Քաղաքական 10:18 27/02/2019 Տարածաշրջան

Ադրբեջանի կողմից հայկական հուշարձանների ոչնչացումը գերազանցում է ԻՊ հանցագործությունները

«Նորարարական փորձագիտական զեկույցը գնում է Ադրբեջանի կողմից 89 միջնադարյան եկեղեցիների, 5480 նրբազարդ խաչքարերի և 22700 գերեզմանաքարերի ոչնչացման հետքերով». սա Սիմոն Մաղաքյանի և Սառա Փիքմանի աներևակայելի հոդվածի ենթավերնագիրն է, որն անցյալ շաբաթ հրապարակվել է Hyperallergic ամսագրում։ Իսկ հոդվածի վերնագիրն է՝ «Վարչակարգը թաքցնում է բնիկ հայոց մշակույթի ավերումը»։

2011 թ. ապրիլին, երբ Ադրրբեջանում ԱՄՆ դեսպանը ցանկացավ այցելել Նախիջևան՝ հայկական մի տարածք, որը խորհրդային իշխանության կողմից դասակարգվում էր որպես Ադրբեջանի «ինքնավար հանրապետություն»՝ հազարավոր պատմական միջնադարյան հայկական խաչքարերի ոչնչացման փաստը ստուգելու համար, ադրբեջանցի պաշտոնյաները նրան արգելեցին՝ ասելով, որ դրանց ոչնչացման մասին զեկույցները կեղծ լուրեր են։ 

Ադրբեջանական ճնշումների տակ Նախիջևանի հնագույն հայ համայնքը վերացավ… Չբավարարվելով էթնիկ զտումներով, ադրբեջանցիները ջնջեցին հայկական հուշարձանների բոլոր հետքերը՝ պնդելով, որ ոչ մի հայ երբեք չի ապրել Նախիջևանում։

2005 թ. դեկտեմբերին Իրանի սահմանապահ ծառայությունից Հյուսիսային Իրանի հայկական եկեղեցու առաջնորդին զգուշացրեցին, որ Ադրբեջանում Ջուղայի հսկայական գերեզմանատունը, որը տեսանելի է Ադրբեջանի հետ սահմանից, ռազմական հարձակման տակ է։ Եպիսկոպոս Նշան Թոփուզյանը և նրա վարորդը շտապեցին տեսագրել հարյուրից ավելի ադրբեջանցի զինվորներին, որոնք սպառազինված մեծ մուրճերով, բեռնատարներով և ամբարձիչ կռունկներով, ոչնչացնում էին գերեզմանատան մնացած 2000 խաչքարերը, իսկ հազարից ավելի խաչքարեր արդեն վերացրել էին 1998 և 2002 թվականներին», տեղեկացրել են Մաղաքյանն ու Փիքմանը։

Հարթեցված տարածքը, որտեղ դարեր շարունակ կանգուն էին հայկական խաչքարերը, այժմ վերածվել է ռազմական հրաձգարանի։ «Ավերումը «մեծ ավարտն» էր Նախիջևանի հայկական անցյալի», գրել են երկու հեղինակները։

Մաղաքյանը և Փիքմանը հաղորդել են, որ «Գիտության զարգացման ամերիկյան ընկերությունը» (AAAS) օգտագործել է հեռակա սքանավորման տեխնոլոգիաներ՝ մշակութային ոչնչացման ուսումնասիրության մեջ։ 2010 թ. նրանց աշխարհատարածքի ուսումնասիրությունը եզրակացրել է, որ «արբանյակային տվյալները համապատասխանում են տեղում դիտորդների կողմից ներկայացված զեկույցներին, որոնք հայտնել են Ջուղայի գերեզմանատան արվեստի նմուշների ոչնչացման մասին»։

«Բացարձակ կեղծ և զրպարտող տեղեկություններ... [կեղծված] հայկական լոբբիի կողմից», հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, որը հաճախ սպառնում է Հայաստանին և խեղաթյուրում նրա պատմությունը:

