«Արմավիր» ՔԿՀ-ում մեկ ամսում արձանագրվել է մահվան 4 դեպք
2019թ. հունվարին ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ում արձանագրվել է մահվան 4 դեպք: Մահվան բոլոր դեպքերի առթիվ հարուցվել են քրեական գործեր, ուստի մահվան հանգամանքների և պատճառների մասին տեղեկատվություն ստանալու համար անհրաժեշտ է դիմել նախաքննության մարմիններին: Այս մասին Դիտորդների խմբի հարցմանը ի պատասխան հայտնել է ՀՀ արդարադատության նախարարությունը:
ԱՆ ներկայացված տվյալների համաձայն, 2019թ. հունվարի 5-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում մահացել է դատապարտյալ Լ.Մ.-ն, հունվարի 20-ին՝ ժամը 18:05-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ ժամանած շտապ բուժօգնության բժիշկների կողմից արձանագրվել է դատապարտյալ Ս.Ս.-ի մահը, հունվարի 27-ին՝ ժամը 23:15-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ում մահացել է դատապարտյալ Ա.Ն.-ն, հունվարի 31-ին՝ ժամը 13:00-ի սահմաներում, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում արձանագրվել է դատապարտյալ Մ.Գ.-ի մահը:
Հետազոտման նպատակով ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ից առողջապահական մարմինների բժշկական հաստատություններ են տեղափոխվել 417, իսկ բուժման նպատակով՝ 32 կալանավորված անձ ևդատապարտյալ:
Հարակից հրապարակումներ`
- Այս պահին 10 դատապարտյալ հացադուլ է իրականացնում. Զեյնալյան
- Նաիրա Զոհրաբյան. Ես դժվարությամբ էի համոզել դատապարտյալներին չսկսել մասսայական հացադուլներ
- Արմավիր ՔԿՀ-ում դատապարտյալ է մահացել
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