Իտալուհին մաֆիային պատվիրել է սպանել իրեն թալանած սիրեկանին
64-ամյա կինը վարձել է սիցիլիական մաֆիայի գրոհայիններին, նախկին սիրեկանի հետ հաշվեհարդար տեսնելու համար, որը կնոջից զարդեր էր գողաացել։ Լենտա.ռու-ի հաղորդմամբ, վարձկանները տղամարդուն ողջ-ողջ փակել են բետոնե սյան մեջ՝ Միլանից ոչ հեռու։ Տղամարդը 41-ամյա ալբանացի է, որն անհետ կորել էր 2013 թվականին։Նրա մարմինը հայտնաբերվել է մաֆիայի դեմ պայքարի հետաքննության ընթացքում:
Տղամարդու սպանության կասկածանքով 4 հոգի է ձերբակալվել, որոնք մաֆիոզ ազդեցիկ ընտանիքի են հարում։ Երբ նախկին սիրուհին իմացել է, որ դին գտել են, փորձել է փախչել Ջենովայի օդանավակայանով։