Պուգաչովան ստիպել է Գալկինին փոխել ոճը
Դերասան Մաքսիմ Գալկինը պատմել է այն մասին, թե ով է իրենց ընտանիքում գլխավորն ու ինչպես է հայտնի կինն ազդել իր վրա։ news.ru-ի հաղորդմամբ «Նա և նա» հաղորդման ժամանակ դերասանն ասել է, որ նա հաջողությունների է հասել մինչև Ալլա Պուգաչովայի հետ ծանոթանալը։ Զույգն ամուսնացել է 2011 թվականին։
Գալկինն ընդգծել է, որ Ալլա Պուգաչովան երբեք չի խառնվել հումարի հետ կապված հարցերին, բայց երգել է նրա թեթև ձեռքով։ Պրիմադոննա աշխատել է նաև Գալիկին ոճի վրա։
«Նա խորհուրդներ է տվել ինչպես երգել, ինչպես պահեմ ինձ բեմում, ինչպես հագնվել։ Կլոր ակնոցը, որ այժմ ես կրում եմ, նա է խորհուրդ տվել»,- խոստովանել է Մաքսիմ Գալկինը։
Ալլա Պուգաչովան պատմել է, որ Գալկինի հետ ծանոթանալիս նա իրեն հիշեցրել է Հարի Փոթերը։ Հենց գրական այդ հերոսի պատվին է զույգն իրենց որդուն անվանել։
Հեռուստահաղորդավարը չի հոգնում հիանալ իր կնոջ իմաստությամբ, քանի որ ամեն անգամ, երբ հյուրերը գալիս են, Պուգաչովան նստեցնում է նրան սեղանի գլխին և նրան անվանում է տանտերը։ Բայց Գալկինը կասկած չունի, որ իրենց ընտանիքում գլխավոր Ալլա Պուգաչովան է։ Դա նրան բավարարում է։ Դերասանը պատրանքներ չունի, որ Պուգաչովայի մասին երբևէ կասեն՝ «Գալկինի կինն է»։
Հարակից հրապարակումներ`
- Ալլա Պուգաչովայի թոռը գումար է խնդրել ժողովրդից
- Պուգաչովան պլաստիկ վիրահատությունից հետո հազիվ է ողջ մնացել
- Ալլա Պուգաչովան իր 70-ամյակը կնշի համերգով
- Ալլա Պուգաչովան՝ իր մասին