Քաղաքացիությունը անգամ եթե դրսում չի ճանաչվում, պետականության ատրիբուտ է
«Ինչ ասել է «Արցախի քաղաքացիություն» հոդվածը Թաթուլ Հակոբյանը ավարտում է եզրակացությամբ՝ «Ի՞նչ իմաստ ունի տպել Արցախի անձնագիր»։ Panorama.am-ը դիմեց Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանին, իմանալու նրա կարծիքը նման մեկնաբանության ու պրոպագանդայի հետ կապված։
«Պատշաճ չէի համարի նման կարծիքները մեկնաբանել, միայն կասեմ, որ հակամարտության կամ Արցախի կարգավիճակի պատճառով նրա բնակիչների իրավունքները (այդ թվում՝ ազատ տեղաշարժի իրավունքը) չպետք է խախտվի, իսկ թե ինչ լուծումներ պետք է տրվեն այդ խնդրին, իմ որոշելիքը չէ»,-պատասխանեց Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը։
Հայաստանի Մարդու իրավունքների նախկին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանն ասաց, որ կա դիրքորոշում, որը հստակ ավելի մոտ է նրան, որ, ընդհանրապես, Արցախի անկախությունը պահանջված չէ ոչ քաղաքական առումով և իրական չէ կյանքում։ Նրա խոսքով, քաղաքացիության խնդիրը դրված է եղել վաղուց երկու պատճառով. անգամ եթե այնտեղ կա քաղաքացիություն, աշխատելու է մաքսիմում Հայաստանում, այսինքն Արցախի անձնագրերը չեն ճանաչվելու, ինչպես չեն ճանաչվում այլ չճանաչված պետությունների անձնագրերը։ Նա ասաց, որ երկու հիմքեր կան, որոնցով կարելի է այդպիսի բան ասել, սակայն իր դիրքորոշումն այլ է։
«Քաղաքացիությունն անգամ եթե գործում է ներսում, ներսի աշխատանքի համար, դրսում չեն ճանաչվում, պետականության ատրիբուտ է ինչպես Սահմանադրությունը, օրենսդրական դաշտը, կառավարման համակարգը, իշխանության երեք ճյուղերը։ Այդպես կարելի է ասել՝ ընդհանրապես ինչի են պետք։ Կա ներքին կարգավորման խնդիր, ներքին քաղաքականություն»,- ասաց Լ. Ալավերդյանը։
Մեկ այլ խնդրի վերաբերյալ, որը բարձրաձայնել էր ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար, «Արցախի հերոս» Սամվել Բաբայանի գրասենյակը, մասնավորապես դժգոհություն էր հայտնել փետրվարի 18-ին ստորագրահավաքի վերաբերյալ ԱՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ընդունած կարգի օրինականությունից և այս առթիվ հրավիրել է ԱՀ ու ՀՀ ՄԻՊ գրասենյակների ուշադրությունը, Արտակ Բեգլարյանն «Արցախպրեսին» ասել էր, որ քաղաքացիների կողմից հանրաքվեի նախաձեռնությամբ հանդես գալը կարևոր ինստիտուտ է ժողովրդավարության և մասնակցայնության իրավունքի իրացման գործում, և դրա պատշաճ ապահովման համար պետությունը պարտավորություն ունի կանոնակարգելու ոլորտն ու գործընթացները, ինչը միջազգայնորեն ընդունված պրակտիկա է:
«Ինչ վերաբերում է ԿԸՀ որոշման բովանդակությանը և դրանով ներկայացված սահմանափակումներին, ապա նշեմ, որ լրացուցիչ ուսումնասիրության կարիք կա՝ գնահատելու մարդու իրավունքների և ազատությունների տվյալ սահմանափակումների իրավաչափությունն ու համաչափությունը: Ամեն դեպքում կարևորում եմ, որ մարդու իրավունքների և ազատությունների հանդեպ ցանկացած պետական միջամտություն պետք է ոչ միայն իրավաչափ ու համաչափ լինի, այլ նաև հիմնված լինի մասնակցային ու թափանցիկ գործընթացների վրա»,- ասել է Ա. Բեգլարյանը:
Հարակից հրապարակումներ`
- Դավիթ Իշխանյան. Սամվել Բաբայանի առաքելությունը համարում եմ ավարտված
- Արցախի ոստիկանություն. Սամվել Բաբայանն իր դիմումի համաձայն է հանվել հաշվառումից
- «Ժողովուրդ». Սամվել Բաբայանը փորձում է իր քաղաքացիության հարցը լուծել օրենքի շրջանակներում
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները