Քաղաքական 15:09 12/03/2019 Հայաստան

Նիկոլ Փաշինյան. Ինչպես այդ սկզբունքները մեկնաբանում է Ադրբեջանը, մեզ համար անընդունելի է

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի համանախագահությամբ Ստեփանակերտում կայացել է Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստ:

Կառավարությունից հայտնում են, որ օրակարգի հիմնական թեման վերաբերում էր Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացում ներկա իրավիճակի համատեղ գնահատմանը և համակարգված գործողությունների ուրվագծմանը:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Արցախի նախագահ Բակո Սահակյանը մինչ օրակարգային հարցերի քննարկումը հանդես են եկել ելույթներով:

«Թույլ տվեք ողջունել Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության անվտանգության խորհուրդների համատեղ նիստը, որն աննախադեպ իրադարձություն է մեր հանրապետությունների գոյության ողջ ընթացքում: Այս իրադարձությունն ունի շատ խորհրդանշական և մյուս կողմից՝ շատ կոնկրետ իմաստ: Սա նշանակում է, որ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության հարաբերությունները թևակոխում են որակապես մի նոր փուլ: Թե առաջիկայում ուրիշ ինչպիսի դրսևորումներ կարող է ունենալ այդ փուլը, թերևս մեր այսօրվա քննարկման կարևորագույն թեմաներից է»,-ասել է վարչապետ Փաշինյանը։

Նա նշել է, որ 2018 թ. դեկտեմբերի 9-ին Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո սա իմ առաջին այցն է Արցախի Հանրապետություն, և ուզում եմ ընդգծել, որ խորհրդարանական ընտրություններում «Իմ քայլը» դաշինքը Հայաստանի ժողովրդից ուժեղ մանդատ է ստացել՝ Արցախի Հանրապետության սուբյեկտության մակարդակը բարձրացնելու և արցախյան հիմնահարցի կարգավորման բանակցային գործընթացում Արցախի՝ որպես հակամարտության հիմնական կողմի ներգրավվածությանն ուղղված քայլեր անելու համար:

«Սրանք կետեր են, որոնք առանցքային նշանակություն են ունեցել «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրում:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը և ես՝ որպես ժողովրդի վստահության քվեն ստացած վարչապետ, ըստ այդմ հետևողական քայլեր ենք ձեռնարկելու այս ուղղությամբ, և այս հարցը եղել և շարունակելու է մնալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ մեր քննարկումների կարևորագույն կետերից մեկը: Հարկ եմ համարում ընդգծել, որ Արցախի ներգրավվածությունը բանակցային գործընթացում մեզ համար քմահաճույք չէ, ոչ էլ առավել ևս նախապայման, այլ պարզ արձանագրումն այն բանի, որ Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցում առանցքային նշանակություն ունի Արցախի ներգրավվածությունը:

Այս դիրքորոշումն արտահայտում է մեր հարգանքը ոչ միայն Արցախի ժողովրդի և նրա իրավունքների, այլև բանակցային գործընթացի մասնակից մեր բոլոր գործընկերների նկատմամբ, որովհետև մենք իրապես շահագրգիռ ենք և ուզում ենք հասնել հարցի բացառապես խաղաղ կարգավորմանը և հավատում ենք բանակցային գործընթացին, որի արդյունավետությունը մեզ համար կարևորագույն առաջնահերթություն է, իսկ բանակցային գործընթացի արդյունավետության առումով այս հարցը, ինչպես նշեցի, առանցքային նշանակություն ունի:

Բանակցությունների մինչև այժմ հայտնի շրջանակը, ըստ էության, ներառում են շահագրգիռ բոլոր կողմերին, բացի մեկից: Այդ բանակցություններում ներկայացված է Ադրբեջանը՝ ի դեմս նախագահ Ալիևի: Վերջինս, ի դեպ, ներկայացնում է նաև, ինչպես ինքն է սիրում ասել, Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքը, որովհետև այդ համայնքի ներկայացուցիչները, հանդիսանալով Ադրբեջանի քաղաքացի, մասնակցել են Ադրբեջանի նախագահական ընտրություններին և, հետևաբար, Ադրբեջանի նախագահին տվել են նաև իրենց ներկայացնելու լիազորություն, հետևաբար բանակցային սեղանի շուրջ Ադրբեջանի նախագահի ներկայությունն ապահովում է նաև ժամանակին Ղարաբաղում ապրած ադրբեջանցիների ներկայությունը:

Այդ բանակցություններում ներկայացված է նաև Հայաստանի Հանրապետությունըս՝ ի դեմս երկրի վարչապետի, որը տվյալ դեպքում հանդես է գալիս որպես Հայաստանի Հանրապետության ժողովրդի կողմից ընտրված ներկայացուցիչ: Հետևաբար, Հայաստանի ժողովուրդը նույնպես ներկայացված է բանակցային գործընթացում:

Ի դեմս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության՝ բանակցային գործընթացում ներկայացված է նաև միջազգային հանրությունը: Այս ամենը, իհարկե, լավ է ու չափազանց կարևոր, և մենք բարձր ենք գնահատում այն ջանքերը, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները ներդրել են և ներդնում են կարգավորման գործընթացում: Բայց գլխավոր հարցը հետևյալն է՝ իսկ բանակցային գործընթացում ո՞վ է ներկայացնում Արցախի ժողովրդին կամ, ինչպես որոշ դեպքերում ասվում է, Ղարաբաղի հայությանը: Խնդիրն այն է, որ բանակցային գործընթացում այսօր Արցախի ժողովրդին ներկայացնելու լիազորություն, լեգիտիմություն ունեցող որևէ ներկայացուցիչ չկա, որովհետև բանակցային սեղանի շուրջ ներկա չէ Արցախի ժողովրդի կամ, ինչպես մեր որոշ գործընկերներ գերադասում են ասել, Ղարաբաղի հայության քվեն, լիազորությունն ստացած որևէ սուբյեկտ:

Բազմիցս ասել եմ, որ Հայաստանի վարչապետը չի կարող նման լիազորություն կատարել՝ այն պարզ պատճառով, որ Արցախի ժողովուրդը Հայաստանի ընտրություններին չի մասնակցում, չի քվեարկում և, ուրեմն Հայաստանի վարչապետը չի մտնում Արցախի ժողովրդին ներկայացնելու լիազորություն ունեցող անձանց շրջանակի մեջ: Եվ սա ոչ թե քմահաճույքի, նախապայմանի, այլ սովորական լեգիտիմության հարց է, իսկ լեգիտիմությունը ժամանակակից հարաբերությունների առանցքային գործոն է՝ ոչ միայն ներքաղաքական, այլև միջպետական և միջազգային հարաբերություններում:

Ի դեպ, անհեթեթ են բոլոր այն մեկնաբանությունները, թե Հայաստանի Հանրապետությունը կամ վարչապետը այս դիրքորոշմամբ իրենց ուսերից թոթափում են պատասխանատվությունը և այն դնում են Արցախի իշխանության կամ ժողովրդի վրա: Որևէ շահարկման տեղ չթողնելու համար հարկ եմ համարում ընդգծել՝ Հայաստանի Հանրապետությունը եղել է, կա և կմնա Արցախի անվտանգության թիվ մեկ երաշխավորը և կշարունակի իր ներգրավվածությունը խաղաղության գործընթացում:

Հաջորդ կարևորագույն հարցը, որին անհրաժեշտ է պատասխանել, հետևյալն է՝ իսկ Հայաստանի կառավարություն ընդունո՞ւմ է արդյոք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջ քաշվող 3 սկզբունքները և 6 տարրերը՝ որպես բանակցային գործընթացի հիմք: Սա իսկապես կարևորագույն հարց է, բայց այս հարցին ի պատասխան մենք կարիք ունենք կարևոր պարզաբանումների: Իսկ ի՞նչ կարող են նշանակել այդ սկզբունքները գործնականում, և ո՞ւմն է դրանք մեկնաբանելու իրավունքը: Սա կարևոր է, որովհետև այն, ինչպես այդ սկզբունքները մեկնաբանում է Ադրբեջանը, մեզ համար անընդունելի է:

Մենք, իհարկե, կարող ենք հանդես գալ այդ սկզբունքների սեփական մեկնաբանությամբ, բայց դա անիմաստ է, որովհետև մեր նպատակը ոչ թե լեզվակռիվն է, այլ արդյունավետ բանակցային գործընթացը: Եվ հետևաբար, բանակցային գործընթացի հիմք պետք է դառնան տարընթերցումների տեղիք չտվող արձանագրումները: Բայց համանախագահների կողմից առաջարկված սկզբունքները, տարրերը, ինչպես արդեն նշեցի, վերջին 10 տարիներին ամենատարբեր և ամենատարածական մեկնաբանությունների տեղիք են տվել, և հետևաբար, առաջիկա բանակցային գործընթացի կարևորագույն նպատակը պետք է լինի այսպես ասած հիմնական հասկացությունների՝ 3 սկզբունքների և 6 տարրերի պարզաբանումը, և մենք պատրաստ ենք նաև այսպիսի խոսակցության:

Հաջորդ կարևորագույն խնդիրը ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելն է: Հարկ եմ համարում ընդգծել, որ ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելը չի կարող լինել բանակցություններում ներգրավված կառավարություններից որևէ մեկի առանձին խնդիրը, և դա համատեղ աշխատանք է: Նկատի ունեմ, օրինակ, ադրբեջանական հանրությանը խաղաղության նախապատրաստելը ոչ միայն Ադրբեջանի, այլև Հայաստանի իշխանությունների մասնակցությամբ պետք է տեղի ունենա:

Հենց այս գիտակցումն էր, որ ինձ ստիպեց 2018թ. աշնանը Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հանդես գալ մեր իրականության համար, ըստ էության, աննախադեպ մի հայտարարությամբ՝ ասելով, որ Ղարաբաղի հարցի որևէ լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի, Արցախի ժողովրդի և Ադրբեջանի ժողովրդի համար: Սա իմ ներդրումն էր ոչ միայն Հայաստանի ու Արցախի, այլև Ադրբեջանի ժողովրդին խաղաղության նախապատրաստելու գործում:

Ցավոք, Ադրբեջանի նախագահի կողմից մենք համարժեք հայտարարություններ, քայլեր չենք տեսնում: Չնայած սրան՝ պատրաստ եմ շարունակել երկխոսությունը ոչ միայն Ադրբեջանի նախագահի, այլև Ադրբեջանի ժողովրդի հետ, որովհետև համոզված եմ՝ Ադրբեջանի ժողովուրդը խաղաղասեր է նույնքան, որքան Հայաստանի ժողովուրդը, որքան Արցախի ժողովուրդը:

Շնորհակալություն, հարգելի գործընկերներ, այժմ կարող ենք անցնել մեր օրակարգային հարցերին»,-ասել է Փաշինյանն իր ելույթում։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

20:39
Այդքան էլ երանելի վիճակում չենք գտնվում. Աբրահամ Խաշմանյան
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի նախավերջին տուրի...
Աղբյուր` Panorama.am
20:35
Հայաստանի դեմ խաղից առաջ հույն մարզիչն անդրադարձել է Մխիթարյանի բացակայությանը
Հունաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Յոն վանտ Սխիպիի կարծիքով Հայաստանի դեմ հետաքրքիր և փոխադարձ հարգանքով խաղ է սպասվում:...
Աղբյուր` Panorama.am
20:30
Հանրապետության տարածքում օդի ջերմաստիճանը կնվազի
Նոյեմբերի 15-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևելյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 15-17-ի հատկապես ցերեկն աստիճանաբար...
Աղբյուր` Panorama.am
20:24
Թուրքիան ԻՊ-ի ևս 8 ահաբեկչի է արտաքսել երկրից
Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ շարունակվում է Թուրքիայից օտարերկրյա քաղաքացի հանդիսացող «Իսլամական...
Աղբյուր` Panorama.am
20:19
Մեկ օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 15 պատահար
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 13-ից 14-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է...
Աղբյուր` Panorama.am
20:07
Ապարանում պետական-հասարակական ունեցվածքի գողություն են բացահայտել
Ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողները, գիշերային ուժեղացված ծառայության ընթացքում, Քուչակից Ծաղկաշեն գյուղ տանող ճանապարհին նկատել են, որ...
Աղբյուր` Panorama.am
20:03
Ցեղասպանությունը ժխտող Էրդողանը, ցեղասպանության գովքն է անում. Փայլան
Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունից (ԺԴԿ-HDP) ընտված Թուրքիայի մեջլիսի հայ  ...
Աղբյուր` Panorama.am
19:54
Պոզները պատմել է, թե որ գիրքն է ազդել իր աշխարհայացքի վրա
Առաջին ալիքի հեռուստահաղորդավար Վլադիմիր Պոզները պատմել է, թե   իր աշխարհայացքի ձևավորման վրա ինչ գրքեր են ազդել։ Ըստ այդմ՝ ...
Աղբյուր` Panorama.am
19:41
Ղրիմի երկու կենդանաբանական այգիների սեփականատերը որոշել է սպանել 30 շագանակագույն արջի
Ղրիմի կենդանաբանական այգիների ՝ «Տայգայի»  և «Սկազկայի» սեփականատեր Օլեգ Զուբկովը  հայտարարել է ...
Աղբյուր` Panorama.am
19:30
Պուգաչովան Մինսկում կայացած համերգից վաստակել է 250 հազար եվրո
«Ру-концерт» ընկերության ղեկավար Եվգենի Մորոզովը գնահատել է, թե որքան գումար է վաստակել երգչուհի Ալլա Պուգաչովան նոյեմբերի 2-ին...
Աղբյուր` Panorama.am
19:18
ԱՍՀՆ-ն դիմել է Դատախազություն՝ խնդրելով ստուգել «Ադեկվադ» կուսակցության անունից ներկայացող քաղաքացիների «գործողությունների իրավաչափությունը»
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը դիմել է Դատախազություն՝ խնդրելով ստուգել ««Ադեկվադ» կուսակցության անունից...
Աղբյուր` Panorama.am
19:05
Փաշինյանն այդ հայտարարությունն անելիս ինչ-որ բան ճիշտ չէր հաշվարկել.Լուսինե Մարգարյան
Մեկ Հայաստան կուսակցության քաղխորհրդի անդամ Լուսինե Մարգարյանն , իր ֆեյսբուքյան էջում անդրադառնալով Մել Դալուզյանին ուղղված վարչապետի...
Աղբյուր` Panorama.am
19:03
Ոսկի-բազմամետաղային հանքավայրը տարիներ շարունակ շահագործվել է՝ պաշտոնատար անձանց թողտվությամբ.դատախազություն
ՀՀ վարչապետի աշխատակազմից ստացված տեղեկատվության և փաստաթղթերի հիման վրա ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում...
Աղբյուր` Panorama.am
18:51
Տեղի է ունեցել Էլեկտրոնային արդարադատության միջգերատեսչական հանձնաժողովի առաջին նիստը
Նոյեմբերի 14-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Էլեկտրոնային արդարադատության միջգերատեսչական հանձնաժողովի առաջին...
Աղբյուր` Panorama.am
18:42
Այցը Հայաստան նպատակ ունի մոբիլիզացնել թիմին Հայաստանում իրականացվող ծրագրերի ուղղությամբ.ԵՆԲ ներկայացուցիչ
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն այսօր ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի պատվիրակությանը՝...
Աղբյուր` Panorama.am
18:40
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը դիմել է արդարադատության նախարարին՝ դատավոր Արմեն Դանիելյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցով
Սահմանադրական դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ, պաշտպան Արամ Վարդևանյանը հաղորդում է ներկայացրել արդարադատության...
Աղբյուր` Panorama.am
18:32
Գերմանական մամուլ․ «Էրդողանն ու Թրամփը երկվորյակ հոգիներ են»
Գերմանական մամուլը անդրադարձել է Վաշինգտոնում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպմանը, փոխանցում է...
Աղբյուր` Panorama.am
18:21
Խորենացի փողոցի տաղավարներից մեկում կասեցվել է մսի վաճառքը
ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը շարունակում է պարբերական վերահսկողական միջոցառումները մսի շուկայում: Այսօր տեսչական մարմնի...
Աղբյուր` Panorama.am
18:18
Նախատեսվում է Հայաստանից 10 նոր ուղղությունով չվերթներ իրականացնել
Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում  կատարելու մասին նախագիծը:...
Աղբյուր` Panorama.am
18:12
«Ապագայի տեխնոլոգիաներ. Արհեստական բանականություն». տեղի ունեցավ Beeline-ի Starthub Offline հերթական հանդիպումը
Հայաստանում Beeline-ի և Տեխնոլոգիական Զարգացման Կենտրոն հիմնադրամի համատեղ իրականացվող StartHub նախագծի շրջանակում տեղի ունեցավ հերթական...
Աղբյուր` Panorama.am
18:07
Լուծվել է տան խնդիր՝ 25 տարվա սպասումից հետո
Տնակից` կիսակառույց ճանապարհը չի կրկնվի ընտանիքի երկրորդ սերնդի համար։ Նրանց ուրախությունը կիսելու համար, Լուսաշող են այցելել ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տնաշինական կենտրոն»-ի ղեկավարները:
Աղբյուր` Panorama.am
18:04
Հայ ճարտարապետների գծանկարները՝ որպես ինքնուրույն արժեք
Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում բացվեց «Կորուսյալ արվեստ.ճարտարապետական գրաֆիկա» խորագրով ցուցահանդես:
Աղբյուր` Panorama.am
17:54
Քաղաքացին ահազանգում է. ՃՈ անգործությունը մարդկային կյանքեր է արժենում
Այս տարվա ինն ամիսների ընթացքում  Հայաստանում արձանագրվել է 3 444 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչի հետևանքով զոհվել է 253 և մարմնական...
Աղբյուր` Panorama.am
17:40
Լրագրողները Միրզոյանին հիշեցրին 1 տարի առաջվա հայտարարությունը՝ երեխաների ապօրինի որդեգրման մասին
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կարծիքով՝ Հանրային խորհուրդն իր գործառույթը չէր կատարում։ «Կոնկրետ ՀԽ ղեկավարը, կարծեմ թե,...
Աղբյուր` Panorama.am
17:31
Tallinn Trophy. Սլավիկ Հայրապետյանը գրավել է չորրորդ տեղը
Սլավիկ Հայրապետյանը չորրորդ տեղն է գրավել Էստոնիայի մայրաքաղաք Տալինում տեղի ունեցած Tallinn Trophy գեղասահքի միջազգային մրցաշարում: Կարճ և...
Աղբյուր` Panorama.am
17:16
Գազի հետ կապված կապիտալ հոսքի պահանջարկը կմեծանա. ԿԲ նախագահ
Ստվերի դեմ մեր ամենամեծ պայքարը հենց կանխիկի նվազեցման օրենսդրությունն է.Արթուր Ջավադյան
Աղբյուր` Panorama.am
17:08
Բոլոր տեսակի ֆիլմեր էլ կարող են գոյություն ունենալ. Միրզոյանը՝ «Մել»-ի ու 20 մլն.դրամի մասին
«Ես սատարում եմ նրա վարած բարեփոխումների քաղաքականությանը, կարծում եմ, որ այն թեզերը, որոնք հրապարակ է դրել, համընկնում են իմ...
Աղբյուր` Panorama.am
17:05
Կարեն Գրիգորյանի հաջողությունը Պորտուգալիայում
Հայաստանի ներկայացուցիչ Կարեն Գրիգորյանը երկրորդ տեղն է գրավել Պորտուգալիայում տեղի ունեցած «Ֆիգեյրա դա Ֆոս» շախմատային միջազգային...
Աղբյուր` Panorama.am
16:49
Ն. Բաղդասարյանի նկատմամբ սպառնալիքներ հնչեցվելու մասին տեղեկություններ պարունակող ԶԼՄ հրապարակումները ուղարկվել են Ոստիկանություն
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազենի Բաղդասարյանի նկատմամբ սպառնալիքներ հնչեցվելու մասին տեղեկություններ պարունակող ԶԼՄ...
Աղբյուր` Panorama.am
16:44
Տեղյակ եմ եղել, որ սպառնալիքներ հնչել են. ԱԺ նախագահ
«Չեմ կարող ասել, թե կոնկրետ ով է կանգնած սպառնալիքների հետևում, տեղյակ եմ եղել, որ սպառնալիքներ հնչել են: Այդ մասին տեղեկացրել ենք...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«22 օր ապօրինի անազատության մեջ եմ գտնվել». Արսեն Բաբայանն ազատ արձակվեց
13:59 12/11/2019

«22 օր ապօրինի անազատության մեջ եմ գտնվել». Արսեն Բաբայանն ազատ արձակվեց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}