Քաղաքական 15:01 12/03/2019 Հայաստան

ՆԱՏՕ-ի խամրած աստղը եվրոպական անվտանգության երկնակամարում

Հեղինակ` Աննա Մկրտչյան, քաղաքագետ

Մարտի 11-ին Հայաստանում մեկնարկել է «ՆԱՏՕ-ի շաբաթը», որի շրջանակներում նախատեսված են մի շարք հանրային միջոցառումներ՝ ՀՀ պետական գերատեսչությունների, Հայաստանում հավատարմագրված ՆԱՏՕ-ի անդամ պետությունների դեսպանությունների, ոչ կառավարական կազմակերպությունների, ԶԼՄ-ների մասնակցությամբ։ Հայաստանում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի փոխտեղակալ, Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ  Ջեյմս Ապատուրայը: Քննարկվելու են Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների ներկայիս մակարդակը, համագործակցության ծրագրերը և հեռանկարները։ ՆԱՏՕ-ի շաբաթվա նպատակներից է նաև բարձրացնել կազմակերպության տեսանելիությունն ու դրա մասին իրազեկությունը հասարակական տարբեր շերտերում։

Հայտնի փաստ է, որ ՆԱՏՕ-ն իր լավագույն օրերն այժմ չի ապրում, և մշտական ուշադրության կարիք ունի։ Սառը պատերազմից թեպետև ՆԱՏՕ-ն դուրս եկավ հաղթանակած, բայց միաժամանակ՝ գոյության իմաստը կորցրած։ Խորհրդային բլոկի փլուզումն այլևս ավելորդ էր դարձնում նման ռազմաքաղաքական միավորումը։ Անցած տասնամյակներում Հյուսիսատլանտյան դաշինքը վերափոխման, վերադիրքավորման գործընթացների մեջ էր՝ նպատակ ունենալով գտնել իր նոր դերակատարությունը, իր «նոր հակառակորդին»՝ նոր աշխարհաքաղաքական միջավայրում։

ՆԱՏՕ-ի գոյության արդիականությունը հարցական տակ է դրվում ոչ միայն արտաքին հանգամանքներով պայմանավորված, այլ նաև ներքին զարգացումներով, որոնցից կարելի է առանձնացնել երկուսը։

Նախ, Եվրոպական միության կողմից սեփական պաշտպանական կարողությունների ստեղծումը, որի միջոցով եվրոպական երկրները կարող են ԱՄՆ-ից ինքնավար և ՆԱՏՕ-ից դուրս սեփական միջոցներով ապահովել իրենց անվտանգությունը։ Սա բավականին երկար գործընթաց է, որ զարգանում է վայրիվերումներով ու փոփոխական հաջողություններով։

Մարտի 12-ին Երևանում կայացած «ՆԱՏՕ-ի գործընկերությունները. Ֆրանսիայի տեսանկյունից» խորագրով համաժողովին այս խնդիրի շուրջ խոսեց նաև Ջեյմս Ապաթուրայը, պատասխանելով Panorama.am-ի հարցին, թե հնարավո՞ր է Եվրոպական բանակը մի օր փոխարինի ՆԱՏՕ-ին Եվրոպայում։ Նա կարևորեց եվրոպական կարողությունների ամրապնդումը, բայց միաժմանակ համոզմունք հայտնեց, որ ՆԱՏՕ-ին փոխարինող չկա, «ամեն դեպքում իրատեսական շրջանակներում» և պետք չէ նվազեցնել ՆԱՏՕ-ի դերը։

Մյուս կարևոր հանգամանքը, որ ազդում է ՆԱՏՕ-ի կենսագործունեության վրա, ԱՄՆ վերաբերմունքն է կազմակերպության նկատմամբ։ Շատ փորձագետներ պնդում են, որ ՆԱՏՕ-ի՝ որպես միջազգային համագործակցության ինստիտուտի գոյության շարունակականությունը պայմանավորված է առաջին հերթին ԱՄՆ ցանկությամբ, և ոչ թե ինստիտուցիոնալ պահանջարկով։ Պարզ ասած, քանի դեռ ԱՄՆ-ին ձեռնտու է ՆԱՏՕ-ն, այն կգոյատևի։ Սակայն, հատկապես Թրամփի նախագահության շրջանում առավել նկատելի են ու հաճախակի բարձրաձայնվում են ԱՄՆ դժգոհությունները՝ կապված դաշնակից երկրների կողմից կատարվող պաշտպանական ծախսերի ցածր մակարդակի հետ։ Շրջանառվում են նաև լուրեր, որ Թրամփը պատրաստվում է դուրս գալ ՆԱՏՕ-ից, ինչը կնշանակի դրա փաստացի փլուզում։

