Աշոտյան. Ճիշտ կլինի, որ ԱԺ-ն նախաձեռնի ԼՂ հակամարտության կարգավորման ներկայիս փուլին վերաբերող լսումներ
ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Արմեն Աշոտյանը կարծում է՝ ճիշտ կլինի, որ Ազգային Ժողովը նախաձեռնի Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկայիս փուլին վերաբերող խորհրդարանական լսումներ:
«Հաշվի առնելով խնդրի կարևորությունը, նման նախաձեռնությամբ կարող է հանդես գալ անձամբ ԱԺ նախագահը (ԱԺ կանոնակարգ, հոդված 5, 2-րդ մաս, կետ 17):
Մասնակիցների հնարավորինս լայն, քաղաքական և վերլուծական շրջանակների ընդգրկմամբ լսումները շատ արդյունավետ կարող են լինել Հայաստանի քաղաքական դաշտի մեկտեղման համար Արցախյան հարցի շուրջ , օգտակար կլինեն նաև ներկայիս ԱԺ պատգամավորների համար, որոնց ճնշող մեծամասնությունը չի տիրապետում խնդրին պատեհ մակարդակով, և կարող են ուժեղացնել Հայաստանի բանակցային դիրքերը երկու երկրների ղեկավարների սպասվող հանդիպումից առաջ»,-գրել է Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում։
Հարակից հրապարակումներ`
- Լայչակ. ԼՂ կարգավորման գործընթացին դրական լիցքեր հաղորդելու հիմքերը կան
- Բակո Սահակյան. Եղել է, կա և կմնա իբրև առաջնահերթ խնդիր Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչումը
- Նիկոլ Փաշինյան. Ինչպես այդ սկզբունքները մեկնաբանում է Ադրբեջանը, մեզ համար անընդունելի է
- Ջեյմս Ապաթուրայ. ԼՂ հակամարտությունը հաջողությամբ պսակված ռազմական լուծում չի կարող ունենալ
- Մինսկի խմբի հայտարարությանը հաջորդեց ԱԳՆ խոսնակի մեկնաբանությունը
- Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել Փաշինյան-Ալիև առաջիկա հանդիպմանն ընդառաջ