«Մակարով»-ով աղջիկը բերման է ենթարկվել ոստիկանություն
Ոստիկանության Մուշի բաժնի ՊՊԾ դասակի ծառայողները, ապօրինի զենք պահելու և կրելու կասկածանքով, Պ.Սևակի փողոցի թիվ 4 հասցեի դիմացից բաժին բերման են ենթարկել 20-ամյա քաղաքացուհու: Նրա խուզարկությամբ գոտկատեղի հետին ձախ հատվածից հայտնաբերվել է «Մակարով» տեսակի ատրճանակին նմանվող առարկա, որի պահեստատուփի մեջ առկա էր գլանանոթ՝ լիցքավորված պղնձագույն գնդիկներով:
Ոստիկանության փոխանցմամբ, հայտնաբերվածի վերաբերյալ քաղաքացուհին հայտնել է, որ այն պատկանում է իր հորը, որը բացակայում է ՀՀ-ից: Աղջիկը հայտնել է նաև, որ առանց ծնողներին տեղյակ պահելու ատրճանակը պահել է իր մոտ՝ պաշտպանվելու համար:
Հանգամանքները պարզվում են: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