Հասարակություն 13:53 13/03/2019 Հայաստան

Լարված իրավիճակ է Օպերայի հատվածում. «Թող կանաչապատումը քաղաքապետը սկսի իր բակից»

Օպերային հարակից սրճարանների տարածքում լարված իրավիճակ է։ Քաղաքապետարանի որոշմամբ մի կողմից ապամոնտաժում են հարակից սրճարանները, տեղափոխում գույքը, մյուս կողմից սրճարանների սեփականատերերը բողոքում են՝ որոշումը համարում են անօրինական, իրենք մեծ վնասներ են կրում, աշխատատեղեր են կրճատվում։

Օպերայի հարակից տարածքում գործող և այս պահին ապամոնտաժվող «Ատմոսֆերա» սրճարանի համասեփականատեր Էլիզաբեթ Ղազարյանը պատկան մամիններից պահանջում է թույլ տալ աշխատել գոնե մինչև նոյեմբեր ամիս։

Նա լրագրողների հետ զրույցում ընդգծեց, որ իրենց սրճարանն ամենահեղափոխականն է եղել, հեղափոխության օրերին «Ատմոսֆերայում» եղել են ներկա իշխանությունների շատ ներկայացուցիչներ, այդ թվում գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով իր ծննդյան օրը նշել է հենց իրենց սրճարանում։

«Շոկոլադնիցա» սրճարանի սեփականատերն էլ նշեց, որ կոնկրետ իրենց սրճարանն ունի 60 աշախատակից։ Նա միաժամանակ շեշտեց, որ Օպերայի շրջակայքի սրճարանների ապամոնտաժման հետևանքով գործազուրկ է մնում ընդհանուր առմամբ 300 մարդ։

«Մի փոքր բան են բացում, 50 աշխատակից են ունենում, բոլորը գնում են ծափահարում են։ Բա հիմա 300 աշխատատեղ է փակվելու։ Հիմա արդեն մատակարարներն էլ էն դժգոհում, իրենք էլ են տուժելու»,-ասաց նա։

Սրճարանի սեփականատերը պնդում է, որ նման գործելաոճը մտահոգում է գործարարներին, կա գործող պայմանագիր, սակայն դրանք միակողմանի լուծում են, դա անհանգստացնելու է նաև ներդրողներին։

Դժգոհողները նշում են, քաղաքապետն էլ ապրում է Հյուսիսային պողոտայում, որտեղ մի ծառ չկա։

«Դրան նորմա՞լ են նայում։ Հարցրեք, պարոն քաղաքապետ, ձեր տան դիմաց մի ծառ չկա, թող այնտեղից սկսեն, Հյուսիսային պողոտան կանաչապատեն։ Էնքան կեղտոտ տեղեր կան, թող գնան դրանք մաքրեն, կանաչապատեն։ Նառոդնիյ արտիստ։ Օրենքով գոռում են, բայց ինչ ասես, անում են։ Էդքան դուխ չունի, որ գա մեզ հետ հանդիպման...»,-բղավում են նրանք։

Նշենք, որ տարածք է ժամանել Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը։

Նա նշեց՝ դեմ չեն սրճարաններին, սակայն դրանք չպետք է գործեն կանաչապատ տարածքների հաշվին։

Նրա խոսքով, «այսօր ապամոնտաժվելու են «Ատլանտիկ»-ը, «Ջազվե»-ն, ինչպես նաև «Մերի» ՍՊԸ-ի մի մասը։ Հաջորդը լինելու է «Մագնոլիա» ՍՊԸ-ն, որը չգիտեմ ոնց ստացել է ինչ-որ տարածքի սեփականություն, զարմանալի է, ո՞նց կարելի է օպերայի մոտ թույլ տալ նման բան»։

Կենտրոնի ղեկավարը համարում է, որ սրճարաններց հնչող երաժշտությունը, գեղագիտական արժեքը չեն համապատասխանում երևանցիների պատկերացումներին։

Այս պահին տարածք են ժամանել ոստիկաններ։ Աշխատակիցներից մեկը սպառնաց՝ բենզին են լցնելու, ամբողջն այրելու են։

Սեփականատերերից մեկն էլ պնդում է, իրենց տարածքի փոխարեն որևէ այլ բան չեն առաջարկել։

«Ֆինանսական մեծ վնասի մասին է խոսքը։ Երկու տարի առաջ ենք կապիտալ վերանորոգել։ Կարելի էր մինչև պայմանագրի ժամկետի ավարտը՝ չորս տարվա ընթացքում այլ տարածքներ կանաչապատել, հետո հասնեին մեզ։ Էսքանից հետո է՞լ ոնց ներդրում անես Հայաստանում, բա որ մի օր քաղաքապետն արթնանա ու որոշի էդ սարքած գործարանը պետք է ապամոնտաժել։ Քաղաքապետը ըսկի չի բարեհաճում մեր նամակին արձագանքել, ուր մնաց թե հանդիպի մեզ»,-ասաց նա։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:02
ՀԱԿ-ն առաջարկում է կառավարությանը հրաժարվել տնտեսական քաղաքականության սկզբունքներին հակասող փոփոխություններից
Մարտի 7-ից սկիզբ առած և առ այսօր շարունակվող՝ փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչների բողոքի ցույցերը օրինաչափ պահանջներ են դնում իշխանության...
Աղբյուր` Panorama.am
18:51
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 56 դեպք
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 19-ից 20-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է...
Աղբյուր` Panorama.am
18:48
Մի փաստաթղթի պատմություն. Ջավախք Մեդիա
Մարտի 17-ին լրացավ ԽՍՀՄ պատմության մեջ տեղի ունեցած միակ հանրաքվեի՝ ԽՍՀՄ պահպանման վերաբերյալ հանրաքվեի 28-րդ տարին (1991 թ.)։ Ջավախք...
Աղբյուր` Panorama.am
18:43
Financial Times․ «Էրդողանն այս անգամ մեծ ընտրություն չունի»
Բրիտանական հանրահայտ «Financial Times» թերթը Թուրքիայի տնտեսության վերաբերյալ ուշագրավ վերլուծություն է հրապարակել։ Ըստ...
Աղբյուր` Panorama.am
18:41
Երեկ ծանր օր էր Հերացի համալսարանական հիվանդանոցում՝ 1 օրում 4 դանակահարության ծանր դեպք. Արմեն Մուրադյան
«Մեր Բժիշկները կրկին փայլեցին իրենց մասնագիտական հմտություններում. փրկեցին 3-ին, ցավոք նրանց չհաջողվեց փրկել երիտասարդներից 1-ի...
Աղբյուր` Panorama.am
18:34
Դեբեդ գետում հայտնաբերվել է դի
Այսօր,  ժամը 15:14-ին  «911» ծառայությանը տեղեկություն է հաղոդվել, որ Լոռու մարզի Քարկոփ համայնքի մոտակայքում՝ Դեբեդ գետում, դի...
Աղբյուր` Panorama.am
18:31
Ավշավրի ուսուցիչները հայտարարել են, որ չեն պատրաստվում աշխատել Հերմինե Անդրեասյանի հետ. մարզպետարան
Արարատի մարզպետը հանդիպել է Ավշարի միջնակարգ դպրոցի ուսուցչական անձնակազմին։
Աղբյուր` Panorama.am
18:23
FAF-ը մեկնում է Բոսնիա և Հերցեգովինա
First Armenian Front-ը (FAF) մեկնում է Բոսնիա և Հերցեգովինա՝ ԵՎՐՈ-2020-ի ընտրական փուլի՝ Բոսնիա-Հայաստան հանդիպմանը: Այս մասին FAF-ը հայտնել...
Աղբյուր` Panorama.am
18:17
ՎիվաՍել-ՄՏՍ-ն աջակցել է Հայոց ցեղասպանությանն առնչվող՝ հերթական ժողովածուի հրատարակմանը
«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի» գիտաժողովների սրահում կայացել է  հանդիպում՝  օտարալեզու մամուլի էջերից կարևոր...
Աղբյուր` Panorama.am
18:14
Փետրվարին հառակորդի կրակոցից ժամկետային զինծառայող է վիրավորվել
Փետրվարի 18-ին հակառակորդի կրակոցից ժամկետային զինծառայող է վիրավորվել: Այս մասին Panorama.am-ին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից: Ըստ...
Աղբյուր` Panorama.am
18:05
Սպասում են գողերին
Hrachya Ohanyan Co ֆեյսբուկյան էջը տեսանյութ է տարածել՝ հայտարարությամբ. «ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Հրաչյա Օհանյանի Տաշիր Սթրիթ-ի մասնաճյուղից...
Աղբյուր` Panorama.am
18:03
Visa PaySticker-ի առավելությունները
Ամերիաբանկն առաջարկում է անկանխիկ վճարումներ կատարելիս օգտվել  Visa PaySticker-ից, որն ունի մի շարք առավելություններ, որոնց կարելի է...
Աղբյուր` Panorama.am
17:55
Նախարարն ասել է, թե ով է աշխարհի ամենաթանկ աշակերտն, ում վրա իրենք տարեկան ծախսում են 19 մլն. դրամ
Բոլոր խնդիրները հնարավոր է լուծել, բայց ոչ վերջնագրերով. ԿԳ նախարարը՝ Ավշարի դպրոցի մասին
Աղբյուր` Panorama.am
17:45
Նոր Զելանդիայում ահաբեկչություն կատարած անձը մի քանի անգամ եղել է Թուրքիայում
Նոր Զելանդիայում մզկիթների վրա հարձակման մեջ մեղադրվող 28-ամյա ավստրալացի Բրենթոն Թարանթը նախկինում Թուրքիա կատարած այցի շրջանակներում եղել է մի...
Աղբյուր` Panorama.am
17:28
Եվրո-2019-ի չեմպիոնական գավաթը Հայաստանում է
Այսօր մեկնարկում է Եվրոպայի մինչև 19 տարեկանների 2019 թվականի առաջնության էլիտ ռաունդը: Էլիտ ռաունդի 7 խմբերի հաղթողները հուլիսին կժամանեն...
Աղբյուր` Panorama.am
17:19
Աբովյանի հողամասերի աճուրդների ուսումասիրությամբ ի հայտ եկած իրավախախտումների առնչությամբ մարզպետը դիմել է դատախազություն
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն այսօր դիմել է ՀՀ Կոտայքի մարզի դատախազին՝ հանձնարարելու համապատասխան ծառայություններին քննության առարկա...
Աղբյուր` Panorama.am
17:08
Աշոտ Կարապետյանը երկրորդ մեդալն է նվաճել Թուրքիայում
Լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանը բրոնզե մեդալակիր է դարձել է Թուրքիայում անցկացվող մրցաշարի հսկա ոլորավայրէջքում: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի...
Աղբյուր` Panorama.am
16:59
Վրաստանում կարմրուկով հիվանդների թիվը հասել է 2 հազար 300-ի
Մարտի 16-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կարմրուկի 2,3 հազար դեպք։ Վերջին տվյալները լրագրողներին է  հայտնել Վրաստանի հիվանդությունների...
Աղբյուր` Panorama.am
16:48
Ավստրալիայի վարչապետ. «Էրդողանի արածը հանդգնություն է, նա պետք է հետ վերցնի իր խոսքերը»
Ավստրալիայի վարչապետ Սքոտ Մորիսոնին զայրացրել է Նոր Զելանդիայի 2 մզկիթներում մուսուլմանների դեմ կատարված ահաբեկչության մասին Թուրքիայի նախագահ...
Աղբյուր` Panorama.am
16:37
Երջանկության միջազգային օրն է
ՄԱԿ անդամ երկրներում մարտի 20-ը նշվում է որպես երջանկության միջազգային օր: 2012 թվականին  ՄԱԿ-ն իր 66/281 բանաձևով այս օրը  հռչակել է...
