Քաղաքական 19:19 06/03/2019

​​Ֆոտոշոփով 90-ականները

Վերջերս հաճախացել են  ՛՛դեժավյու՛՛ -ի զգացողություները... Մի տեղ արդեն տեսել ու զգացել ենք.
• երբ հարցերը լուծվում են փողոցում բռնություններ գործադրելով,
• երբ քանդվում են հոգևոր ու նյութական ազգային արժեքները,
• երբ գործազրկության վտանգը  կախված է շատերի գլխին,
• երբ առաջնային են դառնում պետության ղեկավարի  համակրանքներն ու հակակրանքները,
• երբ ավելի շատ բանտարկվածին ես զորակցում, քան բանտարկողին,
• երբ անվստահություն ես զգում վաղվա օրվա հանդեպ,
• երբ  չի լքում երկրիդ սպառնացող վտանգի զգացողությունը,
• երբ թվում է, թե իրագործվում է «Հայաստանն  առանց հայերի»  հերթական փորձը,
• երբ անհասկանալի խմորումներ են  ընթանում Արցախի շուրջ,

​Դե իհարկե, այս ամենը  90-ականների Հայաստանում էր: Հիմա էլ նույն  զգացողություններն են գերիշխում, անշուշտ, փաթեթավորված նոր ՛՛բրենդներով՛՛ ու  նոր ՛՛տրենդներով՛՛: 90-ականների շունչն է ամենուր և ամեն ինչում... բայց  ֆոտոշոփված:  Իրադրության կրկնության զգացողությունը խորացնում է այն ժամանակվա և այսօրվա ղեկավարների՝ Լևոն Տեր-Պետրոսյանի և Նիկոլ Փաշինյանի  մարդ տեսակի  հոգեհարազատությունը:

​«Նրանք շատ նման են՝ աշխարհայացքներով, աշխատանքի մեթոդներով, խառնվածքով ու ցինիզմի աստիճանով: Այդ նմանությունն անմիջապես աչքի է զարնում, ինչով և բացատրվում են իրենց սերտ համագործակցության թեմայով մեծաքանակ հրապարակումները։ Եվ բացարձակ կարևոր չէ, թե որքան հաճախ են նրանք շփվում։

«Քաղաքացիական պայմանագիրը»՝ իր առաջնորդի հետ միասին, այսպես թե այնպես, ընկալվում է՝ որպես ՀՀՇ-ի ռեինկարնացիայի պրիմիտիվ տարբերակ», - այսպես է  բնութագրել նրանց նմանությունը  ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ Երևանի Կենտրոն քրեակատարողական հիմնարկից պատասխանելով «168 Ժամի» գրավոր հարցաշարին:

​«ՀՀՇ-ի ռեինկարնացիայի»  վկայություններից մեկն էլ այն է, որ ինչպես  90-ականների սկզբներին Հայաստան ներխուժեցին  և իրենց ներկայությունը պարտադրեցին աղանդավորական կազմակերպությունները Եհովայի վկաների գլխավորությամբ,  այնպես էլ հիմա Սորոսն ու Կյանքի խոսք աղանդն են մարդկանց ուղեղներից դուրս մղում  ազգային արժեքները:  Ամենամեծ  ցանկության դեպքում անգամ չենք կարող չփաստել նրանց հաջողությունները... վկայությունն այսօրվա պառակտված հասարակությունն է: 

«Ըստ ամենայնի, հասարակության բևեռացումը, ներքին լարվածության ու դիմակայության մշտական օջախների ստեղծումը Հայաստանի իշխանությունների աշխատանքի էությունն են դարձել։ Դա ոչ մի լավ բանի չի բերելու» (մեջբերումը   Ռ. Քոչարյանի նույն  հարցազրույցից է): Դա ինքնաոչնչացման  տանող  ճանապարհ է, և   ինչպես  90-ականների կեսերին   մեր աչքի առաջ   ՛՛էյֆորիան փոխարինվեց ՀՀՇ-ի հանդեպ ատելությամբ։՛՛, այնպես էլ ռեինկարնացիայի  այս պրիմիտիվ  ու անհաջող փորձը  ոչ մի լավ ապագա ունենալ չի կարող: Նախ, քանի որ   կարման անմաքուր  է ՝ չեն մաքրվել նախկին  գործողությունների արդյունքներից և կրկնվում են նույն, արդեն ծանոթ  սխալները: 