Հեղինակները նաև մեջբերում են Նախիջևանի «տեղական ինքնակալ», նախագահ Ալիևի ազգական Վասիֆ Թալիբովի 2005 թ. դեկտեմբերի 6-ի թիվ 5-03/S  հրամանագիրը, որով նա «հրամայել է իրականացնել Նախիջևանի հուշարձանների մանրամասն գույքագրում։ Երեք տարի անց հետազոտությունը Թալիբովի համախմբագրությամբ ամփոփվել է «Նախիջևանի հուշարձանների հանրագիտարանում՝ անգլերեն և ադրբեջաներեն լեզուներով»։ 522-էջանոց «Հանրագիտարանից» բացակայում են 89 միջնադարյան եկեղեցիները, 5440 նրբազարդ խաչքարերը և 22700 գերեզմանաքարերը, որոնք [հետազոտող Արգամ] Այվազյանը մանրակրկիտ փաստագրել էր։ Շատ քիչ ծանոթագրություններ կան ներկայումս այդ շրջանում գոյություն չունեցող հայկական քրիստոնեական համայնքների մասին, ինչպես առաքելական, այնպես էլ կաթոլիկ։ Այնուամենայնիվ, պաշտոնական ադրբեջանական հրատարակության նախաբանում «հայերը» հստակորեն բացահայտվում են որպես թիվ 5-03/S հրամանագրի պատճառ. «Դրանից հետո 2005 թ. դեկտեմբերի 6-ին որոշում ընդունվեց… յուրաքանչյուր հուշարձանի համար անձնագիր տրվեց… Հայերը մեր հանդեպ թշնամանք են ցուցաբերում, ոչ միայն անարդարացիորեն հողային պահանջներ ունենալով Նախիջևանից, այլ նաև մեր պատմական հուշարձաններից՝ միջազգային հանրությանը տալով կողմնակալ տեղեկատվություն։ Կատարված հետազոտությունը ևս մեկ անգամ հաստատում է, որ Նախիջևանը պատկանում է Ադրբեջանի թուրքերին…»։

Ցանկացած ադրբեջանցի, որը համարձակվում է հանդես գալ ի պաշտպանություն հայերի, նույնպես ենթարկվում է հարձակման որպես Ադրբեջանի թշնամի: Խիզախ ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլին շատ թանկ վճարեց՝ պատմելով ճշմարտությունը հայկական հուշարձանների ոչնչացման մասին իր հայրենի Ագուլիս քաղաքում (այժմ՝ Այլիս)։ Հայտնի վիպասանը զայրացած էր, որ Ադրբեջանի կառավարությունը ոչնչացնում է հայկական եկեղեցիները: Իր «Քարե երազներ» վեպում, գլխավոր հերոսը Ագուլիսի մտավորականն է, որը հիշատակում է մինչև 1990-ականները գոյատևած 12 միջնադարյան եկեղեցիներից ութը և պաշտպանում է Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում տեղի ունեցած հակահայկական կոտորածների զոհին։ Նախագահ Ալիևը վերացրեց նրա թոշակը և զրկեց «Ժողովրդական գրող» կոչումից։ Նրա գրվածքները հանվեցին դպրոցական ուսումնական ծրագրերից, գրքերը հրապարակավ այրեցին, իսկ նրա ընտանիքի անդամները հեռացվեցին աշխատանքից։ Նա փաստացի տնային կալանքի տակ էր գտնվում իր վեպի հրապարակումից հետո։ Այլիսլին բողոքել է Ագուլիսում հայկական եկեղեցիների ոչնչացման դեմ և հրաժարվել Ադրբեջանի խորհրդարանի պատգամավորի մանդատից։ 1997 թ. նա անվախորեն հեռագիր ուղարկեց նախագահ Ալիևին՝  հայկական եկեղեցիների ոչնչացումն անվանելով «վանդալիզմի գործողություն՝ իրականացված զինված ուժերի ներգրավմամբ և հակատանկային արկերի կիրառմամբ»։

Երկու հեղինակները զրուցել են ռուս լրագրող Շուրա Բուրտինի հետ, որը Այլիսլիի հետ հարցազրույց ունենալուց հետո մեկնել էր Նախիջևան և հայտնել, որ չի տեսել «տարածքի փառահեղ անցյալի հետքերը»: Բուրտինը եզրափակել է՝ «Նույնիսկ «Իսլամական պետությունը» չէր կարող նման ծանր հանցագործություն կատարել մարդկության դեմ»։

Հեղինակները հայտնում են, որ Այլիսլին  2018 թ. իր վավերագրական «Հրաժեշտ» գրության մեջ պնդել է, որ «քանդված եկեղեցիներից մեկի տեղում հինգ տարի առաջ կառուցված մզկիթը տեղացիների կողմից բոյկոտի է ենթարկվել, քանի որ «Այլիսում բոլորը գիտեն, որ եկեղեցու տեղում կառուցված մզկիթում հնչած աղոթքները չեն հասնում Ալլահի ականջին»։

Նախիջևանի բնակիչ Արգամ Այվազյանին, որը տասնամյակներ շարունակ լուսանկարել է տեղի հայկական հուշարձանները մինչև դրանց ոչնչացումը, Մաղաքյանն ու Փիքմանը մեջբերում են որպես աշխարհի լռությունը դատապարտողի. «Նախիջևանի հայկական անցյալի ոչնչացումը նավթով հարուստ Ադրբեջանի կողմից նրան ավելի վատն է դարձնում, քան «Իսլամական պետությանը», սակայն ՅՈՒՆԵՍԿՕ-ն և Արևմտյան երկրների մեծ մասը չտեսնելու են տալիս»։ «Իսլամական պետության» կողմից քանդված կառույցները, ինչպես Պալմիրան, կարող են վերականգնել, պնդում է Այվազյանը, սակայն «այն ամենը, ինչ մնացել է Նախիջևանի հայկական եկեղեցիներից և խաչքարերից, որոնք գոյատևել էին երկրաշարժերից, խալիֆներից, Թամեռլանից և Ստալինից հետո՝ իմ լուսանկարներն են»։

