Հնդկաստանում ավիաշոուի ժամանակ 300 տրանսպորտային միջոց է այրվել
Շուրջ 300 տրանսպորտային միջոց է ոչնչացվել Բանգալորի օդանավակայանի կայանատեղիում՝ Aero India-2019 օդային շոուի ժամանակ: NDTV հեռուստաալիքին հղում անելով՝ «ՏԱՍՍ»-ը գրում է, որ դեպքը տեղի է ունեցել այսօր։
Հեռուստաալիքի տեղեկություներով՝ հրդեհի բռնկման հավանական պատճառ կարող է լինել չհանգցրած ծխախոտը, որը գցել են չոր խոտի վրա:
Ավիաշոուի աշխատանքները ժամանակավորապես դադարեցված են: Տուժածների մասին տեղեկատվություն չի հաղորդվում:
#WATCH Nearly 80-100 cars gutted after fire broke out in dry grass at the car parking area near #AeroIndia2019 venue in Bengaluru pic.twitter.com/xGdDKm4D3V
— ANI (@ANI) 23 февраля 2019 г.
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