Աղբյուր` Panorama.am
16:15
«Չեղած բանից աղմուկ սարքելը, համոզված ենք, որոշակի նպատակներ է հետապնդում». պարզաբանում
ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է տարածել, որով անդրադարձել է Բորիս Մուրազիի կողմից արված հայտարարությանը։ «Politik.am-ի խմբագիր...
Աղբյուր` Panorama.am
16:03
Կոռուպցիոն ենթադրյալ չարաշահումներ՝ Արթիկի թիվ 2-րդ հիմնական դպրոցում,
ՀՀ Շիրակի մարզի դատախազությունում քրեական գործեր են հարուցվել «Արթիկի թիվ 2-րդ հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում և «Արթիկի մոր և մանկան...
Աղբյուր` Panorama.am
15:55
Պրոբացիայի ծառայությունն ու Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կհամագործակցեն
ՀՀ արդարադատության նախարարության Պրոբացիայի ծառայության և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի միջև մարտի 19-ին ստորագրվել է  համագործակցության...
Աղբյուր` Panorama.am
15:51
Վարդենյաց լեռնանցքը ծանրաքաշ և կցորդիչով մեքենաների համար փակ է
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր՝ ժամը 15:00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը...
Աղբյուր` Panorama.am
15:44
Նազարբաևի ավագ դուստրը ընտրվել է Ղազախստանի Սենատի նախագահ
Ղազախստանի արդեն նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի ավագ դուստրը` Դարիգա Նազարբաևան,  ընտրվել է Ղազախստանի խորհրդարանի վերին պալատի՝...
Աղբյուր` Panorama.am
15:36
Հայաստանում միջազգային ստանդարտներին չհամապատասխանող 339 աղբանոց կա
«Ակնկալվում է, որ մարտի 23-ին անցկացվելիք համապետական շաբաթօրյակին 125-150 հազար քաղաքացի կմասնակցի, այդ օրը կաշխատի շուրջ 1700 միավոր...
Աղբյուր` Panorama.am
15:25
Դատավորը չբացառեց՝ Յուրի Տեփանոսյանի հայրը կարող է ընդգրկվել դատակոչի ցուցակում
Ոստիկանի հայրը Panorama.am-ի հետ զրույցում ավելի վաղ պնդել է, որ որդուն սպանել են ոչ թե ՊՊԾ գունդը գրաված խմբի անդամները, այլ ոստիկանները։
Աղբյուր` Panorama.am
15:20
Ղազախստանի խորհրդարանը հավանություն է տվել Աստանան Նուրսուլթան անվանափոխելու նախաձեռնությանը
Ղազախստանի խորհրդարանի պատգամավորներն ընդունել են Սահմանադրության ուղղումները՝ երկրի մայրաքաղաքն առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի պատվին...
Աղբյուր` Panorama.am
15:10
Կոնսենսուս կա, որ պետական տուրքը պետք է բարձրանա, բայց խնդիրն այն է, թե որքան. պատգամավոր
«Կոնսենսուս կա, որ պետական տուրքը պետք է բարձրանա, բայց խնդիրն այն է, թե որքան»,- այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ...
Աղբյուր` Panorama.am
Համացանց
19:51 19/03/2019, Հայաստան
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
11:51 19/03/2019, Հայաստան
Անօրինակ ակցիա

Տեսանյութեր

Մարությանը՝ Կենտրոնում կայանատեղիների գնի բարձրացման հարցի մասին
18:08 19/03/2019

Մարությանը՝ Կենտրոնում կայանատեղիների գնի բարձրացման հարցի մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}