Քաղաքական 13:33 04/03/2019 Հայաստան

Ռոբերտ Քոչարյան. Նմանատիպ իրավական ամենաթողություն Հայաստանում եղել է միայն 90-ականներին՝ ՀՀՇ-ի իշխանության օրոք

2018 թվականի դեկտեմբերի 7-ին Վերաքննիչ դատարանը մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի բողոքները և անփոփոխ թողեց առաջին ատյանի դատարանի հուլիսի 27-ի որոշումը, համաձայն որի՝ Ռ. Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը: Որոշման համաձայն` նույն օրը երեկոյան ՀՀ երկրորդ նախագահը կալանավորվեց և մինչ օրս գտնվում է Երևանի Կենտրոն քրեակատարողական հիմնարկում։

Օրեր առաջ «168 Ժամը» հարցեր է ուղարկել Ռոբերտ Քոչարյանին, որոնց ՀՀ երկրորդ նախագահը պատասխանել է։

168 Ժամ– Պարոն նախագահ, այսօր քաղաքական օրակարգի ամենաարդիական թեմաներից մեկն է Ղարաբաղյան բանակցությունների ընթացքը։ Հասկանալի չէ՝ արդյոք ընթանո՞ւմ են բանակցություններ, թե՞ ոչ։ Միևնույն ժամանակ՝ փորձագիտական շրջանակներում մտավախություններ կան, որ հասարակությունից թաքուն, այնուամենայնիվ, ինչ-որ գործարք է «եփվում»։ Ձեր կարծիքով՝ ի՞նչ է կատարվում։ Ի՞նչ սպասելիքներ կարելի է ունենալ մոտ ապագայում՝ կարգավորման առումով։

Ռոբերտ Քոչարյան– Ինչպիսի բացատրություններով էլ որ չփորձի քողարկել Փաշինյանը  բանակցությունները, դրանք, այնուամենայնիվ, տեղի են ունենում։ Կասկած է առաջացնում նույնիսկ ոչ թե՝ բանակցությունների բուն փաստը, այլ այն ջանասիրությունը, որով վարչապետը փորձում է հրաժարվել դրանց գոյությունից։ Հանրությանը հայտնի չէ Ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ իշխանությունների դիրքորոշումը, քանի որ այն մինչ օրս չի բարձրաձայնվել, և հենց դա էլ անհանգստություն է առաջացնում։ Ինչպե՞ս կարելի է հաջող բանակցություններ վարել՝ առանց ձևակերպված դիրքորոշման։ Բանակցություննները պարապ հավաքույթներ չեն, այլ ձեռք բերված հաջողությունների ամրագրման գործիք։

Ղարաբաղյան կարգավորման մեջ կան մի շարք սկզբունքային դրույթներ, որոնց վերաբերյալ իշխանությունները պետք է հստակ մոտեցումներ ունենան բանակցություններ սկսելուց առաջ։ Ակնհայտ է, որ Ալիևը  հեշտությամբ առավելության հասավ Փաշինյանի նկատմամբ։ Դուշանբեի վերելակային բանակցությունները, փաստորեն, թաղեցին մեզ ձեռնտու Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի՝ շփման գծում վստահության միջոցների ամրապնդմանը միտված համաձայնությունները։ Իսկ դրանք հենց այն գինն էին, որ Ադրբեջանը վճարում էր Ապրիլյան պատերազմի սանձազերծման համար։

Պատերազմ, որում մենք ավելի քան հարյուր մարդ կորցրեցինք։ Կարևոր չէ, թե ինչը դարձավ վարչապետի այդպիսի գործողությունների պատճառ՝ գիտացված ընտրությո՞ւնը, թե՞ իր անիրազեկվածությունը։ Երկու դեպքում էլ դա մեծ սխալ է։ Հայկական կողմը զիջումներ անելու պատրաստակամության առումով չափից ավելի բարձր սպասումներ առաջացրեց՝ ինչպես Ադրբեջանում, այնպես էլ՝ համանախագահների մոտ։ Ու հենց այդ պատճառով էլ, կարծում եմ, որ Մինսկի խմբի հաջորդ առաջարկներն առանձնապես դուրեկան չեն լինելու։

168 Ժամ– Եվս մեկ հարց այս թեմայով։ Մամուլում և սոցիալական ցանցերում շատ են խոսում այն մասին, թե Ձեր կալանավորումն ինչ-որ կերպ կապված է ղարաբաղյան խնդրի մոտալուտ կարգավորման հետ։ Իբր, քանի Դուք բանտում եք՝ իշխանությունները գործարքի են գնալու։ Թերևս մամուլից տեղյակ եք այդ ամենի, ինչպես նաև՝ այսպես կոչված, «Բոլթոնի ծրագրի» մասին  (եթե այն ընդհանրապես գոյություն ունի)։ Ըստ Ձեզ, ի՞նչ է սա՝ «դավադրության տեսությո՞ւն» է, թե՞, այնուամենայնիվ, իրական մի բան։ 

Ռոբերտ Քոչարյան– Այս իշխանության օրոք ոչինչ բացառել չի կարելի։ Այսպես թե այնպես, ես խանգարելու եմ Ղարաբաղի «հանձնման» ցանկացած փորձ՝ անկախ իմ գտնվելու վայրից։ Վստահ եմ, որ այդպես են վարվելու բոլոր նրանք, ում համար Արցախը հայկական ինքնության մաս է կազմում։ Ի դեպ, դա այն է, ինչը բացակայում է վարչապետի և նրա թիմի մեծ մասի մոտ։ Արցախի անկախության և ռազմական հաջողությունների հետ նրանք ոչ մի առնչություն չունեն և ատում են բոլոր նրանց, ովքեր այդ հաղթանակի համար պայքարել են։ Այդ իսկ պատճառով հասարակությունը պետք է վերահսկի նրանց ամեն մի քայլը ղարաբաղյան հարցում։ Ոչ մի դեպքում չի կարելի հավատալ վարչապետի հակասական հայտարարություններին։

168 Ժամ– Արդեն տևական ժամանակ է, ինչ չի հաջողվում կարգավորել ռուսական գազի գնի խնդիրը։ Թեև անցած տարվա վերջին օրը վարչապետը հայտարարեց, որ խնդիրը սկզբունքորեն լուծված է՝ սպառողների համար գազը չի թանկանալու, այնուամենայնիվ, հետո պարզվեց, որ դեռ բանակցություններ են ընթանում։ Ի՞նչ եք կարծում՝ ի՞նչ է կատարվում իրականում։ Կարելի՞ է արդյոք դատողություններ անել հայ-ռուսական հարաբերությունների մակարդակի մասին՝ ըստ ընթացող բանակցությունների տևողության։ Ինչպե՞ս կհանգուցալուծվի այս հարցը՝ ըստ Ձեզ։

Ռոբերտ Քոչարյան– Խնդիրն իսկապես սկզբունքորեն լուծված է՝ գազը թանկացել է։ Այս թանկացման համար ուղղակի կամ անուղղակի ձևով վճարելու են հայաստանցի սպառողները, որքան էլ որ իշխանությունները փորձեն իրավիճակն այլ կերպ ներկայացնել։ Սակայն միջպետական հարաբերությունների ամբողջ համալիրը ես չէի բնութագրի միայն այս  հանգամանքով։ Իշխանությունը ձգտելու է Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ պահպանել, բայց ոչ թե՝ համոզմունքներից ելնելով, այլ՝ իրենց համար առավել ընդունելի ընտրության բացակայության պատճառով։ Դա անհետևողականության, լղոզվածության և էկլեկտիկության է հանգեցնելու արտաքին քաղաքական խնդիրների իրագործման ժամանակ։ Այդ իրավիճակը տեսանելի է արդեն այսօր։ Խնդիրն այն է, որ Հայաստանի իշխանական նոր թիմի և ռուսական էլիտայի աշխարհընկալումները տրամագծորեն տարբերվում են, և այդ հանգամանքն  անընդհատ ներկա է լինելու երկկողմ հարաբերություններում։ Մենք գործ ունենք Սորոսի սաների հետ, որոնք, ցավոք, վատ են ճանաչում և վատ են հասկանում Ռուսաստանն ու նրա մշակույթը։

168 Ժամ– Ծանոթացե՞լ եք արդյոք Կառավարության ծրագրին։ Ինչպե՞ս կգնահատեք այն։

Ռոբերտ Քոչարյան– Այո, ծանոթացել եմ։ Դա ծրագիր է ծրագրի բացակայության մասին, և տնտեսական 5%-անոց աճով խոսել դրա հեղափոխականության մասին՝ պարզապես ծիծաղելի է։ Լոզունգների ու ցանկությունների հավաքածու է, որը բացահայտում է իշխող կուսակցության լիակատար անկարողությունը և անպատրաստվածությունը՝ ստանձնելու երկրի բեկումնային զարգացման և մեր համաքաղաքացիների կյանքի որակի բարելավման ուղղությամբ կոնկրետ և հավակնոտ պարտավորություններ։ Այս փաստը շեշտում է յուրաքանչյուր ոք, ով գոնե ինչ-որ չափով գլուխ է հանում տնտեսությունից։ Իշխանությունն այդպես էլ չհասկացավ, որ երկրի ներդրումային գրավչության տեսանկյունից «հեղափոխություն» բրենդը բոլոր հնարավորներից վատագույնն է։ Իսկ աղքատության պատճառը մարդկանց գլուխ­ներում չէ, այլ իշխանավորների ողորմելի մտածելակերպի մեջ է։ Ի դեպ, Ազգային ժողովում դրա շուրջ կառուցողական քննարկում, ցավոք, չստացվեց. այն պատճառով, որ վարչապետը հիվանդագին է ընդունում որևէ քննադատություն։ Այնպես որ, բարի գալուստ նոր իրականություն։

168 Ժամ– Դուք և՞ս կարծում եք, որ հասարակության տրամադրությունները փոխվում են։ Ըստ Ձեզ՝ ի՞նչ է սպասվում այս առումով մոտ ապագայում։

Ռոբերտ Քոչարյան– Հեղափոխական էյֆորիայից առաջացած զանգվածների ոգևորվածությունն ակնհայտորեն սկսել է փոխարինվել չիրականացվող սպասումներից առաջացող հիասթափությամբ։ Ինչպես հայտնի է սոցիալական հոգեբանությունից, նման դեպքերում, որպես կանոն, էյֆորիան վերածվում է զայրույթի կամ ապատիայի։ Առաջանում է խաբվածության զգացողություն, և մարդիկ, բնականաբար, սկսում են մեղավորների փնտրել։ Սովորաբար մեղավոր են դառնում նրանք, ում հետ կապվում էին նրանց գերազանցված սպասումներն ու հույսերը։ Այդպես եղավ 1991-ի նախագահական ընտրություններից հետո, և այն ժամանակ էյֆորիան փոխարինվեց ՀՀՇ-ի հանդեպ ատելությամբ։ Ժամանակը ցույց կտա, թե հիմա ինչպես կընթանան գործընթացները։ Ըստ ամենայնի՝ աշնանը մոտ իշխանությունների վարկանիշը այնչափ կգահավիժի, որ նրանց լեգիտիմության հարցն արդիական կդառնա։ Ի՞նչ կլինի հետո։ Խումհար՝ բոլոր այն զգացողություններով, որոնցով բնորոշվում է այդ վիճակը։

168 Ժամ– Ձեր դեմ հարուցված գործում նոր մեղադրանք է առաջ եկել, որը կապված է Սիլվա Համբարձումյանի ցուցմունքների հետ։ Ինչպե՞ս եք գնահատում այդ մեղադրանքի հայտնվելը։ Չէ՞ որ այն որևէ կերպ չի առնչվում հիմնական մեղադրանքին։

