Ստեփան Դանիելյան. Երբ զոհերը վերածվում են քաղաքական PR -ի միջոցի, դա դիակապտություն է հիշեցնում
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը, ակնկարկելով մարտի 1-ին երթի անցկացումը, որակել է արյան վրա քաղաքական PR։
Ֆեյսբուքյան իր էջում նա գրել է.
«Քաղաքականությունը բարոյական սահմաններ չի ճանաչում, այն կարող է և դիակապտությամբ զբաղվել. էմոցիաներ արթնացնոց բոցաշունչ ելույթներ, դեմքներին կեղծ տխրություն, խաղ զգացմունքների վրա, զոհերի նկարների ֆոնին նկարահանումներ, մեծահոգաբար գրկախառնություններ ու համբույրներ զոհերի հարազատների հետ: Լավագույն կադրերը զոհերի փոքրիկ երեխաների հետ են ստացվում:
Նման նկարահանումների ժամանակ հրավիրվում են լավագույն օպերատորները և լուսանկարիչները` ճիշտ պահը, հուզիչ ժեստերը պետք է անմահեցվեն կադրերում: Քաղաքական տեխնոլոգների ներգրավումը խրախուսվում է:
Ըստ ճաշակի ելույթներում կարելի մեջբերումներ անել Աստվածաշնչից:
Ամերիկյան քաղաքական ֆիլմերում նման տեսարանները շատ են: Տարօրինակ կերպով այդ ֆիլմերում նման գործիչները բացասական հերոսներ են, հիշվող իրենց ցինիզմով:
Երբ սգո երթերը ինքնաբուխ են, դա մարդկայնորեն հասկանալի է և ընկալելի:
Սակայն երբ զոհերը վերածվում են քաղաքական PR -ի միջոցի, դա դիակապտություն է հիշեցնում:
Սակայն ամենակարևորը հանրային գնահատականն է. արդյոք հանրության համար դա ընդունելի է, թե ոչ»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում