար բավականաչափ հիմքեր չկան և ըստ ամերիկյան հետախուզության՝ ռազմական հեղաշրջման փորձի նախաձեռնողը ոչ թե նա է, այլ թուրքական բանակը։        



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:10
Կոնսենսուս կա, որ պետական տուրքը պետք է բարձրանա, բայց խնդիրն այն է, թե որքան. պատգամավոր
«Կոնսենսուս կա, որ պետական տուրքը պետք է բարձրանա, բայց խնդիրն այն է, թե որքան»,- այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ...
Աղբյուր` Panorama.am
15:09
Եղել է ազատ տարածքները փայ-փայ անելու գործընթաց. Պապիկյան
«Ցավոք սրտի, ՀՀ-ում տարիներ շարունակ կեղծ աճուրդներ են տեղի ունեցել բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ և եղել է ազատ տարածքները...
Աղբյուր` Panorama.am
14:40
ԱԳՆ. Մեր կողմից պետք է ապահովվի Ադրբեջանում հայտնված քաղաքացիների իրավունքները
Ադրբեջանում գտնվող Հայաստանի բոլոր քաղաքացիներին վերադարձնելու ուղղությամբ համապատասխան աշխատանքներ տարվում են։ Լրագրողների հետ հանդիպմանն ասաց...
Աղբյուր` Panorama.am
14:26
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Մեդվեդևի հետ
Այսօր հեռախոսազրույց է կայացել Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների ղեկավարների միջև։ ՌԴ կառավարության էջում հրապարակված...
Աղբյուր` Panorama.am
14:15
Աշխարհի ամենաթանկ աղավնին վաճառվել է 1,25 մլն եվրոյով
Աշխարհի ամենաթանկ  աղավնին  Բելգիայում աճուրդի ժամանակ  վաճառվել է 1,25 միլիոն եվրոյով: Այս մասին գրում է Գազետա.ռու-ն՝ հղում...
Աղբյուր` Panorama.am
14:00
Բորիս Մուրազի. Օսիպյանը սպառնում է ինձ և ընտանիքիս
«Ոստիկանապետ Օսիպյանը սպառնում է ինձ և ընտանիքիս։ Մանրամասները՝ քիչ անց»,-գրել է Բորիս Մուրազին։ Գրառմանն արձագանքել է...
Աղբյուր` Panorama.am
13:55
Դավթաշենի նախկին թաղապետ. Հանգիստ թողեք քաղաքային նախկին իշխանություններին և գործ արեք
Երևանի Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանն արձագանքել է քաղաքապետ Հայկ Մարությանի՝ երեկվա հայտարարությանը։ Հիշեցնենք,...
Աղբյուր` Panorama.am
13:45
Բակո Սահակյանը ԶՈւ ԳՇ պետի հետ քննարկել է բանակաշինությանը վերաբերող մի շարք հարցեր
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն մարտի 20-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանին:...
Աղբյուր` Panorama.am
13:36
Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագրեր է հղել Մոզամբիկի և Զիմբաբվեի նախագահներին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագրեր է հղել Մոզամբիկի Հանրապետության նախագահ Ֆիլիպե Զասիտու Նյուսիին և Զիմբաբվեի...
Աղբյուր` Panorama.am
13:31
Պետական տուրքի բարձրանալու դեպքում փոխանակման կետերն ու գրավատները կփակվեն. Քննարկում՝ ԱԺ-ում
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ այսօր տեղի ունեցավ աշխատանքային քննարկում` տարադրամի փոխանակման կետերի, դիլերների,...
Աղբյուր` Panorama.am
13:25
ԱԳՆ խոսնակ. Որքան էլ գայթակղիչ լինի, լեզվակռվով չէ, որ կարգավորվելու է ԼՂ հիմնահարցը
«Նախօրեին հեռախոսազրույց է տեղի ունեցել ՀՀ վարչապետի և Նուրսուլթան Նազարբաևի միջև։ Ղազախստանի հետ ունենք բազմաշերտ օրակարգ, որը մեծ...
Աղբյուր` Panorama.am
13:22
ԿԳՆ կողմից ոչ մի արձագանք չկա Ավշարի դպրոցի իրավիճակին. Արմինե Դավթյան
Արարատի մարզի Ավշար գյուղի միջնակարգ դպրոցում  օրեր շարունակ դասադուլ ու գործադուլ է։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը «Ուսուցիչների...
Աղբյուր` Panorama.am
13:07
Մոսկվայում հայաստանցի երեխայի դի են հայտնաբերել
Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայի  հյուսիս-արևելյան մասում՝ Մոլոդցովա բնակարաններից մեկում հայաստանցի տղայի դի են հայտնաբերել։ Այժմ...
Աղբյուր` Panorama.am
12:56
Նաղդալյան. Անընդունելի է ցեղասպանության շահարկումը՝ Իսրայել-Թուրքիա հարաբերությունների լարվածության ֆոնին
«Մեզ համար անընդունելի է ցեղասպանության շահարկումը Թուրքիայի հետ հարաբերությունների որոշակի լարվածության ֆոնին։  Հայոց ցեղասպանության...
Աղբյուր` Panorama.am
12:48
ԱՄՆ Խաղաղության կորպուսի 27-րդ խումբը ժամանեց Հայաստան
