Ավարտվել է սպորտային մարմնամարզության կանանց Հայաստանի առաջնությունը
Հրանտ Շահինյանի անվան մարզադպրոցում մարտի 14-ին ավարտվել է սպորտային մարմնամարզության կանանց Հայաստանի առաջնությունը:Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Երկրորդ օրն անցկացվել են առանձին վարժությունների եզրափակիչները: Հենացատկում, ազատ վարժությունում, զուգափայտերի ու գերանի վրա Հայաստանի չեմպիոն է դարձել Աննա Գրիգորյանը, որը մարտի 13 առաջին տեղն էր գրավել նաև բազմամարտում:
Սպորտային մարմնամարզության կանանց Հայաստանի առաջնությունում հանդես է եկել 20 մարզուհի Երևանից, Գյումրիից և Էջմիածնից:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին