Նյու-Յորքը՝ աշխարհի լավագույն քաղաք
Նյու-Յորքը ճանաչվել է աշխարհի լավագույն քաղաքը: Այդ մասին են վկայում մեգապոլիսների 34 հազար բնակչի շրջանում անցկացված հարցման արդյունքները, գրում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Time Out-ին:
Այսպիսով, աշխարհի լավագույն քաղաքների վարկանիշում առաջին տեղը զբաղեցնում է Նյու Յորքը:
Երկրորդ հորիզոնականում հայտնվել է Ավստրալիայի մեծությամբ երկրորդ քաղաքը՝ Մելբուռնը, երրորդում՝ Չիկագոն:
Վարկանիշային աղյուսակում հայտնվել են նաև Մոնրեալը, Բեռլինը, Գլազգոն, Փարիզը և Տոկիոն:
Հարցման արդյունքների համաձայն՝ Մոսկվան հայտնվել է 36-րդ հորիզոնականում՝ մեկ դիրքով զիջելով Շանհային, սակայն այն առաջ է անցնել Դելիից, Սիեթլից, Սիդնեյից, Աբու-Դաբիից, Հոնկոնգից, Բոստոնից, Ռիո դե Ժանեյրոյից, Մարսելից և Բանգկոկից:
Պարբերականը նշում է, որ հարցման ընթացքում հաշվի են առնվել հետևյալ չափանիշները՝ տեղական խոհանոցը, մշակույթը, գիշերային կյանքը, քաղաքի գեղեցկությունը, փոխադրամիջոցների հասանելիությունն ու հարմարավետությունը, ինչպես նաև երջանկության ընդհանուր մակարդակը: