Հաստատվեց ՄԱԿ ԱԽ 1325 բանաձևի դրույթների իրականացման գործողությունների 2019-2021թթ-ի ազգային ծրագիրը
Գործադիրի այսօրվա նիստում հաստատվեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի «Կանայք, խաղաղություն և անվտանգություն 1325 բանաձևի դրույթների իրականացման գործողությունների 2019-2021 թվականների ազգային ծրագիրը և ծրագրի իրականացման ժամանակացույցը» որոշման նախագիծը։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» խորագրով 1325 բանաձևը անդրադառնում է կանանց նկատմամբ զինված հակամարտությունների ազդեցությանը, զինված հակամարտությունների կանխարգելման, կարգավորման և խաղաղաշինության գործընթացին կանանց ներգրավմանը:
Հիմնավորման համաձայն, Գործողությունների ծրագրի առկայությունը ոչ միայն կհամակարգի այս ոլորտում նախկինում իրականացվող աշխատանքները, այլ նաև հնարավորություն կընձեռի ստանալ ֆինանսական օժանդակություն թե’ տարբեր երկրներից և թե’ ՄԱԿ-ի 1325-ի համար ստեղծված հատուկ հիմնադրամից:
Վերոհիշյալ Ծրագիրն ունենալու դեպքում միջազգային հարթակում կբարձրացվի ՀՀ կշիռը որպես կանանց դերի և խաղաղության ամրապնդման համար պայքարող երկրի:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին