Քաղաքական 15:44 25/02/2019 Հայաստան

Մարտիմեկյան գունախաղեր

Փետրվարի 21-ին  վարչապետ Փաշինյանն  ազդարարեց.  ՛՛Մարտի 1-ին երթ ենք անում. ուղերձով կդիմեմ ժողովրդին՛՛:

 Թե չէ ո՞վ էր կասկածում:          
Պարզապես  մարդկանց մոտեցումներն ու սպասելիքներն են տարբեր՝ կախված այն հանգամանքից, թե ինչ տեսանկյունից են  դիտարկում  նախատեսվող ակցիան: Պատմության, ինչպես նաև  հասարակության մեծ մասի համար մարտի 1-ը, ինչպես 2008-ին,  այնպես էլ այսօր՝ եղել և մնում է պետական հեղաշրջման չհաջողված փորձ, երբ ընտրություններում 21,5 տոկոս հավաքած թեկնածուն բորբոքելով  բնակչության մի հատվածի դժգոհությունները՝ թշնամության սլաքն  ուղղեց պետության դեմ: 2008-ի մարտի 1-ում ոչ մի հերոսականություն չկար: Կար գունավոր հեղափոխության հերթական  փորձ, ինչն արձանագրված է  անգամ Վիքիպեդիայում: 

2018-ի ապրիլյան հեղաշրջումից հետո նոր իշխանությունների սիրելի թեման դարձավ Մարտի 1-ը: Առաջին իսկ օրերից, երբ հրապարակ նետվեց մարտիմեկյան ՛՛բացահայտումների՛՛ թեման՝  յուրաքանչյուր հնչեցրած խոսքի  դիմաց  ներկայացվեցին  անհամեմատ շատ  ու հիմնավոր հակափաստարկներ, տեսաձայնագրություններ, հեռախոսազրույցներ, ականատեսների հիշողություններ: Անհաշիվ անգամ տարբեր կողմերից բարձրաձայնվեց, որ գործի վերաբացմամբ  իրական մեղավորները փորձում են իրենց մեղքը բարդել այլոց վրա:   Բայց այդ ամենն  անտեսելով և   8 ամսից ավել ձնագնդի պես մեծացնելով սին մեղադրանքները՝  վերածեցին այն 76 հատորանոց  մեղադրանքի:Այս մասին դեռ շատ կխոսվի առաջիկայում,  և մեծ հարց է՝ հանգամանքների ինչպիսի դասավորությամբ:  Կյանքն այսօր  շարժվում է խելահեղ արագությամբ, և չի իմացվի, թե  այս  ՛՛ջուր՛՛ գործը  որ փուլում ինչ արագությամբ կգոլորշիանա:

Մարտի 1-ի գործով սուտն արդեն  դարձել է պետական քաղաքականություն և քարոզչություն, ինչը  վաղ թե ուշ բոլորն են հասկանալու:  Վաղուց արդեն  ձևավորվել է այն կարծիքը, որ անընդհատ թեժ պահելով Մարտի 1-ի ՛՛արյունը՛՛ ՝  հասարակության  ուշադրությունը շեղում են գրեթե բոլոր ոլորտներում իրականացվող  խորքային  քայքայումներից՝  եկեղեցու, կրթության, մշակույթի, տնտեսության, անցումային արդարադատություն , ՛՛կուլակաթափություն՛՛...  ի վեջո ՝ Արցախի ու Հայաստանի  անվտանգություն:  Այս համատեքստում  մարտիմեկյան քայլերթը հանրությանը մոլորեցնող հերթական շոու դիտարկելուց բացի ուրիշ խելամիտ բացատրություն չի մնում:

Իրականում  Մարտի 1-ի հետ կապված մի շատ նուրբ պահ կա, որը թույլ չի տալիս իրերն իրենց իսկական անուններով կոչել...  դա զոհվածների հարազատների զգացմունքներին չդիպչելու գիտակցված  արգելքն է: Սակայն, չգիտես ինչու,  գործն անընդատ քրքրողները չեն ամաչում նույն այդ մարդկանց խաբելուց,  և նրանց ցավի վրա անձնական ու քաղաքական դիվիդենտներ շահելու սովորությունից: Շատերն են   մարդկայնորեն ամեն կերպ շրջանցում  զոհերի հարազատներին առնչվող հարցերից, մինչդեռ գործը վերաբացողները սուտ խոստումներով չեն թողնում, որ  նրանց վերքը սպիանա: Փաստաբանների հավաստիացմամբ  մահվան դեպքերի մասով  որևէ նոր բացահայտում չկա գործում: Եվ ի՞նչ.   ՛՛ 100 տոկոսով բացահայտված մեղավորներին՛՛  ներկայացնելու  փոխարեն  76 հատոր ջո՞ւր պիտի ծեծվի մարտի 1-ին խոստացած ուղերձում: Ի դեպ, եթե մեղադրող կողմը դատարանում ներկայացվելիք խիստ գաղտնի ՛՛անակընկալ ռումբեր՛՛ ունի պահած, որոնց մասին տեղյակ չեն պահվել մեղադրյալներն ու նրանց պաշտպանները, ապա դատավարական այդ կոպտագույն խախտումը  նրանց դիլետանտությունն  ապացուցելով հանդերձ՝  կդառնա հետագա պաշտոնավարման լուրջ  խոչընդոտ, եթե ոչ քրեական  պատասխանատվության հարց: Իսկ ՄԻԵԴ-ում կդիտվի որպես անհերքելի ապացույց՝ գործի սարքած և շինծու լինելու առումով:  

Ներողություն եմ խնդրում զոհերի հարազատներից, հատկապես նրանցից , ովքեր ներքուստ հասկանում են իրենց նկատմամբ եղած բոլոր դրսևորումների նրբությունները, բայց ........ բաց թողեք ձեր սիրելիների հոգիները: Հարազատի մահ տեսած մարդիկ գիտեն, որ տարիների ընթացքում նրանք մեզանից ազատվել են ուզում:Երկրի և երկնքի միջև նրանց պահելով անվերջանալի են դառնում  և ձեր, և նրանց տառապանքները: Եթե իրոք  բացահայտվի որևէ  կրակող՝ թող արժանանա իր պատժին մարդկանց և Աստծու առաջ... դա լիովին ուրիշ հարց է, լիովին այլ  դատաքննություն: Բայց  հիմա որքանով  է  տրամաբանական  սրտացավություն ակնկալել Նիկոլ Փաշինյանից, ով 2008թ. մարտի 1-ին ժամը 15.00-ին կոչով բոլորին հավաքեց Մյասնիկյանի արձանի մոտ, ում ՛՛հոգին փառավորվեց՛՛ լսելով ոստիկաններին ծեծելու և նրանց զենքը խլելու լուրերից, ով հրահանգում էր ՛՛խուճապի չմատնվել և հարձակվել՛՛,  իսկ հետո անհետ կորավ՝ բախտի քմահաճույքին թողնելով իր կոչով հավաքված մարդկանց: Կամ մտածել, որ որևէ մեկի  ցավը կարող է կիսել  Լևոն Տեր-Պետրոսյանը,   ով մարտի 2-ին խոստովանում է, որ իրեն հիանալի է զգում, երբեք այդքան լավ չի քնել, ամեն ինչ  ՛՛նորմալ ա՛՛ ու ՛՛մալադե՛ց, Ալիկ՛՛:  Սրանք  էլ հո անհերքելի  փաստեր են:

 Ի՞նչ նպատակ է հետապնդում  ՀԱԿ-ը, երբ  առաջարկում է   օրենքով սահմանել  «2008թ.-ի մարտի 1-ի զոհերի հիշատակի և պետական ահաբեկչության ու բռնաճնշումների դեմ համազգային բողոքի օր»: Պետական ահաբեկչությունը ո՞րն էր.  զինված բախումները դադարեցնելն ու երկրի կայունացմանն ուղղված քայլեր ձեռնարկե՞լը:  Բռնաճնշում հասկացությունն   այս պարագայում ընդհանրապես անհասկանալի է.... Ի՜նչ աստիճանի  նեղանձնական  մանր  պատկերացումներով պետք է ապրել՝  սեփական արարքներին  համամարդկային նշանակություն  տալու համար:  Զավեշտ է  Օսմանյան կայսրությունում կամ  Ստալինյան բռնաճնշումների կողքին  սեփական մատի փուշը դարձնել    ՛՛բռնաճնշումների դեմ համազգային բողոքի օր՛՛:  

Ստացվում է, յուրաքանչյուր իշխանություն կարող է իր նախասիրությամբ  հիշատակի օր նշանակել, որը  նրանց  հեռանալուց հետո իմաստը կկորցնի: Չէ որ հետագա  սերունդների համար բացատրություն պիտի  ներկայացվի, թե   ՛՛ինչի կապակցությամբ  է մարտի 1-ը հիշատակի օրը՛՛  ... պատասխանը որն է՝  ընտրություններում պարտված ուժի բողո՞ք:  Ապագա պատմաբանն էլ կհարցնի՝ եթե այդպես է,   ապա  ո՞ւր է    1996-ի  դեպքերի հիշատակման  օրը: Կամ եթե մտադիր են ՛՛Մյասնիկյանի արձանին հարող տարածքում տեղադրել ոճրագործության զոհերին նվիրված հուշարձան՛՛, ապա նույն տրամաբանությամբ հուշարձաններ պետք է ունենան նաև Նաիրի Հունանյանն իր հանցակիցներով կամ  ՊՊԾ գունդ գրավող ահաբեկիչները... Վիրավորական համեմատությո՞ւն է: Իսկ իրական տարբերությունը շատ մե՞ծ է: 

Ենթադրենք  վաղը մյուս օրը  այս իշխանությունների դեմ է բողոքի մեծ ալիք բարձրանում, ինչն ամիս ամսվա վրա  ավելի սպասելի է դառնում, ապա ի՞նչ է ձեռնարկելու ՛՛պետական ահաբեկչության ու բռնաճնշումների դեմ համազգային բողոքի օր» ընդունած իշխանությունը՝  թողնելու է իրեն գահընկեց անեն, թե՞  ճնշելու է   ընդվզումը: Երկրորդը կիրառելու  դեպքում հաջորդ իշխանությունն էլ մեկ այլ  հիշատակի օր կնշանակի... Եվ երբեք այս կախարդական շրջանից դուրս չենք պրծնի,   ինչն ըստ էության հեշտ լուծվող հարց է  պետական  մտածողության և քաղաքական կամքի առկայության  դեպքում: 

 Քայլելն այս պարագայում փոշի բարձրացնելուց զատ ոչինչ չի տալու, որքան էլ որ  հայտարարվի, որ  ՛՛ Այս երթը նվիրված է լինելու ՀՀ քաղաքացու հաղթանակին: Այս երթը ուղղված է լինելու ընդդեմ բռնության, ընդդեմ ընտրակեղծիքների, ընդդեմ կոռուպցիայի, ընդդեմ ապօրինությունների....՛՛:  ՀՀ քաղաքացին  իր առօրյայում պետք է տեսնի դրանց կենսագործումը:  Կոչերն ու կարգախոսները սպառվել են 2018-ի դեկտեմբերի 9-ի ընտրության օրը: Մարտի 1-ը հավերժ չէ,  նրան  կհաջորդեն մարտի 2-ը, հետո սեպտեմբեր-դեկտեմբերի 30-ները... մենք  ապրելու ենք այդ  ու մնացած բոլոր օրերին: Հայաստանի Հանրապետությունում կյանքը չի սկսվում և չի ավարտվում մարտի 1-ով՝ ո՛չ քաղաքական, ո՛չ օրացույցային:

 Լիա Իվանյան, գրող, հրապարակախոս                                                        



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:27
Գառնիկ Դանիելյան. Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, որ օրեր շարունակ Կիրանցում պայքարում է Ադրբեջանին միակողմանի զիջումների...
Աղբյուր` Panorama.am
14:24
Արդյո՞ք Կիրանցում դպրոցի մոտ ծառեր տնկելը կարող է լուծում լինել. ՄԻՊ-ի արձագանքը
«Որպեսզի կարողանամ գնահատել կոնկրետ այդ իրավիճակում կա իրավունքի ոչ իրավաչափ սահմանափակում, թե չկա, պետք է ունենամ հիմնավորում, որի...
Աղբյուր` Panorama.am
14:22
Երբ կարելի է խոսել քաշի մասին. Էթիկետի մասնագետի պարզաբանումը
Էթիկետի և պրոտոկոլի մասնագետ Հասմիկ Խաչատրյանը ներկայացնում է, թե որ շրջապատում կարելի է խոսել քաշի մասին։ «Քաշի մասին մտածելը շատերի...
Աղբյուր` Panorama.am
13:49
RSF. Հայաստանի իշխանությունների հռետորաբանության հետևանքով լրագրողների նկատմամբ անհանդուրժողականության մթնոլորտ է
«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը` RSF Մամուլի ազատության միջազգային օրվա առթիվ հրապարակել է...
Աղբյուր` Panorama.am
13:41
Հետագայում դուք ձեր արմունկներն եք կրծելու.Սեյրան Օհանյանը՝ ՔՊ-ականներին
«ՔՊ-ականների խոսույթում մենք լսում ենք արտահայտություններ, որոնք չեն համապատախանում իրողությանը։ Խոսում են նրա մասին, որ սուտ են այն...
Աղբյուր` Panorama.am
13:24
Մեր տան դռան, դարպասի բանալիներն այս պահին հանձնվում է Ադրբեջանին. Գառնիկ Դանիելյան
«Ադրբեջանը հատվածական սահմանազատում, սահմանագծում է  անում ու որն իրեն հարմար է, ասում է՝ այս հատվածում դու պետք է սա անես»,-...
Աղբյուր` Panorama.am
13:22
Մի հատ հանգստացեք և ձեր ձայնը մի բարձրացրեք, դուք նախազգուշացվում եք. Հակոբ Արշակյանը՝ Արթուր Խաչատրյանին
«Ձայնի իրավունքից զրել չկա՞, պարոն Արշակյան»,- ԱԺ-ում «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի ելույթի ժամանակ...
Աղբյուր` Panorama.am
12:55
Աշխարհում առաջին անգամ նեոպոպուլիզմը կիրառվում է Հայաստանում. Քաղաքագետ
«Մինչև այսօր իշխանությունը հստակ, ժամանակացույցով մի բան է արել՝  հողեր հանձնել ու ժողովրդին ահաբեկել, ստել, այլ գործառույթ ...
Աղբյուր` Panorama.am
12:30
Սուրենյանց. Թուլացրեցինք Բագրատ Սրբազանի թիկունքը՝ նրան դարձնելով անհայրենիք շակալների թիրախ
Մեկ մարդու հույսին կամ քաղաքական անկյալության դրսևորում
Աղբյուր` Panorama.am
12:28
Բագրատ Սրբազանին կրկին չթողեցին գնալ Կիրանց
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի, պատգամավոր Գառնիկ Դանիելյանի,  «Հայկական պետականության համար»...
Աղբյուր` Panorama.am
11:56
Իշխանությունները սարսափած են գործընթացից, հակառակ պարագայում ո՞րն է նպատակը մեկ քաղաքացու համար բերել 50 ոստիկան. Սուրեն Պետրոսյան
Տավուշի մարզի Կիրանց գյուղի մուտքերն ու ելքերը դեռ փակ են, հսկում են ոստիկանական ուժերը։
Աղբյուր` Panorama.am
11:43
Քաղաքական հիմքով կալանավորված անձինք առկա են և հակառակի մասին հիմնավորում չկա. Արծվիկ Մինասյան
«Անխուսափելի է այն գնահատականը, որ քաղաքական հետապնդման և քաղաքական հիմքով կալանավորված անձինք առկա են և հակառակի մասին որևէ հիմնավորում...
Աղբյուր` Panorama.am
11:41
ՀԿ-ները՝ կառավարությանը. Զերծ մնալ միակողմանի գործողություններից, որոնք չեն ապահովում ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությունը և անվտանգությունը
Հայաստանյան մի խումբ հասարակական կազմակերպություններ տարածել են հայտարարություն Տավուշի մարզում սահմանազատման և սահմանագծման գործընթացի...
Աղբյուր` Panorama.am
11:30
Երևանի Կենտրոն վարչական շրջանը նոր ղեկավար ունի
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ Պետրոս Պետոյանը նշանակվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավար, իսկ Սամվել Ղուկասյանը՝ Երևանի...
Աղբյուր` Panorama.am
10:57
Ահազանգ. Բնապահպանական խնդիրներ լուսաբանող լրագրողների հետապնդումներն ու նրանց նկատմամբ բռնության դեպքերն ավելացել են
Բնապահպանական խնդիրներ լուսացանող լրագրողների 70 տոկոսը ենթարկվում է  բռնությունների։  Մայիսի 3-ին՝ մամուլի ազատության օրվա առթիվ...
Աղբյուր` Panorama.am
10:54
Կարեն Ջալավյանը՝ Քյոխը, մանրամասներ է պատմել 44-օրյա պատերազմի մասին
«Ցավոք, չհաջողվեց հակառակորդին վերջնականապես կանգնեցնել, ջախջախել, հակառակորդը տիրեց Շուշիին»:
Աղբյուր` Panorama.am
10:36
Սամսոնյանի և Սաղաթելյանի վրա ինչ հոդված էլ դրած լինեք, միևնույնն է՝ այն հայհոյանքի քրեականացում է. Արթուր Խաչատրյան
«Ես հասկանում եմ, որ «Freedom House»-ից ոմանց մոտ կարող է ալերգիկ քոր սկսվի, բայց այդ կառույցը  Հայաստանին շատ հետաքրիր...
Աղբյուր` Panorama.am
10:22
Բարիտոն Նավասարդ Հակոբյանը կմասնակցի Young Artists մրցույթին
Զալցբուրգի երաժշտական ամենամյա փառատոնը հրապարակել է  Young Artists մրցույթի այս տարվա մասնակիցների անունները։ 700 թեկնածուներից ընտրվել է...
Աղբյուր` Panorama.am
10:04
Թուրքիայում ավտոբուսի վթարի հետևանքով զոհեր կան
Թուրքիայում ավտոբուսը շրջվել է ձորը, ինչի հետևանքով երկու մարդ զոհվել է, ավելի քան 35-ը՝ վիրավորվել։ «ՌԻԱ նովոստի»-ին գրում է, որ...
Աղբյուր` Panorama.am
09:59
Վահե Հովհաննիսյան. Ամրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ
Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր Վահե  Հովհաննիսյանը գրում է. «Երեկվանից Հայաստանում լրիվ նոր իրավիճակ է։ Հարցը Կիրանցը...
Աղբյուր` Panorama.am
09:58
Ոստիկանների, ուժայինների մի մասը տարբեր դրդապատճառներով կողմնորոշվել է ի օգուտ ադրբեջանական շահերի սպասարկմանը. Աբրահամյան
«Իշխանության հակապետական գործունեությունը գաղափարական համախոհություն ունի նաև ոստիկանության շարքերում»:
Աղբյուր` Panorama.am
09:37
Գետի վարարման հետևանքով քաղաքացիները չեն կարողանում անցնել մյուս կողմ
Մայիսի 2-ին, ժամը 16:34-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդահովիտ գյուղում...
Աղբյուր` Panorama.am
09:30
«Հրապարակ»․ Ճանապարհից երևում են նշաձողեր
«Հրապարակ»-ը գրում է. «Երեկ ոստիկանական հատուկ գործողությունների արդյունքում, ինչպես հայտնի է, բացվեց Կիրանցից դեպի...
Աղբյուր` Panorama.am
09:28
Մայիսի 3-ին փոխանակման կետերում դոլարը էժանացել է, ռուբլին և եվրոն՝ թանկացել
ՀՀ բանկերում այսօր՝ մայիսի 3-ին ժամը 08:55-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 384.63 դրամ՝ նախորդ օրվա համեմատ էժանանալով...
Աղբյուր` Panorama.am
09:12
«Ժողովուրդ».ՔՊ-ական պաշտոնյաները արդեն աստղաբաշխական գումարներ են ստանում օտարերկրյա ֆիրմաներից
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Թալինի քաղաքապետ Տավրոս Սափեյանը իր...
Աղբյուր` Panorama.am
09:05
«Ժողովուրդ». Նաիրա Հովսեփյանի ճակատագիրը
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն ԲԴԽ-ում Նաիրա Հիվսեփյանի ազատման...
Աղբյուր` Panorama.am
09:04
Հայրենիքի հանձնմանն անձամբ հետևել է ՌՈ պետ Աշոտ Զաքարյանը. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է․ Ոստիկանական զորքերի երեկվա «Կոլցո» օպերացիայից հետո Կիրանցի՝ դեպի դաշտամիջյան գնացող...
Աղբյուր` Panorama.am
09:02
«Հրապարակ». Իրավունք ունե՞ն արդյոք ոստիկանները մի ողջ գյուղ փակել
«Հրապարակ»-ը գրում է. «Երեկ ոստիկանությունը ծեծուջարդով բացել է Կիրանցի միջպետական ճանապարհը՝ տասնյակ ցուցարարների բերման...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». ԱՆ-ն կարգապահական վարույթ է հարուցել դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ արդարադատության նախարարը...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Բագրատ Սրբազանին կրկին չթողեցին գնալ Կիրանց
12:47 03/05/2024

Բագրատ Սրբազանին կրկին չթողեցին գնալ Կիրանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}