Այս ամենով հանդերձ ՆԱՏՕ-ն, թեկուզ առանց նախկին փայլի, շարունակում է գործել, և այդ հարցում նրան մեծապես «օգնում է» ռևիզիոնիստական Ռուսաստանը։ ՌԴ վարած արտաքին քաղաքականությունը և արևելաեվրոպական ու բալթյան երկրների կողմից ռուսական սպառնալիքի ցավագին ընկալումը նոր շունչ են հաղորդել Հյուսիսատլանտյան դաշինքին, որը փորձում է անդամ երկրների համերաշխության ու փոխօգնության կիզակետում կրկին դնել Ռուսաստանին զսպման քաղաքականությունը։ Ռուս-ամերիկյան աննախադեպ սրված հարաբերությունների պայմաններում՝ ՆԱՏՕ-ն արդյունավետ գործիք է մնում ԱՄՆ-ի համար՝ չնայած հնչեցվող քննադատություններին։

Մյուս կողմից էլ Ռուսաստանում ՆԱՏՕ-ի նկատմամբ կա դառնություն, քինախնդիր սրտնեղություն, ինչու ոչ նաև անթաքույց թշնամանք, ինչը պայմանավորված է սառըպատերազմյան մրցակցությամբ ու պարտությամբ։ Ոչինչ Ռուսաստանին այնքան չի նյարդայնացնում ու զայրացնում, ինչքան ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի Արևելյան Եվրոպա ու հետխորհրդային տարածք։ Դա Ռուսաստանում համարվում է լուրջ սպառնալիք կենսական շահերի նկատմամբ, որը կանգնեցնելու համար բոլոր միջոցներն էլ թուլատրելի են։

Նույն համաժողովին Panorama.am-ի հարցին, թե արդյո՞ք ՆԱՏՕ-ի հետագա հնարավոր ընդլայնումը խաղաղություն ու անվտանգություն կբերի հետխորհրդային տարածքին, թե՞ առավել կսրի աշխարհաքաղաքական հակամարտությունները, Ջեյմս Ապատուրայը պատասխանեց, որ յուրաքանչյուր երկիր պետք է իրավունք ունենա ընտրել իր պաշտպանական մեխանիզմները՝ նշելով, որ Ռուսաստանին դուր չի գալիս որ ՆԱՏՕ-ն շատ լայն է բացում իր դռները, ու նա դժվարություններ է ստեղծում այն երկրների համար, որոնք մոտ են Ռուսաստանին ու ցանկանում են մերձենալ ՆԱՏՕ-ի ու ԵՄ-ի հետ։ Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը կարևորեց նաև աշխատանքը Ռուսաստանի հետ։

Ինչևէ, գտնվելով հավաքական անվտանգության այլ համակարգում՝ Հայաստանի համար մի շարք առումներով բավականին կարևոր է նաև համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ։ Այդուհանդերձ, այս հարցում հավասարակշիռ քաղաքականություն ունենալու համար պահանջվում է առավել նրբանկատություն և համագործակցության թիրախների հստակ ու թափանցիկ ամրագրում։

Թեկուզև խամրած, բայց ՆԱՏՕ-ի աստղը դեռևս մնում է եվրոպական անվտանգության երկնակամարում, և ինչքան էլ որ համարվի նախորդ դարի մնացորդ, Հյուսիսատլանտյան դաշինքը իր 70-ամյակի նախաշեմին, կարող է դեռ ստվերել նորահայտ երկնային մարմիներին։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:57
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Զինված ուժերի ղեկավար կազմի հետ
Նա հանգամանալից խոսել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի մասին։
Աղբյուր` Panorama.am
20:54
Ճանապարհները՝ ժամը 20:30-ի դրությամբ
Գեղարքունիքի մարզի Սևան, Ճամբարակ, Վարդենիս քաղաքներում բուք է:
Աղբյուր` Panorama.am
20:48
Թրամփը ստորագրել է Գոլանի բարձրունքների վրա Իսրայելի սուվերենությունը ճանաչող փաստաթուղթ
Դոնալդ Թրամփը ստորագրել է փաստաթուղթ, որով  ֆոռմալ  ճանաչում է Իսրայելի սուվերենությունը Գոլանի բարձունքների վրա։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
20:40
Քարաթափում Կապան քաղաքում
Փրկարարները սահմանազատել են տարածքը
Աղբյուր` Panorama.am
20:30
Կգումարվի ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 100-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 41-րդ...
Աղբյուր` Panorama.am
20:28
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Մոսկվա
Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական այցով մեկնեց Մոսկվա: Մայր Աթոռի տեղեկատվական...
Աղբյուր` Panorama.am
20:26
Արմեն Գյուլբուդաղյանց. Անելու ենք ամեն ինչ, որպեսզի լավ արդյունք գրանցենք
Մարտի 26-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, կկայանա Եվրո-2020-ի ընտրական փուլի Հայաստան-Ֆինլանդիա հանդիպումը:
Աղբյուր` Panorama.am
20:21
Մեյը խոսել է իր հրաժարականի մասին
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հրաժարական կտա, եթե խորհրդարանը հավանություն տա իր կառավարության առաջարկին Եվրամիությունից երկիրը դուրս...
Աղբյուր` Panorama.am
20:12
Արթուր Դավթյանն ընդունել է ԵԽ մարդու իրավունքների գլխավոր տնօրինության ղեկավարին
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների գլխավոր տնօրինության ղեկավար Քրիստոֆ Պոյրելի գլխավորած...
Աղբյուր` Panorama.am
20:06
Փոխնախարար է ազատվել աշխատանքից
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Տիգրան Արզումանյանն ազատել էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալի պաշտոնից։...
Աղբյուր` Panorama.am
20:02
Վրաստանի նախկին նախագահը տունը վարձով է տալիս զբոսաշրջիկներին
Վրաստանի նախկին նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին սկսել է զբաղվել տուրիզմով։ Օրական 80 դոլար վճարելով՝ կարելի է գիշերել  նրա կառուցած ...
Աղբյուր` Panorama.am
19:51
Ստրկության զոհերի հիշատակի օրն է
Այսօր ստրկության ու մարդկանց առևտրի հետևանքով զոհերի հիշատակի օրն է։ ՄԱԿ-ի հրապարակած տվյալների համաձայն, վերջին 400 տարիների ընթացքում 15 մլն...
Աղբյուր` Panorama.am
19:42
Արվեստի վերածված սուճն ու կակաոն
Կոտ դԻվուարից 29-ամյա  նկարիչ Ուլրիխ Աբեն ավարտում է Թոմ Սանկարի դիմանկարը։ Նա հայտնի քաղաքական գործիչ է։ Ուլրիխը տիրապետում է նկարչության...
Աղբյուր` Panorama.am
19:37
Իվոն Չու. Հայաստանը կարող է տարածաշրջանային տեխնոլոգիական հանգույց դառնալ
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքի նախագահին։
Աղբյուր` Panorama.am
19:35
ԵԽ Մարդու իրավունքների տնօրենն արժեքավոր է համարել Մարդու իրավունքների պաշտպանի փորձը
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօրընդունելէ Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության...
Աղբյուր` Panorama.am
19:31
Բարաք Օբաման շնորհավորել է Լոպեսին
ԱՄՆ 44-րդ նախագահի նամակը Ալեքս Ռոդրիգեսը հրապարակել է իր Ինսթագրամում։
Աղբյուր` Panorama.am
19:22
Իրանում ջրհեղեղի հետևանքով առնվազն 11 մարդ է զոհվել
Առնվազն 11 մարդ զոհվել է, 35-ը տուժել Իրանի հարավ-արևմուտքում Շիրազ քաղաքում ջրհեղեղի պատճառով։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, IRNA ...
Աղբյուր` Panorama.am
19:15
Ավստրիայի նախագահը Վիեննայում ընդունելու է Նիկոլ Փաշինյանին և Իլհամ Ալիևին
Ավստրիայի նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելենը մարտի 29-ին  ծրագրում է առանձին հանդիպումներ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի...
Աղբյուր` Panorama.am
19:11
Աշխարհի Գավաթում 3 մեդալը մեծ նվաճում է. Հակոբ Սերոբյան
Հայ մարմնամարզիկները Դոհայից վերադարձել են Հայաստան, որտեղ մասնակցում էին Աշխարհի Գավաթի խաղարկությանը: ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում...
Աղբյուր` Panorama.am
19:02
ԱԺ խորհրդի նիստում հաստատվել են վաղը գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը
Այսօր տեղի է ունեցել ՀՀ Ազգային ժողովի խորհրդի նիստը, որը վարել է խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը: ԱԺ լրատվության և հանրության հետ...
Աղբյուր` Panorama.am
18:52
Հայկ Մարությանը պայման է ներկայացրել «Սանիթեքին»
«Երևանցիներն այլևս չեն հանդուրժելու կեղտոտ փողոցներ»
Աղբյուր` Panorama.am
18:46
Ահաբեկիչները կրակ են բացել Հալեպում
Այսօր ահաբեկիչները  կրակել են Հալեպի հարավ-արևելյան  ծայրամասի ուղղությամբ։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, հայտարարել է սիրիական պետական...
Աղբյուր` Panorama.am
18:41
Երկու ռուս դերասանի չեն թողել մտնել Ուկրաինա
Նրանց մուտքը Ուկրաինա արգելվել է երեք տարով։
Աղբյուր` Panorama.am
18:37
Հունվար-փետրվարին տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 6.5%-ով
ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2019  թվականի հունվար-փետրվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ...
Աղբյուր` Panorama.am
18:31
Պետք է հասկանանք՝ մարզադահլիճների վարձակալության գործարքներն ինչքանո՞վ են ստվերային. Փաշինյան
«Արտադպրոցական դաստիարակության» ծրագրի իրականացման համար 2019 թ. պետբյուջեից 626,311,000 ՀՀ դրամի չափով ֆինանսական հատկացումը...
Աղբյուր` Panorama.am
18:26
Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը հստակեցնելու՝ ՀՔԾ մերժման որոշման դեմ ներկայացված բողոքը դատարանը մերժել է
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ Արման Հովհաննիսյանի, այսօր մերժել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական...
Աղբյուր` Panorama.am
18:24
Արմեն Սարգսյանը հրավիրել է «ՓրայսուոթերհաուսԿուպերս»-ի ներկայացուցիչներին ներկա գտնվելու Մտքերի գագաթնաժողովին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է «ՓրայսուոթերհաուսԿուպերս» (PwC) ընկերության ներկայացուցիչներին՝ կապիտալ...
Աղբյուր` Panorama.am
18:21
Կրթության բովանդակության հետ կապված շատ լուրջ խնդիրներ ունենք. վարչապետ
«Կրթության բովանդակության հետ կապված շատ լուրջ խնդիրներ ունենք»,- այս մասին այսօր գործադիրի արտահերթ նիստում ասաց վարչապետ Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
18:15
Մեկնարկում է «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2019-2020թթ. անվճար ծրագիրը
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը, Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հետ համատեղ, մեկնարկել է «Օրգանական գյուղատնտեսության...
Աղբյուր` Panorama.am
18:11
Քննչական կոմիտեի ղեկավար. Ատեստավորման գործընթացն անձից ազատվելու միջոց չէ
«Մեզ արհեստական ցուցանիշներ հարկավոր չեն: Մեր կարգախոսը պետք է լինի  օպերատիվությունն ու որակը»,- ընդգծել է քննչական կոմիտեի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Անդրանիկ Մարգարյանի հիշատակին
14:09 25/03/2019

Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Անդրանիկ Մարգարյանի հիշատակին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}