Ռոբերտ Քոչարյան– Նոր մեղադրանքն ասես ՀՔԾ-ում գրված էժան գրոտեսկային կատակերգության սցենար լինի, որտեղ գլխավոր հերոս է հանդիսանում ամենահաս ու կասկածելի գործարար վարկ ունեցող մի տիկին։ Այդ տիկնոջ գոյության, ինչպես և նրա գործերի մասին ես ոչ մի պատկերացում չեմ ունեցել։ Ընդ որում, այդ «գործում» ներգրավված անձանցից ոչ մեկը չեն հաստատում նրա ցուցմունք-հեքիաթները։ Կարծում եմ՝ իշխանությունները հնարեցին այս մեղադրանքը և կապեցին այն «Մարտի 1»-ի գործին մի նպատակով՝ ազդելու իմ հանդեպ քաղաքական հետապնդում իրականացնելու՝ հասարակության մեջ արդեն իսկ կարծրացած կարծիքի վրա։

Ինչ վերաբերում է իբր «սահմանադրական կարգի տապալման» մեղադրանքին, ապա պետք է կրկնվեմ. դա բացարձակ անհեթեթություն է։ Մեղադրանքի բոլոր 76 հատորների 90 տոկոսը ոչ մի կապ չունի ՔՕ 300․1 հոդվածի հետ, որը, ի դեպ, գոյություն չուներ 2008 թվականի մարտին, և այդ իսկ պատճառով դրա կիրառումն անհնար է։ Դրա հետ մեկտեղ՝ առկա է իմ անձեռնմխելիության հարցը, քանի որ իմ գործողությունները բխել են բացառապես նախագահի լիազորություններից։

Հասցրել եմ ծանոթանալ մեղադրանքի նյութերին և չեմ գտել մի բան, որ կարելի կլիներ ինչ-որ կերպ մեղսագրել ինձ, Միքայել Հարությունյանին, Սեյրան Օհանյանին և Յուրի Խաչատուրովին։ Այս «քրեական գործը» պատվիրած ու սարքած մարդիկ ծանր հանցագործություն են կատարում և անկասկած պատժվելու են։ Ողջ տեղի ունեցողից արդարադատության հոտ նույնիսկ չի գալիս։ Սա դասական քաղաքական վենդետա է։

168 Ժամ– Ինչպե՞ս կմեկնաբանեք Ձեզ որդուն առաջադրված մեղադրանքն ու գործն ընդհանրապես։

Ռոբերտ Քոչարյան– Բացարձակապես մտացածին մեղադրանք է։ Իշխանությունը զուրկ է բարոյականությունից և տարատեսակ աճպարարությունների ու խորամանկությունների է դիմում ինձ ինչ-ինչ կոռուպցիոն գործերի խառնելու համար։ Դրա համար էլ ընտանիքս թիրախ են դարձրել, իհարկե, ինձ՝ քաղաքական հետապնդումների ենթարկելու համատեքստում։ Իրենց մտադրություններն ամենայն պարզությամբ երևացին դեռևս ամռանը, սկանդալային գաղտնալսումների հրապարակման հետ մեկտեղ։ Նմանատիպ իրավական ամենաթողություն Հայաստանում եղել է միայն 90-ականներին՝ ՀՀՇ-ի իշխանության օրոք, երբ քաղաքական հակառակորդների հետ վարվում էին՝ ինչպես կուզեին, ընդհուպ՝ մինչև ֆիզիկական ոչնչացում, իսկ նրանց հարազատների հետապնդումը սովորական մի բան էր։

168 Ժամ– Ծանո՞թ եք արդյոք Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարություններին՝ այն մասին, թե Փաշինյանն իր հոգեզավակը չէ, և, որ նրանք սերտորեն չեն համագործակցում։ Ինչպե՞ս կգնահատեք նրա այդ հայտարարությունները։

Ռոբերտ Քոչարյան– Նրանք շատ նման են՝ աշխարհայացքներով, աշխատանքի մեթոդներով, խառնվածքով ու ցինիզմի աստիճանով: Այդ նմանությունն անմիջապես աչքի է զարնում, ինչով և բացատրվում են իրենց սերտ համագործակցության թեմայով մեծաքանակ հրապարակումները։ Եվ բացարձակ կարևոր չէ, թե որքան հաճախ են նրանք շփվում։ «Քաղաքացիական պայմանագիրը»՝ իր առաջնորդի հետ միասին, այսպես թե այնպես, ընկալվում է՝ որպես ՀՀՇ-ի ռեինկարնացիայի պրիմիտիվ տարբերակ։

168 Ժամ– Ինչպե՞ս կգնահատեք մարտի 1-յան երթը և վարչապետի՝ այդ օրվա ելույթը։

Ռոբերտ Քոչարյան– Ցավոք, կրկին տեսնում ենք, թե ինչպես է վարչապետը հերթական անգամ փորձում խաղալ մարդկանց անկեղծ զգացմունքների վրա։ Իրավիճակի հեգնանքը կայանում է նրանում, որ հենց մարտի 1-ի ողբերգության գլխավոր մեղավորներն են դարձել այդ իրադարձությունների զգայական հետևանքների հիմնական շահագործողները։ Թերևս, արվածի համար մեղքի զգացումը հանգիստ չի տալիս նրանց ենթագիտակցությանը ու նույնիսկ 11 տարի անց թույլ չի տալիս ապաշխարել և բացել հաշտության էջը։ Ամեն ինչ տեղի է ունենում Ֆրեյդի ուսմունքի համաձայն։ Նրանց համար 10 զոհերի հարազատների ու բարեկամների կորստի դառնությունը շարունակում է իրենց քաղաքական նպատակներին հասնելու գործիք մնալ։

Ըստ ամենայնի, հասարակության բևեռացումը, ներքին լարվածության ու դիմակայության մշտական օջախների ստեղծումը Հայաստանի իշխանությունների աշխատանքի էությունն են դարձել։ Դա ոչ մի լավ բանի չի բերելու։

168 Ժամ– Դեռ անցած տարվա հուլիսին Դուք հայտարարեցիք, որ վերադարձել եք մեծ քաղաքականություն և մտադիր եք ակտիվ մասնակցություն ցուցաբերել բոլոր քաղաքական գործընթացներին։ Ձեր ծրագրերը չե՞ն փոխվել։

Ռոբերտ Քոչարյան– Ոչ, իհարկե չեն փոխվել։ Ես մտադրություններից և պլաններից հեշտ չեմ հրաժարվում, առավել ևս՝ ճնշման տակ։

168 Ժամ– Ինչո՞վ եք զբաղվում այս օրերին։

Ռոբերտ Քոչարյան– Շատ կարդում եմ և, իհարկե, մարզվում, որպեսզի լավ մարզավիճակում մնամ։ Սկսել եմ գրել գրքի շարունակությունը։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