Հարութ Սասունյան     
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

16:54
Արսեն Թորոսյանը վնասում է՝ խախտեով երեխաների իրավունքները
Անձնական տվյալների պաշտպանության իրավունքը մարդու հիմնական իրավունքներից է.   յուրաքանչյուրը պետք է ունենա հնարավորություն պաշտպանելու...
Աղբյուր` Panorama.am
20:00
Այգիս չորացել է՝ պոչանքի հետևանքով, պատրաստվում եմ դիմել դատարան. Ճոճկան գյուղի բնակիչ
Հայաստանում  էկոլոգիական  իրավունքի խախտման դեպքեր  հաճախ են հանդիպում, հատկապես այն  մարզերում, որտեղ ակտիվ է...
Աղբյուր` Panorama.am
19:50
Ռուսաստանում խնձորի գները բարձրացել են
Ռուսաստանում խնձորի մեծածախ գինն այս աշուն աճել է համեմատած 2018-ի նույն ժամանակահատվածի հետ: Այս մասին հայտնել են «NEO Center»...
Աղբյուր` Panorama.am
19:41
Մարդու կյանքի միջին տևողությունն առանց ժամանակակից բժշկության
Ավստրալացի գիտնականները պարզել են, որ ժամանակակից մարդիկ ավելի երկար են ապրում գիտության և բժշկության նվաճումների շնորհիվ, հաղորդում է...
Աղբյուր` Panorama.am
19:32
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա
Հանրապետության տարածքում՝ դեկտեմբերի 15-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը...
Աղբյուր` Panorama.am
19:17
Եղանակային վտանգի «դեղին» մակարդակ՝ Մոսկվայում
Մոսկվայում և Մոսկվայի մարզերում ուժեղ քամու և անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով հայտարարվում է եղանակային վտանգի «դեղին»...
Աղբյուր` Panorama.am
19:04
«Պատգամ» հոբելյանական երեկո՝ նվիրված Սոս Սարգսյանի ծննդյան 90-ամյակին
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ «Սոս Սարգսյան» մշակութային հիմնադրամի...
Աղբյուր` Panorama.am
18:50
«ՊՍԺ»-ն և «Յուվենտուսը» կարող են փոխանակել ֆուտբոլիստներ Պարեդեսին և Ջանին
Ֆրանսիական «ՊՍԺ» ֆուտբոլային ակումբը կարող է փոխանակել արգենտինացի կիսապաշտպան Լեանդրո Պարեդեսին իտալական «Յուվենտուսի»...
Աղբյուր` Panorama.am
18:39
Եվրոպայի «սև օրերը»՝ ըստ Ռուսաստանի
ԱՄՆ-ի կողմից հրթիռի փորձարկումը, որն արգելված է «Միջանկյալ և կարճ հեռահարության հրթիռների վերացման մասին պայմանագրով», կարող է...
Աղբյուր` Panorama.am
18:22
Առցանց սեռական հանցագործությունների թիվն աճել է 450% -ով
Ծանոթության անվճար համակարգերը չեն ստուգում օգտատերերի քրեական պատմությունները, և այնտեղ կարողանում են գրանցվել նաև «մոլագարները»։...
Աղբյուր` Panorama.am
18:10
Անքնություն առաջացնող մթերքները
Ածխաջրի մեծ պաշար պարունակով մթերքը կարող է առաջացնել անքնություն։ Այս մասին գրում է «Ռիա»-ն՝ հղում տալով MedicalXpress-ին։...
Աղբյուր` Panorama.am
18:00
Տիչինա և Սեբաստիա փողոցների խաչմերուկում վրաերթի ենթարկվածի վիճակը կայուն ծանր է
Դեկտեմբերի 14-ին, ժամը 13:42-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիչինա և Սեբաստիա փողոցների խաչմերուկում տեղի է...
Աղբյուր` Panorama.am
17:51
Իհարկե, կա սեղանին դրված փաստաթուղթ, այն խոստումների դիմաց տարածքային զիջումների մասին է. Շահնազարյան
«Ես վստահ եմ, որ արցախյան հարցի բանակցային սեղանին կա փաստաթուղթ, ավելին՝ այն խոստումների դիմաց տարածքային զիջումներ անելու մասին է: Երբ...
Աղբյուր` Panorama.am
17:31
Վրաստանի ՄԻՊ. Քաղաքացիներին ստիպում են մասնակցել է «Վրացական երազանք»-ի հանրահավաքին
Վրաստանի տարբեր շրջանների բնակիչներին ստիպում են մասնակցել իշխող «Վրացական երազանք» կուսակցության հանրահավաքին։  Ճնշումների...
Աղբյուր` Panorama.am
17:16
Խաչատուր Սուքիասյան. Բոլորն են ճանաչում թե՛ ինձ, թե՛ իրեն
Գործարար Խաչատուր Սուքիասյանը ֆեյսբուքյան գրառմամբ արձագանքել է ՀՖՖ նախկին նախագահ, Բջնի գործարանի սեփականատեր Ռուբեն Հայրապետյանի՝ երեկ տված...
Աղբյուր` Panorama.am
17:00
Սուդանի նախկին նախագահին ազատազրկել են
Սուդանի դատարանի որոշմամբ,  նախկին նախագահ 75-ամյա Օմար ալ-Բաշիրը մեղավոր է ճանաչվել կոռուպցիայի համար և դատապարտվել երկու տարվա...
Աղբյուր` Panorama.am
16:46
2014-ի ռազմական հեղաշրջումից ի վեր Թաիլանդում անցկացվում է առաջին խոշոր հանրահավաքը
Ընդդիմադիր կուսակցության 1000-ավոր աջակիցներ այսօր հավաքվել էին Բոնգկոկի կենտրոնում։ Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» գործակալությունը։...
Աղբյուր` Panorama.am
16:33
Ուզբեկստանը ավտոբուսային կապ կստեղծի Մոսկվայի հետ
«Ուզավտոտրանս սերվիս» ընկերությունը Մոսկվայի հետ կսկսի կանոնավոր ավտոբուսային ծառայություն: Այս մասին, gazeta.ru-ի փոխանցմամբ, գրում...
Աղբյուր` Panorama.am
16:17
ՀԽ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ են ընտրել
Այսօր տեղի է ունեցել ՀՀ Հանրային խորհրդի պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստ, որի օրակարգում հանձնաժողովի նախագահի ընտրության հարցն էր:...
Աղբյուր` Panorama.am
16:00
Բացահայտվել է վճարային տերմինալի գողության դեպքը
Գողությունը կատարել է Դալար գյուղի բնակիչ 37-ամյա տղամարդը
Աղբյուր` Panorama.am
15:47
Մեկ ու կես տարում ծայրահեղ վնաս է կրել Արցախի սուբյեկտայնությունը. Էլիբեգովա
«Քարոզչական պատերազմը, և Նժդեհի շուրջ ծավալվող ադրբեջանական քարոզչական հարվածը բոլոր հարթակներում է գնում՝ և՛ պաշտոնական, և՛ փորձագիտական,...
Աղբյուր` Panorama.am
15:34
Սանկտ Պետերբուրգում հիստերիայի մեջ ընկած կնոջից հեռացրել են երեխաներին
Ռուսաստանի Սանկտ  Պետերբուրգ քաղաքի մի բնակչուհի քիչ էր մնացել, որ պատուհանից դուրս նետեր երկու տարեկան երեխային։ Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
15:17
«Միսս Տիեզերք»-ի հայաստանցի մասնակիցն ահազանգում է՝ իրեն սպառնում են
«Միսս Տիեզերք» գեղեցկության միջազգային մրցույթի հայաստանցի մասնակից Դայանա Դավթյանն ահազանգում է՝  մրցույթի «ազգային...
Աղբյուր` Panorama.am
15:01
Պետական ինստիտուտները մատնված են անգործության, որովհետև հոգնել են հիմար որոշումներից. Բեքարյան
«Մենք այս պահին գործ ունենք մեկ անձի քմահաճույքի և դրա ապահովման անորակ գործընթացի հետ»,- այս մասին Արցախի հարցի վերաբերյալ...
Աղբյուր` Panorama.am
14:44
«Սևան» ՔԿՀ-ում կանխվել է թմրամիջոցների իրացումը
Դեկտեմբերի 14-ին՝ ժամը 00։40-ի սահմաններում, ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի հարակից տարածքից կատարվել է պոլիէթիլենային...
Աղբյուր` Panorama.am
14:30
Ստեփան Դանիելյան. Արտահերթ խորհրդարանական ընտրությունների է պետք պատրաստվել
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի համոզմամբ,  պետք է պատրաստվել արտահերթ խորհրդարանական ընտրությունների։ «2020 թիվը կարևոր տարի է...
Աղբյուր` Panorama.am
14:14
Նարինե Դիլբարյան. Խորհրդարանը չի կարողանում ամբողջ ծավալով լուծել հարցերը
Առկա է քաղաքական օրակարգը փոխելու հրամայական։ Հեղափոխության օրակարգը պաշտպանող միավորների և անհատների մասնակցությամբ հավաքում հայտարարեց...
Աղբյուր` Panorama.am
14:00
Հայաստանի ղեկավարի շուրթերից լեգիտիմացվում է Արցախի ադրբեջանական համայնքը. Ղազինյան
«Արցախի հարցի շուրջ տագնապ կա, և դրա համար հիմք է հանդիսացել Հայաստանի նոր իշխանությունների չունեցած ռազմավարությունը» ,- այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:40
Արման Բաբաջանյան. Ներկա իշխանավորները հեղափոխությունը փոշիացնողներ են
«Անվերապահորեն մերժում ենք նախկիններին, բայց միաժամանակ մտահոգված ենք գործող իշխանությունների կողմից վարվող...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Քաղաքագետ. Սենատում բանաձևի ընդունման հարցում Հայաստանի իշխանությունները մասնակցությունը գրեթե զրոյական է եղել
12:18 13/12/2019

Քաղաքագետ. Սենատում բանաձևի ընդունման հարցում Հայաստանի իշխանությունները մասնակցությունը գրեթե զրոյական է եղել

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}