Երկրորդ և  ավելի կարևոր հանգամանքն այն է, որ համեմատության եզրեր  անգամ չկան 90- ականների և այսօրվա հայ հասարակության իրավագիտակցության մակարդակների միջև:  Դեռևս հեռու լինելով կատարյալ քաղաքացիական հասարակություն կոչվելուց, այնուամենայնիվ,  այսօր արդեն   30 տարի առաջվա վախվորած առաջին դասարանցիները չենք, որ ոտք ենք դնում  ժողովրդավարության դպրոց:  Արդեն մեր մաշկի վրա ենք զգացել դրա լավ ու վատ կողմերը: Այսօրվա հասարակությունը երկյուղած չի ենթարկվի  ՛՛հանգիստ նստե՛ք տեղներդ՛՛  հրամանին, որը ներքին ընդդիմություն առաջացնելով միավորում է   արժանապատիվ մարդկանց:  Ըստ էության  ՛՛միաձայն՛՛ Աժ-ում  ընդդիմության դերի զրոյացման պայմաններում, հենց նրանք են դառնալու արտախորհրդարանական իրական ընդդիմություն  (գործընթացն արդեն  սկսված է):

​«ՀՀՇ-ի ռեինկարնացիայի»   կարևոր ապացույցներից է  Լ. Տեր-Պետրոսյանի և Ն.Փաշինյանի միևնույն ձեռագիրը  Ղարաբաղյան բանակցությունների հարցում: Անընդհատ այն զգացողությունն է, որ մի օր արթնանալով՝ Հայաստանն ու Արցախը ինչ-որ անսպասելի փաստի առաջ կհայտնվեն: Բայց,  ինչպես որ ժամանակին  Արցախից մի կողմ  քաշվելու դիրքորոշումը արագացրեց Տեր-Պետրոսյանի  հրաժարականը,  այնպես էլ Փաշինյանի դեպքում  հենց Արցախը կդառնա նրա և նրա իշխանության փորձաքարը:  Ձևական չէ  ՛՛Արցախը Հայաստան է և վերջ՛՛  կարգախոսը...  Դա սերունդների կյանքի փորձով  հաստատված համոզմունք է, ազգային  պահանջ, որը ոտնակոխ անողն ինքն իր գերազմանը կփորի: 

​Եվս մեկ մեջբերում ՀՀ երկրորդ նախագահի «168 Ժամին» տված հարցազրույցից.  «...Ես խանգարելու եմ Ղարաբաղի «հանձնման» ցանկացած փորձ՝ անկախ իմ գտնվելու վայրից։ Վստահ եմ, որ այդպես են վարվելու բոլոր նրանք, ում համար Արցախը հայկական ինքնության մաս է կազմում։ Ի դեպ, դա այն է, ինչը բացակայում է վարչապետի և նրա թիմի մեծ մասի մոտ։ Արցախի անկախության և ռազմական հաջողությունների հետ նրանք ոչ մի առնչություն չունեն և ատում են բոլոր նրանց, ովքեր այդ հաղթանակի համար պայքարել են »։


​​​​​​​​Լիա Իվանյան



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:00
Կիրականացվի «Հարության Ավետիս» կանթեղներով երթը
Մարտի 30-ին` ժամը 20-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց կմեկնարկի «Հարության Ավետիս» խորագրով...
Աղբյուր` Panorama.am
17:49
20-ամյա հղի կնոջ մահվան գործով մեղադրանք է առաջադրվել երեք բժշկի
Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության շրջանակներում պարզվել են 2022 թ․ օգոստոսին...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հաշվի առնելով բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների հետագա մասնագիտական...
Աղբյուր` Panorama.am
17:21
Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատումն արագ լուծվող հարց չէ. Վրացագետ
«Այսօր մենք նաև քննարկել ենք Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները»,-մարտի 25-ին...
Աղբյուր` Panorama.am
17:04
Ժաննա Անդրեասյանն ասում է՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ տեղի չի ունենում, բայց 6290 ստորագրությունն այլ բան է վկայում
«Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ, որևէ իրադարձություն տեղի չի ունենում»,- Ազգային ժողովում քննարկման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար...
Աղբյուր` Panorama.am
16:21
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է. «Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացա երկու ծանուցում՝ իմ կողմից ներկայացված...
Աղբյուր` Panorama.am
16:11
Արցախի և արցախահայերի նկատմամբ վարվող քաղաքականությամբ Նիկոլը և Ալիևը վաղուց նույնացել են. Սաղաթելյան
«Վերստին հիշեցնեմ, ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները»:
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայաստանում բռնության դեպքերի աճի պատճառները՝ հոգեբանի դիտարկմամբ
Ի պատասխան Panorama.am-ի հարցման ՆԳՆ-ն տրամադրել է 2022 և 2023 թվականների և 2024 թվականի առաջին երկու ամիսներին ֆիզիկական ներգործության (ծեծ),...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
Արարատի կոնյակի գործարան ՍՊԸ-ում վերահսկողություն կիրականացվի
Աղբյուր` Panorama.am
15:37
Նազենի Հովհաննիսյան. Շատ դժվար անցավ այս անգամ Պահքն ինձ համար
Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «Արաբկիրի Ս. Խաչ եկեղեցում մարդկանց սիրտը բաց էր՝ աղոթքի եւ սիրո համար: Հաղորդվելու և...
Աղբյուր` Panorama.am
15:32
Ամուսնության առաջարկություն՝ «Հայաթ փրոջեքթի» համերգի ժամանակ
«Հայաթ փրոջեքթ» խմբի՝ Գյումրիում տեղի ունեցած համերգներից մեկի ժամանակ բեմում ամուսնության առաջարկություն է արվել։ Բեմ...
Աղբյուր` Panorama.am
15:06
Տղաները պինդ էին. Աղվան Վարդանյանն այցելել է Սամսոնյանին և Սաղաթելյանին
Այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այցելել է «Արմավիր ՔԿՀ»-ում կալանքի տակ պահվող Վազգեն...
Աղբյուր` Panorama.am
14:55
Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի։ Այն կոչվում է «Նոր ուժ»։ Լուրը «Ազատության»...
Աղբյուր` Panorama.am
14:48
Հրազդանի 64-ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
14:45
Ոսկեպարցիներն ասում են՝ ՔՊ-ականները, ովքեր հանձնվող գյուղերն ադրբեջանական են համարում, թող գան ու իրենց ներկայությամբ նման հայտարարություն հնչեցնեն
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է.  «Ոսկեպար և Բաղանիս կատարածս այցիս ու...
Աղբյուր` Panorama.am
14:39
ԵԱՏՄ անդամ ենք, զուգահեռաբար ԵՄ և այլ շուկաների ինտեգրման ուղղությամբ ենք աշխատում. Թունյան
«Այս պահին մենք ԵԱՏՄ անդամ ենք, կատարում ենք մեր պարտավորությունները, վճարում ենք ընդհանուր մաքսատուրքերն ու ստանում մեր բաժինը, ընդ...
Աղբյուր` Panorama.am
14:26
Բաքուն ռազմական է հռչակում Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը
Հուշահամալիրը հավերժացնելու էր ազգային պայքարի բոլոր զոհերի հիշատակը: Սակայն շինարարական աշխատանքներն անավարտ են մնացել 44-օրյա պատերազմի հետևանքով:
Աղբյուր` Panorama.am
14:10
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում
Երևանում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով մարտի 29-ից փորձնական տարբերակով երթևեկության կազմակերպման փոփոխություն...
Աղբյուր` Panorama.am
13:50
Ստեփան Դանիելյան. Հայաստանում ստվերային պետություն գոյություն չունի
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը համարում է, որ Հայաստանում ստվերային պետություն գոյություն չունի, չնայած կա նման տարածված կարծիք։ Կարծիքներից մեկն...
Աղբյուր` Panorama.am
13:38
Սուրենյանց. Փաշինյանը որոշել է Ստեփանակերտի էլիտային ահաբեկել
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, անդրադառնալով այսօր կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարություններին, գրում է....
Աղբյուր` Panorama.am
13:24
ՌԴ ԱԳՆ-ն մտահոգված է ապրիլի 5-ին կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումով
Հայաստան-Եվրամիություն-ԱՄՆ հանդիպումն անհանգստություն է առաջացնում Ռուսաստանում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա...
Աղբյուր` Panorama.am
13:17
25-օրյա զորահավաքի մասնակցի ահազանգը. Բանակը գցել են քացու տակ
25-օրյա զորահավաքի մասնակից Սուրեն Մանուչարյանը որոշել է ֆեյսբուքում պատմել հավաքի ընթացքում տեսածը։ Նա գրում է. ««...Միակ...
Աղբյուր` Panorama.am
12:57
Ավագ հինգշաբթի ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում
Այսօր դեռ տեղի չի ունեցել խաչելությունը, թաղումը, Հարությունը...
Աղբյուր` Panorama.am
12:43
Ֆրանսիական կողմն Ակադեմիական քաղաքի ծրագիրը որակել է համարձակ, հավակնոտ և գրավիչ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին այսօր այցելել...
Աղբյուր` Panorama.am
12:33
Տավուշում տեղի ունեցողը կոպիտ սխալների արդյունք է. Թաթոյան
«Տավուշում տեղի ունեցողը կոպիտ սխալների արդյունք է: Չի կարելի ամրացնել ադրբեջանական դիրքերը սեփական ժողովրդին անվտանգությունը խաթարելու...
Աղբյուր` Panorama.am
12:30
Հայաստանը 29.94 տոննա հումանիտար բեռ կուղարկի Գազայի հատված
«Մարդասիրական օգնության շրջանակներում  տեղահանված անձանց կառավարության կողմից առաջարկվում է տրամադրել մթերք և...
Աղբյուր` Panorama.am
12:29
Քաղաքագետ. Ալեն Սիմոնյանը թող իրան քաղաքական ծաղրածուի տեղ չդնի
«Ալեն Սիմոնյանը թող իրեն քաղաքական ծաղրածուի տեղ չդնի։ Ֆեյք, ֆալստարտ ու նման բառերը բնորոշ են իրենց իշխանությանը»,-Panorama.am-ի...
Աղբյուր` Panorama.am
12:16
Տաք օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան
Երևանում ցերեկային ժամերին ջերմաստիճանը կհասնի +20․․․+22 աստիճանի
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}