Քաղաքական 10:30 05/03/2019 Հայաստան

Նիկոլ Փաշինյանը Եվրոպական խորհրդարանում․ ի՞նչ հարցերով էին հետաքրքրված պատգամավորները

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով այցով գտնվում է Բրյուսելում, նախօրեի երեկոյան ելույթ է ունեցել Եվրոպական խորհրդարանի Արտաքին հարցերի հանձնաժողովում։ Պատգամավորները ևս ելույթներ ունեցան ու հարցեր ուղղեցին վարչապետին։

Նիստը վարող Դևիդ Մքքալիստերն իր խոսքում հիշեցրեց, որ Եվրոպական խորհրդարանը վավերացրել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը 2018թ․-ի հուլիսին, որում ԵՄ հետ վիզային ազատ ռեժիմի վերաբերյալ ասվում է, որ սպասվում է, որ ԵՄ-ն կքննարկի Հայաստանի հետ ազատ վիզային ռեժիմի երկխոսության մեկնարկը պատշաճ ժամկետներում։ Մքքալիստերը նշեց, որ իհարկե, որոշումը պետք է լինի անդամ երկրների կողմից, սակայն իրենք իրենց դիրքորոշումն հայտնել են։

Եվրոպական խորհրդարանի ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության կոմիտեի ղեկավար Սաջադ Քարիմը նշեց, որ երբ առաջին անգամ հանդիպեցին, ոչ մեկ չէր կարող կանխատեսել այսպիսի ուղի Հայաստանի համար։ Քարիմն անդրադարձավ  դեկտեմբերին կայացած խորհրդարանական ընտրություններին, որը վստահություն է ներշնչում ու կոչ արեց այս խորհրդարանին կառուցել առավել ամուր հարաբերություններ։

Քարիմը հույս հայտնեց, որ ԵՄ անդամ երկրները կիրականացնեն ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացումը, որպեսզի առավել խորացվեն հարաբերությունները։

Պատգամավոր Տոկեշը ողջունեց Հայաստանում տեղի ունեցած դրական զարգացումներն ու ասաց, որ արդեն ժամանակն է, որ իրենք աջակցեն Հայաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացմանը, որն արդեն տրվել է մեր հարևան Վրաստանին։

Պատգամավոր Մուդին, ով նաև դիտորդական առաքելության մեջ էր, բարձրաձայնեց կանանց դերի մեծացման մասին՝ նշելով, որ նաև վարչապետի պատվիրակության կազմում կանայք քիչ են։

Պատգամավոր Օստրևիչյուս ևս ողջունեց վարչապետին, ընդգծելով ՀՀ-ում տեղի ունեցած փոփոխությունների խաղաղ բնույթը, ինչը շատ յուրահատուկ էր։

Դիտորդական առաքելության անդամ Ռեբեկա Հարմսն էլ նշեց, որ պատվիրակության բոլոր անդամները կիսում են այն տպավորությունը, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցել են մեծ ոգևորությամբ, սպասումներով ու հույսով, սակայն այդ ամենն այժմ վարչապետի ուսերին է, հետաքրքրվեց՝ ինչ կոնկրետ քայլեր կարող է իրականացնել Եվրամիությունը՝ արագացնելու տնտեսական աճն ու զարգացումը Հայաստանում, նաև ինչպես է հաղթահարվելու գազի գնի բարձրացումը, որը տեղի ունեցավ ընտրություններում նրա հաղթանակից անմիջապես հետո։

Պատգամավոր Շտատինան բարձր գնահատեց Հայաստանի քաղաքացիների բարձր քաղաքական մշակույթը։ Շտատինան հարց ուղղեց, թե ինչու Հայաստանը դեռևս չի ճանաչել Լեռնային Ղարաբաղը։

Պորտուգալացի Անա Գոմեշը նշեց, որ կոռուպցիայի դեմ պայքարում, եթե Հայաստանը մտադիր է վերականգնել այդ եկամուտները, որոնք հնարավոր է ներդրվել են  Եվրոպական երկրներում, պետք է դիմել ԵՄ ֆինանսավորմամբ ծրագրին`  UNICRI-ին, ՄԱԿ-ի միջտարածաշրջանային հանցավորության եւ արդարադատության հետազոտությունների ինստիտուտին, որը գործում է Բրյուսելում, ու որն օգնում է կառավարություններին՝ վերականգնել գողացված եկամուտները։

Անա Գոմեշը հարց ուղղեց, թե արդյոք Հայաստանը նախատեսում է դիվերսիֆիկացնել իր էներգետիկ անվտանգությունն ու խուսափել այնպիսի շանտաժից, որ Գազպրոմն է իրականացնում։

Պատգամավոր Անա Ֆորտիգային հետաքրքրում էր Ռուսաստանից եկող մարտահրավերներն ու Թուրքիայի հետ հարաբերություններ։ Պատգամավորներից մեկն էլ ընդգծեց մեր օրերում օրենքի գերակայության  ուժեղացման կարևորությունն ու հարց ուղղեց, թե արդյոք Հայաստանը կուժեղացնի միջազգային իրավունքն ու միջազգային արդարադատությունը, և ի վիճակի կլինի վավերացնել, օրինակ, Հռոմի ստատուտը Միջազգային քրեական դատարանի վերաբերյալ։

Հայդի Հաութալան, ով արտահերթ խորհրդարանական ընտրություններում ԵԽ պատվիրակության ղեկավարն էր, ասաց, որ ունենալով մեծամասնություն, արդյո՞ք իրականացվելու են ընտրական բարեփոխումներ ու անցում կատարվի մաքուր համամասնական ընտրական ցուցակների։ Բրիտանացի պատգամավոր Չարլզ Թաննոքը հարց ուղղեց Թուրքիայի հետ փակ սահմանների բացման վերաբերյալ, լուծելու այդ «շատ անարդար իրավիճակը», երբ Թուրքիան փակ է պահում սահմանը՝ ելնելով Ադրբեջանի հետ հարաբերություններից։

Պատգամավորների ելույթներից հետո Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով հարցերին, ասաց, որ Հայաստանի  ներքին գործընթացներում ժողովրդավարությունն անշրջելի է։ Ընտրական բարեփոխումները կիրականացվեն, որի համար շատ կարևոր է ԵՄ հետ համագործակցությունն առավել արդյունավետ դարձնել։ Ուրախալի համարվեց ԵՄ աջակցության պատրաստակամությունը բարեփոխումներում։ Փաշինյանը նշեց, որ Հայաստանն ամբողջությամբ իրականացնելու է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը, որը լիովին համապատասպանում է մեր ներքին օրակարգին։

Խոսելով հակակոռուպցիոն պայքարի մասին, ասաց, որ այն շատ կարևոր է, քանի որ երկրում պետք է հաստատվի օրենքի իրական գերակայություն և դա հնարավոր չէ՝ առանց կոռուպցիայի դեմ պայքարի։ Փաշինյանը նշեց, որ այժմ կան մի քանի շատ հայտնի քրեական գործեր նախկին բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ և այս գործերը շարունակվելու են և դատարանները կորոշեն այդ գործերի ճակատագիրը։

Փաշինյանը նշեց, որ ինքը կարևորել է դատարանների անկախությունը, սակայն այժմ վստահ չէ, թե դատարաններն անկախ են օլիգարխիկ ազդեցությունից։ Բայց սա ևս չի նշանակում, որ ազդեցություն են գործելու դատարանների վրա։

Պատասխանելով գողացված եկամուտների վերականգնման մասին հարցին,  Փաշինյանը նշեց, որ այն շատ կարևոր է, և Հայաստանը հույս ունի Եվրոպական միության աջակցության այս հարցում ու հույս ունեն ստեղծել իրական արդյունավետ համագործակցություն ԵՄ հետ։

Նշվեց, որ ԵԱՀԿ-ի կողմից եղել է առաջարկ՝ աջակցել  Հայաստանի կառավարությանը գողացված եկամուտների վերականգնման հարցում և պատրաստվում են ամբողջությամբ համագործակցել եվրոպական գործընկերների հետ։

Խոսելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ,Փաշինյանը նշեց, որ այն չունի ռազմական լուծում, անհրաժեշտ է ստեղծել համապատասխան մթնոլորտ՝ խաղաղ լուծման համար։

Փաշինյանը նշեց, որ սեպտեմբերին ՀՀ ԱԺ-ում աննախադեպ հայտարարություն է արել, ասելով, որ ԼՂ հարցի կարգավորման ցանկացած տարբերակ պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ու Ադրբեջանի ժողովրդի համար։

«Անկեղծ ասած, սա աննախադեպ հայտարարություն էր ՀՀ վարչապետի կողմից։ Ես հույս ունեի, որ իմ հայտարարությունից հետո մենք համանման հայտարարություն կլսեինք Ադրբեջանի նախագահի կողմից, սակայն, դժբախտաբար, այդ հույսը դեռևս չի իրականացել, հակառակը, մենք լսում ենք շարունակական սպառնալիքներ, որ նրանք պատրաստվում են ԼՂ հարցը լուծել ուժի միջոցով։ Այս իրավիճակում շատ դժվար է պատկերացնել, որ այս կոնֆլիկտը կլուծվի շատ շուտ։ Լուծման համար մենք պետք է Ադրբեջանին բերենք երկխոսության, սակայն չենք կարող ասել, որ նման իրավիճակ ունենք այսօր»,-ասաց Փաշինյանը։

Վարչապետը խոսեց միջազգայնորեն ընդունված բանակցային ֆորմատի մասին, որ հակամարտությունն ունի 3 կողմ՝ Հայաստան, Ադրբեջան ու Լեռնային Ղարաբաղ ու այն միջազգայնորեն ընդունվել է, սակայն այժմ  մենք ունենք երկու կողմ բանակցություններում՝ առանց Ղարաբաղի։ Վարչապետը նշեց, որ խնդիրն այն է, որ ինքը Հայաստանի վարչապետն է, այլ ոչ թե Ղարաբաղի ու Ղարաբաղի բնակչությունը չի ընտրել իրեն ու չի մասնակցել ՀՀ ընտրություններին ու ինքը չի կարող բանակցել Ղարաբաղի անունից։ Վարչապետը նշեց, որ անհրաժեշտ է բանակցությունների համապատասխան ֆորմատ, որը հնարավորություն կտա բանակցություններում ներառել Ղարաբաղին։

Անդրադառնալով Ռուսաստանին նշվեց, որ դրական է, որ ԵՄ-ն չի դնում աշխարհաքաղաքական նախապայաններ Հայաստանի հետ հարաբերություններում, քանի որ ԵՄ-ի հետ համագործակցության ծրագիրը բարեփոխումների օրակարգ է, որն իրականացվելու է։

Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերությունները շատ կարևոր են, շարունակում ենք լինել ստրատեգիական գործընկերներ։ Համագործակցության մի մասն էլ կապված է ԵԱՏՄ-ի հետ ու անվտանգության օրակարգի հետ։

Փաշինյանն ընդգծեց, որ չկա հակասություն Հայաստանի հարաբերություններում ԵՄ-ի ու Ռուսաստանի հետ և Հայաստանն այս հարաբերություններում թափանցիկ է։

«ԵՄ-ի հետ մեր հարաբերություններում  չկա ոչ մի դավադրություն ընդդեմ Ռուսաստանի, և չկա դավադրություն ՌԴ հետ հարաբերություններում ընդդեմ ԵՄ-ի»,-ասաց Փաշինյանը, նշելով, որ էներգետիկ ոլորտում ՌԴ հետ համագործակցությունը շատ կարևոր է՝ հավելելով, որ այն զարգացվելու է նաև Իրանի հետ։

Ժամանակի սղության պատճառով վարչապետը չհասցրեց անդրադառնալ բոլոր հարցերին։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:54
Արսեն Թորոսյանը վնասում է՝ խախտելով երեխաների իրավունքները
Անձնական տվյալների պաշտպանության իրավունքը մարդու հիմնական իրավունքներից է.   յուրաքանչյուրը պետք է ունենա հնարավորություն պաշտպանելու...
Աղբյուր` Panorama.am
20:00
Այգիս չորացել է՝ պոչանքի հետևանքով, պատրաստվում եմ դիմել դատարան. Ճոճկան գյուղի բնակիչ
Հայաստանում  էկոլոգիական  իրավունքի խախտման դեպքեր  հաճախ են հանդիպում, հատկապես այն  մարզերում, որտեղ ակտիվ է...
Աղբյուր` Panorama.am
19:50
Ռուսաստանում խնձորի գները բարձրացել են
Ռուսաստանում խնձորի մեծածախ գինն այս աշուն աճել է համեմատած 2018-ի նույն ժամանակահատվածի հետ: Այս մասին հայտնել են «NEO Center»...
Աղբյուր` Panorama.am
19:41
Մարդու կյանքի միջին տևողությունն առանց ժամանակակից բժշկության
Ավստրալացի գիտնականները պարզել են, որ ժամանակակից մարդիկ ավելի երկար են ապրում գիտության և բժշկության նվաճումների շնորհիվ, հաղորդում է...
Աղբյուր` Panorama.am
19:32
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա
Հանրապետության տարածքում՝ դեկտեմբերի 15-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը...
Աղբյուր` Panorama.am
19:17
Եղանակային վտանգի «դեղին» մակարդակ՝ Մոսկվայում
Մոսկվայում և Մոսկվայի մարզերում ուժեղ քամու և անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով հայտարարվում է եղանակային վտանգի «դեղին»...
Աղբյուր` Panorama.am
19:04
«Պատգամ» հոբելյանական երեկո՝ նվիրված Սոս Սարգսյանի ծննդյան 90-ամյակին
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ «Սոս Սարգսյան» մշակութային հիմնադրամի...
Աղբյուր` Panorama.am
18:50
«ՊՍԺ»-ն և «Յուվենտուսը» կարող են փոխանակել ֆուտբոլիստներ Պարեդեսին և Ջանին
Ֆրանսիական «ՊՍԺ» ֆուտբոլային ակումբը կարող է փոխանակել արգենտինացի կիսապաշտպան Լեանդրո Պարեդեսին իտալական «Յուվենտուսի»...
Աղբյուր` Panorama.am
18:39
Եվրոպայի «սև օրերը»՝ ըստ Ռուսաստանի
ԱՄՆ-ի կողմից հրթիռի փորձարկումը, որն արգելված է «Միջանկյալ և կարճ հեռահարության հրթիռների վերացման մասին պայմանագրով», կարող է...
Աղբյուր` Panorama.am
18:22
Առցանց սեռական հանցագործությունների թիվն աճել է 450% -ով
Ծանոթության անվճար համակարգերը չեն ստուգում օգտատերերի քրեական պատմությունները, և այնտեղ կարողանում են գրանցվել նաև «մոլագարները»։...
Աղբյուր` Panorama.am
18:10
Անքնություն առաջացնող մթերքները
Ածխաջրի մեծ պաշար պարունակով մթերքը կարող է առաջացնել անքնություն։ Այս մասին գրում է «Ռիա»-ն՝ հղում տալով MedicalXpress-ին։...
Աղբյուր` Panorama.am
18:00
Տիչինա և Սեբաստիա փողոցների խաչմերուկում վրաերթի ենթարկվածի վիճակը կայուն ծանր է
Դեկտեմբերի 14-ին, ժամը 13:42-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիչինա և Սեբաստիա փողոցների խաչմերուկում տեղի է...
Աղբյուր` Panorama.am
17:51
Իհարկե, կա սեղանին դրված փաստաթուղթ, այն խոստումների դիմաց տարածքային զիջումների մասին է. Շահնազարյան
«Ես վստահ եմ, որ արցախյան հարցի բանակցային սեղանին կա փաստաթուղթ, ավելին՝ այն խոստումների դիմաց տարածքային զիջումներ անելու մասին է: Երբ...
Աղբյուր` Panorama.am
17:31
Վրաստանի ՄԻՊ. Քաղաքացիներին ստիպում են մասնակցել է «Վրացական երազանք»-ի հանրահավաքին
Վրաստանի տարբեր շրջանների բնակիչներին ստիպում են մասնակցել իշխող «Վրացական երազանք» կուսակցության հանրահավաքին։  Ճնշումների...
Աղբյուր` Panorama.am
17:16
Խաչատուր Սուքիասյան. Բոլորն են ճանաչում թե՛ ինձ, թե՛ իրեն
Գործարար Խաչատուր Սուքիասյանը ֆեյսբուքյան գրառմամբ արձագանքել է ՀՖՖ նախկին նախագահ, Բջնի գործարանի սեփականատեր Ռուբեն Հայրապետյանի՝ երեկ տված...
Աղբյուր` Panorama.am
17:00
Սուդանի նախկին նախագահին ազատազրկել են
Սուդանի դատարանի որոշմամբ,  նախկին նախագահ 75-ամյա Օմար ալ-Բաշիրը մեղավոր է ճանաչվել կոռուպցիայի համար և դատապարտվել երկու տարվա...
Աղբյուր` Panorama.am
16:46
2014-ի ռազմական հեղաշրջումից ի վեր Թաիլանդում անցկացվում է առաջին խոշոր հանրահավաքը
Ընդդիմադիր կուսակցության 1000-ավոր աջակիցներ այսօր հավաքվել էին Բոնգկոկի կենտրոնում։ Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» գործակալությունը։...
Աղբյուր` Panorama.am
16:33
Ուզբեկստանը ավտոբուսային կապ կստեղծի Մոսկվայի հետ
«Ուզավտոտրանս սերվիս» ընկերությունը Մոսկվայի հետ կսկսի կանոնավոր ավտոբուսային ծառայություն: Այս մասին, gazeta.ru-ի փոխանցմամբ, գրում...
Աղբյուր` Panorama.am
16:17
ՀԽ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ են ընտրել
Այսօր տեղի է ունեցել ՀՀ Հանրային խորհրդի պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստ, որի օրակարգում հանձնաժողովի նախագահի ընտրության հարցն էր:...
Աղբյուր` Panorama.am
16:00
Բացահայտվել է վճարային տերմինալի գողության դեպքը
Գողությունը կատարել է Դալար գյուղի բնակիչ 37-ամյա տղամարդը
Աղբյուր` Panorama.am
15:47
Մեկ ու կես տարում ծայրահեղ վնաս է կրել Արցախի սուբյեկտայնությունը. Էլիբեգովա
«Քարոզչական պատերազմը, և Նժդեհի շուրջ ծավալվող ադրբեջանական քարոզչական հարվածը բոլոր հարթակներում է գնում՝ և՛ պաշտոնական, և՛ փորձագիտական,...
Աղբյուր` Panorama.am
15:34
Սանկտ Պետերբուրգում հիստերիայի մեջ ընկած կնոջից հեռացրել են երեխաներին
Ռուսաստանի Սանկտ  Պետերբուրգ քաղաքի մի բնակչուհի քիչ էր մնացել, որ պատուհանից դուրս նետեր երկու տարեկան երեխային։ Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
15:17
«Միսս Տիեզերք»-ի հայաստանցի մասնակիցն ահազանգում է՝ իրեն սպառնում են
«Միսս Տիեզերք» գեղեցկության միջազգային մրցույթի հայաստանցի մասնակից Դայանա Դավթյանն ահազանգում է՝  մրցույթի «ազգային...
Աղբյուր` Panorama.am
15:01
Պետական ինստիտուտները մատնված են անգործության, որովհետև հոգնել են հիմար որոշումներից. Բեքարյան
«Մենք այս պահին գործ ունենք մեկ անձի քմահաճույքի և դրա ապահովման անորակ գործընթացի հետ»,- այս մասին Արցախի հարցի վերաբերյալ...
Աղբյուր` Panorama.am
14:44
«Սևան» ՔԿՀ-ում կանխվել է թմրամիջոցների իրացումը
Դեկտեմբերի 14-ին՝ ժամը 00։40-ի սահմաններում, ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի հարակից տարածքից կատարվել է պոլիէթիլենային...
Աղբյուր` Panorama.am
14:30
Ստեփան Դանիելյան. Արտահերթ խորհրդարանական ընտրությունների է պետք պատրաստվել
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի համոզմամբ,  պետք է պատրաստվել արտահերթ խորհրդարանական ընտրությունների։ «2020 թիվը կարևոր տարի է...
Աղբյուր` Panorama.am
14:14
Նարինե Դիլբարյան. Խորհրդարանը չի կարողանում ամբողջ ծավալով լուծել հարցերը
Առկա է քաղաքական օրակարգը փոխելու հրամայական։ Հեղափոխության օրակարգը պաշտպանող միավորների և անհատների մասնակցությամբ հավաքում հայտարարեց...
Աղբյուր` Panorama.am
14:00
Հայաստանի ղեկավարի շուրթերից լեգիտիմացվում է Արցախի ադրբեջանական համայնքը. Ղազինյան
«Արցախի հարցի շուրջ տագնապ կա, և դրա համար հիմք է հանդիսացել Հայաստանի նոր իշխանությունների չունեցած ռազմավարությունը» ,- այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:40
Արման Բաբաջանյան. Ներկա իշխանավորները հեղափոխությունը փոշիացնողներ են
«Անվերապահորեն մերժում ենք նախկիններին, բայց միաժամանակ մտահոգված ենք գործող իշխանությունների կողմից վարվող...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Քաղաքագետ. Սենատում բանաձևի ընդունման հարցում Հայաստանի իշխանությունները մասնակցությունը գրեթե զրոյական է եղել
12:18 13/12/2019

Քաղաքագետ. Սենատում բանաձևի ընդունման հարցում Հայաստանի իշխանությունները մասնակցությունը գրեթե զրոյական է եղել

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}