Մշակույթ 10:00 13/03/2019 Հայաստան

Եղիշե Չարենցի ծննդյան օրն է

«Չարենցը լեգենդ էր: Ի՞նչ գրես լեգենդի մասին: Գուցե կանխորոշված էր նրան ողջակիզվել իբրև տառապանքի, մաքառման ու հավատի խորհրդանշումն … Ո՞վ գիտե … Ա՛յ, ես մտածում եմ Չարենցի մասին ու զարմանում, որ այդ հրաշքը մեզ հետ միասին ապրում էր նույն քաղաքում, որ նստել, վեր եմ կացել նրա հետ ու նկարել եմ նրան»,-Եղիշե Չարենցի մասին ասել է նկարիչ Մարտիրոս Սարյանը:



Լեգենդը ծնվել է ուղիղ 122 տարի առաջ հենց այս օրը  Կարսում։

Մեծ բանաստեղծի 122-ամյակին նվիրված միջոցառումները մեկնարկելու են  Եղիշե Չարենցի հուշարձանի մոտ, այնուհետև արդեն շարունակվելու են տուն-թանգարանում։ Այսօր ժամը 13:00-ից տուն-թանգարանը նախաձեռնել է միջոցառումներ, որոնք ներկայացնելու են մեծ բանաստեղծի կյանքն ու գործունեությունը: Չարենցի տան այցելուներն այսօր կհանդիպեն բանաստեղծին` իր 2 կանանց հետ, օրվա ընթացքում Սայաթ-Նովան, հյուրընկալվելով Չարենցին, ականատես կդառնա «Տաղարանի» ստեղծմանը:

Եղիշե Սողոմոնյանն իր սկզբնական կրթությունը ստանում է Ջամբազյանի դպրոցում: 1908-12թթ. պատանի Եղիշեն սովորում է Կարսի ռեալական դպրոցում: 1912թ. Թիֆլիս լույս տեսնող «Պատանի» ալմանախում տպագրվում է Չարենցի առաջին բանաստեղծությունը: Չարենցը շատ ընթերցասեր էր և օրվա մեծ մասը կարդում էր: Մի օր քաղաքի տպարաններից մեկի մոտ Չարենցը հանդիպում է գրախանութներից մեկի տնօրեն Ալեքսանդր Տեր-Եսայանին և ասում, որ «բերել եմ ոտանավորներս տպել տամ»: Տղայի համարձակ քայլը հետաքրքրում է գրավաճառին, և նա վերցնում է ձեռագիրը, կարդում և զարմանում: Նրա միջնորդությամբ էլ 1914թ. լույս է տեսնում պատանի Չարենցի` Աստղիկ Ղոնդախչյանին նվիրված «Երեք երգ տխրադալուկ աղջկան» բանաստեղծությունների ժողովածուն (Աստղիկը Կարսի իգական գիմնազիայի 5-րդ դասարանի աշակերտուհի էր, որին սիրահարված էր պատանի Եղիշեն):

Գրական անունը
Չարենցը Գուրգեն Մահարուն պատմել է, թե Կարս էր եկել Չարենց ազգանունով մի բժիշկ, որի ցուցատախտակի «Չարենց» մակագրությունն էլ վերցրել է։ Պատանեկան տարիների մտերիմները այլ բացատրություններ էլ են տալիս։ Ըստ Կարինե Քոթանջյանի՝ բանաստեղծը Չարենց է մկրտվել, որովհետև մանկուց եղել է չար երեխա։ Նրան այնքան են չար ասել, որ Չարենց էլ մնացել է։ Իսկ Անուշավան Ջիդեջյանը (Վիվան) բանաստեղծի կողմից վկայել է, որ Չարենց անունն առաջացել է Ալեքսանդր Պուշկինի «Անչար» ոտանավորի հնչյունական տեղաշարժերի հետևանքով։



1913-15թթ. Կարսում Չարենցը գրում է «Հրո երկիր» շարքից մի քանի բանաստեղծություններ, «Տեսիլաժամերը», «Կապուտաչյա հայրենիք» պոեմը: 1915թ. ստեղծվում են հայկական կամավորական առաջին ջոկատները, որոնց շարքերում էլ Չարենցը մասնակցում է մի շարք մարտական գործողությունների: 1915թ. ամռանը Քանաքեռում կազմավորվում էին հայկական 6-րդ և 7-րդ կամավորական գումարտակները: Պատերազմի արհավիրքներն ու հայ ժողովրդի ողբերգությունը Չարենցը նկարագրել է իր «Դանթեական առասպել» պոեմում:

1928-35թթ. Չարենցն աշխատում է Հայաստանի պետական հրատարակչությունում` Հայպետհրատում, սկզբում որպես գեղարվեստական բաժնի աշխատակից, հետո` գեղարվեստական բաժնի վարիչ, իսկ 1934-ից` հայ, ռուս և օտար դասականների հրատարակչության պատասխանատու խմբագիր: Այս տարիներին է, որ Չարենցի գեղարվեստական բարձր ճաշակի, գրագիտության և անսպառ եռանդի շնորհիվ հայ զրատպությունը մեծ զարգացում է ապրում: Նա կարողանում է իր շուրջը համախմբել ժամանակի տաղանդավոր նկարիչներ Մարտիրոս Սարյանին, Հակոբ Կոջոյանին և ուրիշների և նրանց հետ միասին հրատարակել նոր, թարմ մտքերով և լուծումներով հարուստ բազմաթիվ գրքեր: Լավ իմանալով կերպարվեստի պատմությունը` նա հաճախ նկարիչներին ցուցումներ էր տալիս, թե ինչպես ձևավորել այս կամ այն գիրքը:

Ստանալով Կոմկուսի կենտկոնի առաջին քարտուղար Աղասի Խանջյանի համաձայնությունը` Չարենցը մեծ դժվարությամբ համոզում է լեզվաբան Մանուկ Աբեղյանին գլխավորել հայկական ժողովրդական էպոսի հրատարակության գործը: Չնայած բազմաթիվ դժվարություններին` 1935թ.-ին լույս է տեսնում «Սասնա ծռերի» Ա հատորը` Եղիշե Չարենցի պատասխանատու խմբագրությամբ:

Պետհրատում աշխատելու տարիներին Չարենցի նախաձեռնությամբ լույս են տեսնում հայ անվանի երաժշտահաններ Կոմիտասի, Սպենդիարյանի, Տիգրանյանի, Ռոմանոս Մելիքյանի, Վ. Տիգրանյանի, Ա. Սաթյանի և ուրիշների ստեղծագործությունները: Քանի որ այդ ժամանակ Հայաստանում նոտաներ տպագրելու հնարավորություն չկար, Կոմիտասի երկու ժողովածուները հրատարակվում են Մոսկվայում: Չարենցի նախաձեռնությամբ Պետհրատի տպարանում ստեղծվում են նոտաների տպագրության տեխնիկական հնարավորություններ:

Անձի պաշտամունքի դաժան տարիներին` 1930-ական թթ. սկսվում են հալածանքները գրողների, մշակութային և հասարակական գործիչների նկատմամբ: Չարենցին Հայաստանի գրողները խորհուրդ են տալիս մեկնել Հայաստանից դեպի, քանի որ կանխազգում էին, որ հնարավոր է բանաստեղծը ստալինյան ռեպրեսիաների զոհը դառնա։ Խաչիկ Դաշտենցին Չարենցն ասել է, որ չի կարող մեկնել Հայաստանից, քանի որ իրեն Հայաստանից դուրս չի պատկերացնում։ 1936թ. Սեպտեմբերին Չարենցին տնային կալանքի տակ են վերցնում, իսկ շուտով նաև` ձերբակալում են: Մադրանքները նույն էին, ինչ որ բոլորինը` նացիոնալիզմ, հակահեղափոխականություն, ահաբեկչություն, պետական դավաճանույթուն: Գրադարաններից և գրախանությներից հավաքում են Չարենցի գրքերը: 1937թ. աշնանը ձերբակալում են նաև կնոջը` Իզաբելլային: 1937թ. նոյեմբերի 27-ին  Եղիշե Չարենցն իր մահկանացուն է կնքում երևանյան բանտերից մեկի հիվանդանոցում: Ըստ պաշտոնական վարկածի՝ դիահերձումը ցույց է տվել, որ մահվան պատճառը չափազանց տկարացած առողջական վիճակն է եղել, ինչի համար հիմք են ծառայել բազմաթիվ հիվանդությունները:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

10:43
Փաստաբան. Ժամանակն է տոտալ փոփոխություններ կատարել դատական իշխանությունում
«Դատարանի որոշումն անակնկալ չէր: Ի՞նչ կարելի է սպասել դատական իշխանությունից, որն ամբողջովին ընկած է կեղտի ու կոռուպցիայի մեջ, որի մասին...
Աղբյուր` Panorama.am
10:25
Անհատական ընտրության առաջ. Էլինար Վարդանյան
Այսպիով, ԱԺ-ն և անհատապես յուրաքանչյուր պատգամավոր առաջիկայում իր քվեարկությամբ կամ երկրի համար կանխորոշելու են ոչ հեռու ապագայում դատաիրավական ճգնաժամ կամ դուռ են բացելու հետագա ավելի առողջ ընթացքի։
Աղբյուր` Panorama.am
10:13
Մանվել Գրիգորյանը կմնա կալանավորված
Պաշտպանների միջնորդությունները մերժվեցին։
Աղբյուր` Panorama.am
10:07
Ընդմիշտ մնա ինձ հետ. Հենրիխ Մխիթարյանը լքեց ամուրիների շարքը
Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ, Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը լքեց ամուրիների շարքը: Հունիսի...
Աղբյուր` Panorama.am
10:03
Զոհրաբ Մնացականյանը Վաշինգտոնում կհանդիպի Մամեդյարովի հետ
Հունիսի 18-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով մեկնելու է Վաշինգտոն
Աղբյուր` Panorama.am
10:00
Սուրբ Գայանյանց կույսերի հիշատակի օրն է
Սուրբ Գայանյանց կույսերի հիշատակն այս տարի Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին տոնախմբում է այսօր: Մայր Աթոռից հայտնում են, որ տոնի առիթով...
Աղբյուր` Panorama.am
09:53
«Հրապարակ». Նիկոլայ Բաղդասարյանը «ռազբորկայի» էր կանչել Թագուհի Թովմասյանին
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ, ԱԺ մարդու իրավունքների եւ հանրային հարցերի հանձնաժողովի նիստի ավարտից հետո, «Իմ...
Աղբյուր` Panorama.am
09:50
«Իրատես». Միրզոյանը ցանկացել է Զեյնալյանի տեղում տեսնել իր քավորին, բայց Ավինյանը «պոստին» քնած չէ
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե արդարադատության նախարարի հետ կապված բավականին լուրջ խմորումներ կան ՔՊ-ում, չնայած ինչպես...
Աղբյուր` Panorama.am
09:47
«Ժամանակ». Ուրացում՝ հանուն պաշտոնի
«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետը Արտյոմ Մխոյանն է, որն այդ պաշտոնին...
Աղբյուր` Panorama.am
09:45
«Ժողովուրդ». ՔՊ համաժողովի ինտրիգներն ու անակնկալները
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նախօրեին` հունիսի 16-ին, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համաժողովին ընտրված...
Աղբյուր` Panorama.am
09:41
«Իրատես». Փաշինյանն անուղղակի բան է ուզում հասկացնել բոլոր նրանց, ովքեր հրաժարվում են խաղի իր կանոններից
«Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համաժողովի ժամանակ ունեցած ելույթն անակնկալ է եղել հենց...
Աղբյուր` Panorama.am
09:39
«Փաստ». ՊԲ-ում կադրային վերա­դասավորումները կշարունակվեն
«Արցախի նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր, որով գեներալ- մայոր Վարդան Բալայանն ազատվել է Արցա­խի ՊԲ հրամանատարի տեղակալի...
Աղբյուր` Panorama.am
09:36
«Ժողովուրդ». ԱԺ ղեկավարու­թյունը Ուրիխանյանից մանդատից հրաժարվելու դիմում չի ստացել
«Հունիսի 14-ին Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն ուշագրավ հայտարարությամբ էր հանդես եկել: Նա ֆեյսբուքյան իր...
Աղբյուր` Panorama.am
09:35
«Հրապարակ». ԱԺ-ում մեծ «ճակատամարտ» է սպասվում
«Այսօր խորհրդարանում մեծ «ճակատամարտ» է սպասվում․ օրակարգի առաջին հարցը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր պաշտոնի...
Աղբյուր` Panorama.am
09:33
«168 ժամ». Վրաստան-Ադրբեջան-Թուրքիա եռակողմ ռազմական համագործակցությունը սպառնալիք չի ՀՀ-ի համար. Մենագարիշվի
«Վրաստան-Ադրբեջան-Թուրքիա եռակողմ ռազմական համագործակցությունը չի կարող սպառնալիք լինել Հայաստանի համար»,- այս մասին մեզ հետ...
Աղբյուր` Panorama.am
09:31
«Փաստ». Տեր-Պետրոսյանի խոսնակը հրաժարվում է մեկնաբանել, կվերադառնա՞ նա նախագահի պաշտոնին
«Դեռ ամիսներ առաջ լուրեր տարածվե­ցին, որ Նիկոլ Փաշինյանը ՀՀ նախագա­հի պաշտոնում տեսնում է առաջին նա­խագահ Տեր-Պետրոսյանին:...
Աղբյուր` Panorama.am
20:37
Զոհրաբ Մնացականյանն ընդունել է ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալին
Զրուցակիցները նաև մտքեր են փոխանակել Եվրոպայի խորհրդում Հայաստանի ներգրավվածությանն առնչվող մի շարք հարցերի շուրջ։
Աղբյուր` Panorama.am
20:25
Եվրոպայի խորհուրդը վերահաստատում է ՀՀ կառավարության բարեփոխումների օրակարգին օժանդակելու պատրաստակամությունը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալ Գաբրիելա Բատաինի–Դրագոնիի գլխավորած պատվիրակությանը:...
Աղբյուր` Panorama.am
20:21
ԱԳ նախարար. Մենք վերահաստատում ենք մեր հանձնառությունը
ԱԳ նախարարի բացման խոսքը ՀՀ - ԵԽ 2019-2022թթ. ԳԾ պաշտոնական մեկնարկի արարողությանը
Աղբյուր` Panorama.am
20:12
Վարչապետն այցելել է վերակազմակերպված Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
«Պետությունը պետք է կոնկրետ ազդեցություն ունենա այն բովանդակության վրա, որը մշակութային խողովակներով մատուցվում է հանրությանը»
Աղբյուր` Panorama.am
20:02
Թունավոր օձերի խայթման դեպքում հիմնական վարքականոնները
Ամռանը ջերմաստիճանի կտրուկ բարձրացմանը զուգընթաց ակտիվանում են օձերը, ինչը բնակիչների շրջանում առաջացնում է անհանգստություն: ԱԻՆ-ից...
Աղբյուր` Panorama.am
19:51
Ռոբերտ Քոչարյանի հետ ունեցած հանդիպման առնչությամբ ՌԴ դեսպանը հրավիրվել է ԱԳՆ
Այսօր ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստից հետո, որի շրջանակներում քննարկվել էր նաև ՌԴ դեսպանի և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ...
Աղբյուր` Panorama.am
19:48
«Արցախ-ֆրանսիա» բարեկամության շրջանակի հայտարարությունը
«Արցախի և Ֆրանսիայի բնակավայրերի միջև ապակենտրոնացված համագործակցությունը լավագույնս է արտացոլում ժողովուրդների ազատությունն ու ինքնուրույնությունը»
Աղբյուր` Panorama.am
19:43
«Իմ քայլի» պատգամավորը հետ է կանչել իր ներկայացրած օրինագիծը
Առաջարկում էր քրեականացնել իշխանության ներկայացուցչին հրապարակային վիրավորելու կամ նրա ծառայողական պարտականությունների կատարմանը խոչընդոտելու նպատակով գործողություններ կատարելը
Աղբյուր` Panorama.am
19:32
Իլոն Մասկը հայտարարել է թվիթերի հաշվի հեռացման մասին
SpaceX-ի և Tesla Motors-ի հիմնադիր Իլոն Մասկը հայտարարել է, որ ջնջել է թվիթերի իր հաշիվը: Այս մասին նա գրել է թվիթերում։ Այս մասին գրում...
Աղբյուր` Panorama.am
19:23
Առաջիկա օրերին գիշերը և կեսօրից հետո սպասվում են տեղումներ
Հանրապետության տարածքում` այսօրվանից մինչև hունիսի 22-ը` գիշերը և կեսօրից հետո, շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ,...
Աղբյուր` Panorama.am
19:14
Տեղի է ունեցել ՀՅԴ - ԲՀԿ հանդիպում
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը շարունակում է քաղաքական խորհրդակցությունների շարքը։
Աղբյուր` Panorama.am
19:11
ՊՍԺ-ի նախագահը սպառնացել է աստղային խաղացողներին հեռացնել թիմից
«Պարի Սեն-Ժերմենի» նախագահ Նասար Ալ-Հելաիֆին պատմել է թիմի աստղային մարզիկների հետ հարաբերությունների մասին։ Լենտա.ռու-ի հաղորդմամբ,...
Աղբյուր` Panorama.am
19:00
Իտալացի Ջորջ Քլունին ձերբակալվել է
Իտալացի Ֆրանչեսկո Գալդելին, որը ներկայացրել է իրեն որպես դերասան Ջորջ Քլունի, ձերբակալվել է Թայլանդում։ Գազետա.ռու կայքը, հղում անելով...
Աղբյուր` Panorama.am
18:52
Ն. Սամսոնյան. Պահանջում ենք Արմեն Սարգսյանը ցույց տա այն, ինչ ցույց է տվել Նիկոլ Փաշինյանին
«Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանը չի կարող լինել անաչառ դատավոր, տարիներ շարունակ քաղաքական  գնահատականներ է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ռոբերտ Քոչարյանի աջակիցների ու ընդդիմադիրների ակցիան՝ դատարանի բակում
14:57 14/06/2019

Ռոբերտ Քոչարյանի աջակիցների ու ընդդիմադիրների ակցիան՝ դատարանի բակում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}