Մշակույթ 14:52 01/03/2019 Հայաստան

Նազենի Ղարիբյան. Խոսքն ընդամենը սևագիր առաջին տեղեկանքի մասին է

«Ինձ «Մի կաթիլ մեղրի» պատմությունն է հիշեցնում կամ փչացած հեռախոսի»,- լրագրողներին ասաց ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը՝ խոսելով ՀՀ մշակույթի նախարարության ՊՈԱԿ-ների գործունեության վերլուծությանը վերաբերող տեղեկանքի շուրջ ծավալված քննարկումների մասին:

Նա նշեց, որ խոսքը փաստաթղթի մասին չէ, այլ ընդամենը կառավարության հանձնարարականի, նման հանձնարարական ստանում են ամեն օր։

«Հանձնարարականը ստացվել էր ուսումնասիրելու, վերլուծելու մեր գործունեության, ՊՈԱԿ-ների գործունեության դաշտը, վերլուծել, թե ինչպիսին է ՊՈԱԿ-ների առկա վիճակը, տալ որոշակի առաջարկություններ։ Օպտիմալացման գործընթացի հետ է կապված։ Բայց հստակ հանձնարարական կար՝ առաջնորդվել ոչ թե խնայողության, տնտեսական կամ կրճատումների ճանապարհով, այլ պատասխանատվության համախմբման, կենտրոնացման, գործունեության արդյունավետության բարձրացման հրամանայակով շարժվել»,- ասաց  նա։

Ն. Ղարիբյանի խոսքով, նախարարության բոլոր մասնագիտական վարչությունները մասնակցել են աշխատանքին, պատրաստել են ՊՈԱԿ-ների վերաբերյալ  վերլուծություն, այդ  տեղեկանքն իր ժամկետների մեջ ուղարկվել է կառավարություն։ Նա նշեց, որ խոսքը գնում է ընդամենը սևագիր առաջին տեղականքի մասին, այդ պատճառով էլ  չեն հրավիրել ՊՈԱԿ-ների ղեկավարներին քննարկումների։

Ընդամենը սևագիր տեղեկանք է, դա չի նշանակում, որ կառավարությունը պետք է ընդունի ի գիտություն, 100 տոկոսանոց որոշում կայացանի, մենք մարտի 5-ին ստորագրենք»,- ասաց մշակույթի նախարարի պարտականությունները կատարողը։

Ն. Ղարիբյանի խոսքով, եթե անգամ խոսք լինի որևէ ՊՈԱԿ-ի կամ ՊՈԱԿ-ների լուծարման, ՊՈԱԿ հասկացության վերացման  մասին, կլինի միայն այն դեպքում, եթե կառավարությունը կամ մշակույթի նախարարությունն ունենա այլընտրանքային առաջարկելու տարբերակներ։

«Հնարավոր չէ որպեսզի մենք ասենք՝ փակում ենք ՊՈԱԿ-ը, գնացեք ինչ ուզում եք արեք։ Չի կարող նման բան լինել։ Դրա համար մենք զուգահեռաբար աշխատում ենք օրենսդրական դաշտը կարգավորելու ուղղությամբ։

Բացի օրենսդրական դաշտից, մենք նաև պետք է կարողանանք ինքներս հասկանալ, թե ինչպիսի կառուցվածքն է, համագործակցությունն է,  գոյության ինչպիսի ձևն է, առավելագույնս հարմար մեր ստեղծագործական կատարողական կամ մշակութային ժառանգության պահպանման և հանրահռչակման ՊՈԱԿ-ների համար»,- ասաց մշակույթի նախարարի պաշտոնակատարը։

Նա նշեց, որ այն, ինչ իրենց տեղեկանքում է, չի կարող հենց այդպես վերջնական փաստաթղթում լինել բոլորի առումով ու ստորագրվել։

«Հնարավոր է կառավարությունը չընդունի, հետ ուղարկի, ասի՝ գնացեք, նորից վերլուծեք, հիմնավորումները թերի են»,- ասաց Ն. Ղարիբյանը։

Խոսելով կոնկրետ Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի լուծարման մասին, նա նշեց, որ փակելու մասին որևէ խոսք չկա. «Առաջնորդվելով նույն հանձնարականի առաջադրանքով, խոսքը գնում է միայն պատասխանատվության համախմբման, վարչարարության գուցե ավելի օպտիմալ տարբերակ փնտրելու մասին, քանի որ իրենց իսկ կանոնադրության մեջ կետ կա՝ թարմ ուժեր, երիտասարդական, փորձարարական ներկայացումներ խրախուսելու, այդ պատճառով էլ մասնագետի կողմից հավանաբար այդպես առաջարկ է եղել, որ Կինոյի և թատրոնի ինստիտուտի հետ միասին լինել։ Դա չի նշանակում պետական հոգածությունից պետք է դուրս գալ»։
Նա ընդգծեց, որ այս պահին որևէ պետական մշակութային օջախի պետական հոգածությունից դուրս գալու մասին խոսք չկա, կան վերլուծություններ, դրանց հիման վրա արված առաջարկներ, վերլուծություններնն էլ տարբեր չափանիշներով են արված։

«Խոսք չկա որևէ թատրոն փակելու մասին։ Այո, պետք է մտածել բյուջեի գումարներն ինչպես ավելի արդյունավետ, խնայողաբար օգտագործել, որպեսզի մաքսիմալ արդյունք ստանալ, միաժամանակ չվնասելով, ընդհակառակը, օգնելով բոլոր ստեղծագործական կոլեկտիվներին, որպեսզի կարողանան շատ ավելի լավ աշխատել, արդյունավետ, իրենց լավ զգան։ Դա է մեր առաջին ու միակ մղումը։

Խոսքը չի գնում որևէ ստեղծագործական միավորման ստեղծագործական կոլեկտիվի փակելու մաիսն։ Խոսքը գնում է իրենց հոգսը թեթևացնելու մասին։ Հիմա «Գնումների մասին» օրենք, Հարկային նոր օրենսգիրք են ընդունում, կան դրույթներ, որոնք շատ ՊՈԱԿ-ներ, թատրոններ, ստեղծագորածական միավորներ փաստի առաջ են կանգնելու, չեն կարողանալու անել։ Մտածում ենք՝ ինչպես անել, որ կենտրոնանան իրենց ստեղծագործության վրա, չկենտրոնանալ վարչարարության վրա»,- ասաց Ն. Ղարիբյանը։

Մշակույթի նախարարի ժամանակավոր պաշտոնակատարի խոսքով, բռի, կոպիտ, բռնի ձևով որևէ մեկին չեն կարող ստիպել փակվել կամ լուծարվել, վերակազմակերպվել, եթե իրենք չեն համոզվում, որ դա իրենց համար լավագույն տարբերակն է։
Լրագրողի կոնկրետ հարցին` ո՞ր թատրոն է լուծարվելու, նա պատասխանեց. «Չկա այդպիսի հստակ պատասխան»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

23:26
ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը հայտնում է Մայիսի 9-ին Երևանում «Անմահ գնդի» երթի մասին
ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը Թելեգրամի ալիքում հայտնում է. 2024 թվականի մայիսի 9-ին Սուրբ Խաչ եկեղեցու (Արաբկիր) հարակից տարածքից «Անմահ...
Աղբյուր` Panorama.am
22:53
Պետդեպարտամենտը գտնում է, որ Ռուսաստանն է ոգեշնչում Վրաստանի իշխանություններին
«Մենք խորապես հիասթափված ենք Վրաստանի խորհրդարանի որոշումից՝ առաջ մղելու Կրեմլի կողմից ներշնչված «օտարերկրյա ազդեցության»...
Աղբյուր` Panorama.am
22:43
Արմեն Գրիգորյանը ՔՊ-ի նիստում ներկայացրել է Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման վերաբերյալ զեկույց
ՔՊ-ի գրասենյակից հայտնում են. «Ապրիլի 18-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ,...
Աղբյուր` Panorama.am
21:57
Գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցն ասում է, որ Արցախում Ռուսաստանն օգնել է Ադրբեջանին
«Հայ հասարակությունը դժգոհ է Ռուսաստանից, և ճիշտ է անում»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման միտք է հայտնել Հայաստանի ԶՈՒ ԳՇ...
Աղբյուր` Panorama.am
21:43
EFJ-ը և UJA-ն պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին
Լրագրողների Եվրոպական ֆեդերացիան (EFJ) X սոցիալական ցանցում գրառում է կատարել և միացել իր գործընկեր Հայաստանի ժուռնալիստների միության (ՀԺՄ)...
Աղբյուր` Panorama.am
21:26
Լեհաստանում ձերբակալվել է Զելենսկու դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ կասկածվողը
Լեհաստանում ուկրաինական հատուկ ծառայությունների օգնությամբ ձերբակալվել է Վլադիմիր Զելենսկու դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ կասկածվողը։ Այդ...
Աղբյուր` Panorama.am
20:39
Վրաստանի ընդդիմությունը մոբիլիզացման կոչ է անում
Վրաստանյան վեց ընդդիմադիր քաղաքական կուսակցություններ համատեղ հայտարարություն են տարածել «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի...
Աղբյուր` Panorama.am
20:19
Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան
Եսայի քահանա Արթենյանը գրում է․ «Ի գիտություն Պետրոս Ղազարյանին Պետրոս Ղազարյանի ֆեյսբուքյան էջից տեղեկացա, որ իմ պարզաբանմանն ի...
Աղբյուր` Panorama.am
20:09
Ուշադրություն,որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ փաստաբան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․ «ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ -ԽԱՐԴԱԽՈՒԹՅՈՒՆ Որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն...
Աղբյուր` Panorama.am
19:45
Թուրքիայի հյուսիսում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի հյուսիսում գտնվող Թոքաթ նահանգում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, այս մասին հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
19:29
Ի գիտություն նախորդ տարիների քոլեջների, և ուսումնարանների շրջանավարտների
ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը տեղեկացնում է․ «Նախորդ տարիների, նախնական ու միջին մասնագիտական ուսումնական...
Աղբյուր` Panorama.am
19:10
ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին ներկայացրել է հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները
Ապրիլի 18-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի հարցերով հատուկ հանձնակատար, ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ...
Աղբյուր` Panorama.am
18:53
Սամվել Վարդանյանի գրավի համար անհրաժեշտ 7 մլն դրամը հավաքվեց
ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանի նկատմամբ նշանակված 7 մլն դրամ գրավը վճարելու համար այսօր...
Աղբյուր` Panorama.am
18:38
Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել․ ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունն ի պատասխան լրատվամիջոցներից ստացված հարցումների․ Հարց. Լրատվամիջոցներում զանազան կոնսպիրատիվ լուրեր...
Աղբյուր` Panorama.am
18:24
Խորվաթիայում կ սպասվող Եվրոպայի ձյուդոյի առաջնությանը Հայաստանը կներակայացնի 3 մարզիկ
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ապրիլի 25-28-ը կանցկացվի Եվրոպայի ձյուդոյի առաջնությունը: ՀԱՕԿ-ի փոխանցմամբ՝ մեր երկրից տատամի կելնեն Աշիկ...
Աղբյուր` Panorama.am
18:22
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու պատմամշակութային ժառանգությունը»
Աղբյուր` Panorama.am
18:10
Թուրքիան ամռանը կավարտի «Մագիլ-կողպեք» ռազմական օպերացիան Իրաքում
Անկարայի կողմից ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) դեմ Հյուսիսային Իրաքում իրականացվող ...
Աղբյուր` Panorama.am
17:51
Կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. Եղանակն առաջիկա օրերին
Երևանում ապրիլի 18-ի ցերեկը, 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 19-22-ին կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի...
Աղբյուր` Panorama.am
17:47
Որո՞նք են Երևանի ամենափոշոտ վարչական շրջանները
Երևանում մթնոլորտային օդի որակը
Աղբյուր` Panorama.am
17:35
Անշարժ գույքի շուկայի հարցը կառավարության մոտ խուճապ է առաջացնում. Կարապետ Հովհաննիսյան
Սոցիալական ցանցերի օգտատերերը գրում են, որ դժվարացել է հիփոթեքային վարկերի ստանալու գործընթցեը, որոշներն էլ հայտնում են, որ վարկերի բարձրացած...
Աղբյուր` Panorama.am
17:18
Սամվել Վարդանյանի գրավի համար անհրաժեշտ 7 մլն դրամից հավաքվեց 5 մլնը
ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանի նկատմամբ նշանակված 7 մլն դրամ գրավը վճարելու համար այսօր...
Աղբյուր` Panorama.am
16:46
Գործադիրը հաստատեց ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների լրավճարների հատկացումները
«Այս նախագծով մենք  բաշխում ենք Արցախից բռնի տեղահանված ուսուցիչների 2024 թ. հավելավճարներն ըստ մարզերի»,-կառավարության նիստում...
Աղբյուր` Panorama.am
16:28
Իրանը սպառնում է հարվածել Իսրայելի միջուկային օբյեկտներին, եթե վերջինս հարվածի իր համապատասխան օբյեկտներին
Իր միջուկային օբյեկտների վրա Իսրայելի հարձակման դեպքում Իրանը պատրաստ է հայելային պատասխան տալ։ Այդ մասին հայտարարել է Իրանի միջուկային...
Աղբյուր` Panorama.am
16:22
Արտակարգ դեպք Պուշկինի անվան փողոցում
Պուշկինի անվան փողոցում այսօր արտակարգ դեպք է գրանցվել։ Հսկա ծառն եկել է մայթին մոտ կայանած մեքենայի վրա։ Դեպքի վայրում ոստիկանության մեքենա կա։...
Աղբյուր` Panorama.am
16:13
Հանրային հեռուստաընկերությունն ակնհայտորեն խախտել է հավասարության սկզբունքը. Եսայի քահանա Արթենյան
Ի պատասխան եպիսկոպոսաց հայտարարության առնչությամբ վերջին օրերին Մայր Աթոռին ուղղված հարցումների՝ ​Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի...
Աղբյուր` Panorama.am
16:08
Ակնայում տեղակայված ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը դադարեցնում է աշխատանքը
Լեռնային Ղարաբաղում գործող ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը, որ տեղակայված էր Ակնայում, դադարեցնում է իր գործունեությունը։ Ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
15:38
«Թաեքվոնդոյի» մարզիչը մարզաձևի Հայաստանի ֆեդերացիայի նախագահին ծեծի է ենթարկել
Ապրիլի 14-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական...
Աղբյուր` Panorama.am
15:29
Ամեն նորամուծություն փորձարկվում է մշակութային միջավայրի վրա. Հաղթանակ Շահումյան
«Եկել են ու Նկարիչների միության ձեռքից ուզում են իր ունեցվածքը վերցնեն։ Նկարիչներին էլ թող վերցնեն, աքսորեն Հայաստանից ու պրծնի, գնա»։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում
18:23 18/04/2024

Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}