22:20
Ա.Աշոտյանը վատ հոտ է առել
«Նայեցի Փաշինյանի ֆուտբոլային մոտ երկու խաղակես տևած եթերը և եկա հետևյալ եզրակացության՝ 1. Փաստորեն նախորդ իշխանություններին վերագրվող...
Աղբյուր` Panorama.am
22:08
Նիկոլ Փաշինյանը թույլատրեց Ամուլսարի հանքի շահագործումը
«Մեր ժողովրդի շահերից է բխում, որ մենք մեր պայմանը կատարենք և հնարավորություն տանք, որպեսզի Ամուլսարի հանքը...
Աղբյուր` Panorama.am
20:50
Վարչապետը խոսում է Ամուլսարի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում խոսում է Ամուլսարի հանքի շահագործման մասին։ 
Աղբյուր` Panorama.am
20:50
Ոոբերտ Քոչարյանի փաստաբանականհ թիմի հայտարարությունը
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը պարզաբանում է հրապարակել ներքին հակասությունների և դատական համակարգի գործունեության...
Աղբյուր` Panorama.am
20:30
ԵԽ Թուրքիայի հարցերով զեկուցող. Հաջորդ քայլը ո՞րն է, Անկարայի և Ստամբուլի քաղաքապետների պաշտոնանկությու՞նը
Եվրախորհրդարանի (ԵԽ) պատգամավոր, Թուրքիայի հարցերով զեկուցող Քեթի Փիրին քննադատել է Թուրքիայի երեք ընդդիմադիր քաղաքապետների պաշտոնանկության...
Աղբյուր` Panorama.am
20:19
Գազամատակարարման պլանային ընդհատումներ Կոտայքի և Լոռու մարզերում
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով օգոստոսի 20-ին ժամը 10.00-ից մինչև ժամը...
Աղբյուր` Panorama.am
20:01
Գերմանիան միգրանտներին կզրկի փախստականի կարգավիճակից՝ Սիրիա ճանապարհորդելու համար
Գերմանիայում, հնարավոր է, որ արձակուրդում իրենց հայրենիք այցելող սիրիացի քաղաքացիները զրկվեն փախստականի կարգավիճակից։ Այս մասին, ինչպես գրում է...
Աղբյուր` Panorama.am
19:50
Մնում եմ իմ դիրքորոշման՝ զեկույցն առավելապես հակասական է կոնկրետ որոշում կայացնելու համար. Լենա Նազարյան
Ավարտվեց «Իմ քայլը» խմբակցության հանդիպումը վարչապետի հետ Ամուլսարի հարցով, որի ընթացքում հայտնեցի իմ դիրքորոշումը և...
Աղբյուր` Panorama.am
19:46
ԵՊԲՀ-ն կհամագործակցի Կոպենհագենի համալսարանի հետ
Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի և Կոպենհագենի համալսարանի միջև օրեր առաջ կնքվել է երկկողմանի նոր փոխանակային ծրագրի...
Աղբյուր` Panorama.am
19:32
Ռուսաստանում այսօրվանից ֆիզիկական անձանց արգելվում է սահմանով տեղափոխել 5 կգ-ից ավելի միրգ և բանջարեղեն
Ռուսաստանը ֆիզիկական անձանց համար խստացվում է  ուղեբեռի փոխադրման կարգը։ ՌԴ կառավարության որոշման համաձայն, օգոստոսի 19-ից Ռուսաստանում...
Աղբյուր` Panorama.am
19:19
Վաղը ցերեկը Եղեգնաձորում ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, օգոստոսի 20-ին...
Աղբյուր` Panorama.am
19:00
Հակոբ Սերոբյան. Իսրայելի բաց առաջնությանը մեր ամբողջ ներուժով չէինք մասնակցում
Մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ամփոփել է Իսրայելի բաց առաջնությունը, որտեղ...
Աղբյուր` Panorama.am
18:45
2020թ.-ի ընտրություններին ևս Թրամփը որպես փոխնախագահ ընտրել է Մայք Փենսին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախօրեին ասել է, որ կպահպանի Մայք Փենսին՝ որպես փոխնախագահ, 2020 թվականի նոյեմբերին կայանալիք ընտրությունների ժամանակ։...
Աղբյուր` Panorama.am
18:33
Սիրիայում թուրքական զինուժը կրակ է բացել քուրդ զինյալների դեմ
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը պաշտոնական հաղորդագրություն է տարածել, ըստ որի՝  «Եփրատի Վահան» գործողության տարածքում...
Աղբյուր` Panorama.am
18:17
Հայկական գինիների արտադրությունն աճել է
2019 թվականի առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գրեթե 1,8 մլն լիտրով ավելի գինի է արտադրվել։ Ինչպես Panorama.am-ը...
Աղբյուր` Panorama.am
18:08
«Օրակարգում զորամասերում սննդի կազմակերպման նոր ծրագիրն է»
Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանն այսօր «Երեմյան պրոջեքթս» ընկերության պատվիրակությանը հետ հանդիպմանը...
