2018-ին քրգործերի շրջանակում պետբյուջե է վերականգնվել 8,5 միլիարդ
Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Ռուստամ Բադասյանը լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց 2016-2018 թվականների ընթացքում քրեական գործերի շրջանակներում պետությանը պատճառված վնասի նախնական հաշվարկները։
Ներկայացված տվյալներով, 2016 թվականին 86 քրեական գործի շրջանակներում պատճառված վնասը կազմում է մոտ 5 միլիարդ 450 միլիոն դրամ, 2017-ին՝ 57 քրեական գործերի շրջանակում 1 միլիարդ 830 միլիոն դրամ, 2018-ին՝ 134 քրեական գործի շրջանակներում 23 միլիարդ և ավելի դրամ։
2016-ին պետբյուջե է վերականգնվել 4,5 միլիարդ դրամ, 2017-ին՝ 8,4 միլիարդ, 2018-ին՝ 8,5 միլիարդ։
«2018 թվականի ցուցանիշը հիմնականում ապահովել է հունիսից հետո հարուցված կոռուպցիոն բնույթի քրեական գործերով վերականգնումներով»,- ասաց Ռ.Բադասյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։