Արմեն Աշոտյան. Ամենայն պատասխանատվությամբ պնդում եմ, Արցախը պետք է միանար համապարփակ համաձայնագրի մշակման աշխատանքներին
ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Արմեն Աշոտյանն անդրադարձել է Արցախի՝ բանակցություններին մասնակցելու հարցին:
«Ամենայն պատասխանատվությամբ պնդում եմ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո ընթացող բանակցություններում, երբ որ վերջնականացվեին հիմնարար 3 սզբունքների և կարգավորման 6 էլեմենտների մեկնաբանությունները, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը պետք է միանար համապարփակ համաձայնագրի մշակման աշխատանքներին:
Զարգացումների նման մոտեցում համաձայնեցված է եղել նաև Հայաստանի և Ադրբեջանի Կազանյան հանդիպումից առաջ, որտեղ նախատեսվում էր ընդամենը համատեղ հայտարարության ընդունում ԵԱՀԿ ՄԻնսկի խմբի կողմից առաջարկված և կողմերի համար փոխադարձ ընդունելի մեկնաբանությունների շրջանակներում, որից հետո ԼՂՀ ներգրավմամբ պետք է սկսվեին բուն համաձայնագրի մշակման աշխատանքները:
Այս նույն պայմանը նախատեսված էր նաև բանակցությունների բոլոր հետագա փուլերում:
Ասածիս ճշմարտացիությունը կարող եք ճշտել հենց Նիկոլ Փաշինյանից, ով այսօր, որպես ՀՀ վարչապետ, տիրապետում է բանակցություններին վերաբերող փաստաթղթերի ողջ փաթեթին»,-գրել է Աշոտյանը Ֆեյսբուքյան իր էջում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