Աղբյուր` Panorama.am
18:05
Նաիրա Մարգարյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Նաիրա Մարգարյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության...
Աղբյուր` Panorama.am
18:03
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է 42 ՃՊ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 16-ից 19-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է...
Աղբյուր` Panorama.am
17:56
«ՀայԱրմատ»-ի նոր նախաձեռնությունը՝ օժանդակել աշխատելու մեծ եռանդ ունեցող մարդկանց
«ՀայԱրմատ» բարեգործական հասարակական կազմակերպությունը տեղեկացնում է. «Մեկնարկել է մեր նոր #HayDiligent նախաձեռնությունը,...
Աղբյուր` Panorama.am
17:53
Եթե որևէ մեկը կարծում է, որ ծածկադմփոց են անելու այս հարցը, չարաչար սխալվում են. Գեղամ Սիմոնյան
«Սարը հանձնող վարչապետը ժողովրդի անունից այլև խոսելու իրավունք չունի, նա այլևս ոչ լեգիտիմ վարչապետ է: Մի մարդ, ով պատրաստ է հանձնել...
Աղբյուր` Panorama.am
17:51
Դավիթ Տոնոյանը մասնակցել է «Միջազգային բանակային խաղեր-2019» մրցաշարի փակման արարողությանը
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն օգոստոսի 17-ին մերձմոսկովյան «Ալաբինո» զորավարժարանում մասնակցել է «Միջազգային...
Աղբյուր` Panorama.am
17:45
ԶՈւ գլխավոր շտաբի պետն այցելել է հյուսիսարևելյան սահմանագոտի
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն աշխատանքային այցով եղել է հանրապետության հյուսիսարևելյան սահմանագոտում...
Աղբյուր` Panorama.am
17:34
Թիվ 17 հատուկ դպրոցի նախկին տնօրենը յուրացրել է առանձնապես խոշոր չափի գումար և սնունդ
ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական...
Աղբյուր` Panorama.am
17:20
Մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել ձորակում
Օգոստոսի 19-ին, ժամը 09:21-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ «Նորավանք» վանական համալիրի մոտակայքում...
Աղբյուր` Panorama.am
17:05
Ամուլսարի հարցով երեկոյան հանդես կգամ հայտարարությամբ․ Փաշինյան
«Այսօր առավոտվանից արդեն երեք քննարկում ենք արել Ամուլսարի հարցով: Լսել եմ բոլոր փաստարկներն ու հակափաստարկները»,- այս մասին...
Աղբյուր` Panorama.am
17:01
Հանցավոր իշխանությանը մաս կազմելով՝ դուք եք թույլ տվել, որ հանքը շահագործվի. Ակտիվիստը՝ Նաիրա Զոհրաբյանին
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը քննարկում է հրավիրել Ամուլսարի հարցով։  Պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, որը Բաղրամյան պողոտա...
Աղբյուր` Panorama.am
16:51
ՄԻՊ. արագ արձագանքման ևս մեկ խումբ է մեկնել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն
Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույց են ունեցել Ոստիկանության Արաբկիրի բաժնում գտնվող բերման ենթարկված անձանց հետ։...
Աղբյուր` Panorama.am
16:47
Ուժեղացված ծառայություն Քանաքեռ-Զեյթունում
Հանցագործությունների կանխման, նախականխման և բացահայտման ուղղությամբ ոստիկանության ուժեղացված ծառայությունները շարունակվում են: Օգոստոսի...
Աղբյուր` Panorama.am
16:36
Ուկրաինացիները քննադատում են աղ ու հացը գետնին գցած Նեթանյահուի կնոջը
Համացանցի ուկրաինացի օգտատերերը դատապարտել են Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի կնոջը՝ Սառային, որը Կիևում աղի մեջ թաթախված հացը նետել էր...
Աղբյուր` Panorama.am
16:21
ՄԻՊ. Իրականացվում է Ամուլսարի հանքի շահագործման դեմ բողոքի ակցիաների դիտարկում
Պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել են Ոստիկանության բաժին
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Փաշինյանի հետ հանդիպմանը որևէ տրամաբանված մտահանգում չտեսա. ակտիվիստ
15:02 19/08/2019

Փաշինյանի հետ հանդիպմանը որևէ տրամաբանված մտահանգում չտեսա. ակտիվիստ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}