Նախորդ գիշեր Հայաստան է ժամանել Ամերիկայի միացյալ նահանգների Խաղաղության կորպուսի կամավորների 37 հոգուց բաղկացած նոր խումբը: «ԱՄՆ...
Աղբյուր` Panorama.am
12:30
Պեչա-Կուչա երեկոն քննարկում է տեխնոլոգիաների դերը և ապագան մեր կյանքում
Հայաստանում Beeline-ը և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը կազմակերպել են Պեչա-կուչա երեկո «Friends with Technology» վերնագրով,...
Աղբյուր` Panorama.am
12:25
Հայաստան կայցելի ԵԽԽՎ նախագահ Լիլիան Մորի Պասկիեն
Մարտի 26-ից 28-ը Հայաստան կայցելի Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Լիլիան Մորի Պասկիեն։ Այցի ընթացքում հանդիպումներ են...
Աղբյուր` Panorama.am
12:23
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նոր թեկնածուի մասին փաստաթղթերն ուղարկվել են անդամ երկրներին
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նոր թեկնածուի վերաբերյալ անհրաժեշտ բոլոր փաստաթղթերն ուղարկվել են կազմակերպության անդամ երկրներին։ «ՏԱՍՍ»-ի...
Աղբյուր` Panorama.am
12:18
Քասիմ Ժոմարտ Տոկաևն առաջինն առաջարկեց Աստանան վերանվանել Նուրսուլթան
Մարտի 19-ին Ղազախստանի նախագահի պաշտոնից հրաժարական տված Նուրսուլթան Նազարբաևից հետո երկրում նախագահի պաշտոնը ստանձնած Քասիմ Ժոմարտ Տոկաևի...
Աղբյուր` Panorama.am
12:06
Եվրոպական դատարանը ընդունել է Դեմիրթաշի գործով Թուրքիայի բողոքը
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) ընդունել է Սելահաթթին Դեմիրթաշի գործով որոշման դեմ Թուրքիայի ներկայացրած բողոքը։ ՄԻԵԴ-ում տվյալ...
Աղբյուր` Panorama.am
12:00
Էրդողանը խոսել է մահապատժի վերականգնման մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նորից խոսել է մահապատժի օրենքի վերականգնման մասին։ Այս մասին տեղեկանում ենք ermenihaber-ից։ Այդ...
Աղբյուր` Panorama.am
11:53
Ռոբերտ Քոչարյանի կալանավորման ժամանակը ևս երկու ամսով երկարացնելու դատարանի որոշումը բողոքարկվել է
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամիս ժամանակով երկարացնելու վերաբերյալ առաջին ատյանի...
Աղբյուր` Panorama.am
11:46
Կարաջիչի վերջնական դատավճիռը կհրապարակվի այսօր
Բոսնիայի սերբերի նախկին առաջնորդ Ռադովան Կարաջիչի վերջնական դատավճիռն այսօր կհրապարակվի Հաագայում ՄԱԿ-ի դատարանում։ 3 տարի առաջ նախկին...
Աղբյուր` Panorama.am
11:37
Լևոն Երանոսյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է
Հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացված քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված...
Աղբյուր` Panorama.am
11:33
Թուրքիայում 6.4 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Արևմտյան Թուրքիայում 6.4 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Երկրաշարժների մոնիտորինգի եվրոպական կենտրոնը։...
Աղբյուր` Panorama.am
11:24
ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարներից ո՞վ է ավելի շատ ափսոսում Նազարբաևի որոշման համար
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի՝  հրաժարականի մասին հայտարարելուց հետո  նրան զանգահարել են հինգ երկրների ղեկավարներ։...
Աղբյուր` Panorama.am
11:15
ՏՄՊՊՀ-ը վրացական կողմի հետ ուսումնասիրում է ավիավառելիքի շուկան
Ավիավառելիքի շրջանառության ոլորտում առկա հնարավոր մրցակցային  խնդիրների բացահայտման նպատակով, ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության...
Աղբյուր` Panorama.am
11:08
Թումանյանից մինչև «Սանահին» կայարան ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ է լինելու
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական...
Աղբյուր` Panorama.am
10:58
Խենթ ծրագիր՝ Արցախում
Կյանքի է կոչվել ՕՍՄ արցախ հիմնադրամի առաջին խենթ նախագիծը՝ «Նորշենի գրադարանը»
Աղբյուր` Panorama.am
10:53
Լարսը բաց է
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը...
Աղբյուր` Panorama.am
Համացանց
19:51 19/03/2019, Հայաստան
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
11:51 19/03/2019, Հայաստան
Անօրինակ ակցիա

Տեսանյութեր

Մարությանը՝ Կենտրոնում կայանատեղիների գնի բարձրացման հարցի մասին
18:08 19/03/2019

Մարությանը՝ Կենտրոնում կայանատեղիների գնի բարձրացման հարցի մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}