Ամեն շաբաթ Եվրոպայում ընտանեկան բռնության զոհ են դառնում տասնյակ կանայք
Եվրոպայի խորհրդի կանանց նկատմամբ բռնության կանխարգելման բաժնի ղեկավար Լիրի Կոպաչի դի Միկելեն հայտարարել է, որ եվրոպական երկրներում շաբաթական ընտանեկան բռնությունից զոհվում է 50 կին։ Այս մասին գրում է news.ru կայքը։
«Եվրոպայում ամեն շաբաթ ընտանեկան բռնությունից զոհվում է 50 կին։ Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ յուրաքանչյուր երրորդ կինը այս կամ այն տիպի բռնության զոհ է», - Ռիա նովոստին տված հարցազրույցում ասել է նա։
Լիրի Կոպաչի դի Միկելեն նաև միջազգային վիճակագրությունից է տվյալներ ներկայացրել, որի համաձայն, ամեն ժամ վեց կին զոհվում է իրենց ծանոթ մարդկանց ձեռքով։ Բռնությունը կանխարգելելու համար, նրա կարծիքով, կարելի է փոխել գենդերային դերերը և կարծրատիպերը, որոնք կանանց նկատմամբ բռնությունը դարձնում են ընդունելի, նաև մեղավորին հասցնել դատարան։
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում