Ավտոկայանի տնօրենի մեքենան այրելու գործով փորձաքննություններ են նշանակված
Կենտրոնական ավտոկայանի տնօրենի ավտոմեքենան այրելու գործի շրջանակներում արդեն իսկ նշանակվել են ապրանքագիտական և հրդեհատեխնիկական փորձաքննություններ։ Հայտնում են ոստիկանությունից։
Արձագանքելով մամուլում հրապարակված լուրին, ըստ որի «ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանն անմիջապես հանձնարարել է այս գործով զբաղվել ոստիկանության 6-րդ վարչության պետ Արսեն Այվազյանին, որը ոչ թե բացահայտել է հանցագործությունը, այլ ոչնչացրել է հանցանշանները», ոստիկանությունից հայտնում են, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։
Վալերիյ Օսիպյանի հանձնարարականը տրվել է տարածքային ստորաբաժանմանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում