Թուրքիան իր առաջին կործանիչը կներկայացնի երեք տարուց
Հինգերորդ սերնդի թուրքական կործանիչի առաջին թռիչքը կկայանա 2026 թվականին: Դրա ստեղծման մասին համաձայնագիրը ստորագրել են բրիտանական պաշտպանական BAE Systems ընկերությունը և թուրքական Turkish Aerospace Industries ընկերությունը: news.ru-ի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է Թուրքիայի փոխնախագահ Ֆուատ Օքթայը:
Նա ասել է, որ կործանիչի շնորհանդեսը կկայանա 2023 թվականին, իսկ առաջին թռիչքը՝ 2026-ին: Օքթայի խոսքով, Թուրքիան ավելի քան 600 նախագիծ է իրագործելու պաշտպանական տեխնոլոգիաների բնագավառում: Սեփական կործանիչի մշակմամբ երկիրը զբաղվում է 2011 թվականից:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում