Չինաստանում արգելել են կանանց աշխատանքի ընդունելու ժամանակ հղիության թեստ պահանջել
Չինաստանի իշխանություններն աշխատանքի շուկայում խտրականության դեմ պայքարի շրջանակում արգելել են գործատուներին աշխատանքի ընդունման ժամանակ կանանցից հարցնել ընտանեկան կարգավիճակի մասին ու պահանջել հղիության թեստ:
«ՏԱՍՍ» գործակալությունը գրում է, որ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության հայտարարության համաձայն՝ նոր որոշումը նպատակ ունի բարելավել կանանց համար աշխատանքային պայմանները։
Ընդունված միջոցառումների համաձայն՝ արգելքը խախտող գործատուները տուգանվելու են 10-50 հազար յուան (1,49-7,45 հազար ԱՄՆ դոլար) գումարի չափով: Ավելի լուրջ խախտումների պարագայում կազմակերպությունն անգամ կարող է զրկվել լիցենզիայից: